Մենք չենք պահանջում. պարզապես հարցնում ենք... եթե կարելի է

11/07/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 13-ի համարում

«Ձեռք բերելով այս ձեռնարկությունները՝ Ռուսաստանը հուսով է, որ այն արտադրական հզորություններն ու գիտատեխնիկական ներուժը, որ առկա են այդ ձեռնարկություններում՝ ամբողջությամբ կգործարկվեն: Կգործարկվեն այն ծրագրերի շրջանակներում, որոնք գոյություն ունեն Ռուսաստանում՝ էլեկտրոնային արդյունաբերության, սպառազինությունների համակարգերի արտադրության զարգացում եւ այլն»:

Այսպիսի  հայտարարություն էր արել ՌԴ՝ այսօր արդեն նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը Երեւանում՝ 2002թ նոյեմբերին, երբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ստորագրում էր, այսպես կոչված, «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը: Այդ համաձայնագրով ՀՀ սեփականությունը հանդիսացող հինգ ձեռնարկություններ դարձան Ռուսաստանի կառավարության սեփականությունը, ինչի դիմաց վերջինս «ներեց» Հայաստանի՝ ՌԴ-ին ունեցած 96 միլիոն դոլարի պարտքը: Կասյանովի հույսերը չարդարացան: Փոխանցված ձեռնարկություններից խոշորագույնների՝ «Հրազդան ՊՇԷԿ»-ի եւ «Մարսի» կյանքում ոչինչ չի փոխվել. ՊՇԷԿ-ն աշխատում է նույն կերպ, ինչպես աշխատում էր նախկինում, «Մարսը» գրեթե չի աշխատում նույն կերպ, ինչպես գրեթե չէր աշխատում նախկինում (նույնիսկ՝ ավելի քիչ, քան նախկինում):

Մյուս երեք գիտահետազոտական ինստիտուտներում պատվերների ծավալները ինչ-որ չափով ավելացել են, բայց ոչ ոք չի համարձակվում հայտարարել, որ այդ ավելացումը պայմանավորված է ինստիտուտները ՌԴ-ին փոխանցելու հանգամանքով: Այսինքն, եթե չփոխանցեին էլ, պատվերները գուցե ավելանային: Մի խոսքով, տնտեսական այն արդյունքը, որի մասին այդքան խոսվում էր ձեռնարկությունները Ռուսաստանին փոխանցելու ժամանակ, մեղմ ասած, չարձանագրվեց: Իսկ խոսքն այն մասին էր, որ «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի արդյունքում ռուսական ներդրումները կհոսեն Հայաստան, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կբացվեն նոր աշխատատեղեր եւ այլն:    

Ինչպես արդեն նշել էինք, ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարելիք այցի շրջանակներում քննարկվելու է Ռուսաստանի սեփականությունը դարձած ձեռնարկությունների հետագա ճակատագիրը: «Մենք փորձելու ենք պարզել այն ժամանակացույցը եւ այն մոտեցումները, որ ունի ռուսական կողմը... Դա հիմնականում «Մարսին» է վերաբերում»,- Մոսկվա մեկնելուց առաջ, օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացրեց ՀՀ վարչապետը: Նրա այսպիսի զգույշ արտահայտությունները պատահական չեն: Իրավական տեսակետից ռուսները որեւէ համաձայնագրով կամ պայմանագրով այդ ձեռնարկություններն աշխատեցնելու, վերազինելու կամ ներդրումներով ապահովելու որեւէ պարտավորություն չեն վերցրել: Փոխարենը՝ ստացել են բազմաթիվ արտոնություններ:

Զորօրինակ՝ «Հրազդան ՋԷԿ»-ը ստացել է ավելի քան 6 մլն դոլարի հարկային արտոնություն, ինչի մասին չէր կարող երազել ՀՀ սեփականություն եղած ժամանակ: Մի խոսքով, ռուսներից պահանջելու ոչինչ չունենք: «Մենք պահանջ չենք դնում, պարզապես հարցադրում ենք անելու»,- բառացիորեն հայտարարեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը. նա վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է: «Հարցադրումներ» կան նաեւ «Հրազդանի ՊՇԷԿ»-ի 5-րդ բլոկի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում 5-րդ բլոկը դրվեց, այսպես կոչված, «օպցիոնի», այսինքն՝ հայկական կողմը պարտավորվեց երրորդ կողմին չվաճառել դա մինչեւ այս տարվա վերջ՝ միաժամանակ ռուսական կողմին տալով բլոկը գնելու առաջնահերթ իրավունք:

Մերոնք Մոսկվայում փորձելու են պարզել՝ արդյոք ռուսները կգնե՞ն 5-րդ բլոկը, թե՞ կարող ենք դա վաճառել ուրիշի: Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, որ ինչպես մերոնք, այնպես էլ ռուսներն արդարացումներ են փնտրում՝ բացատրելու համար, թե ինչու ռուսական դարձած ձեռնարկություններում ոչինչ չի փոխվում: Մերոնք ասում են, թե՝ գիտե՞ք, Ռուսաստանում ընտրություններ էին, կառավարություն էր ձեւավորվում եւ այլն, ռուսներն էլ, մասնավորապես Նիկոլայ Ռիժկովը, Երեւանում դժգոհություն հայտնեց, թե ձեռնարկությունները ռուսական են, բայց այնտեղ գործում են ՀՀ օրենքները: Կարծես Ռուսաստանում ֆրանսիական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններում գործում են Ֆրանսիայի օրենքները: Ակնհայտ է, որ սա ընդամենը արդարացում է, որպեսզի ինչ-որ ձեւով հերքվի, թե «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը զուտ քաղաքական էր, որով Ռուսաստանն ընդամենը իր ներկայությունն է ապահովում Հայաստանում, իսկ ՀՀ իշխանություններն էլ ամեն կերպ օժանդակում են դրան: Իսկ ա՛յդ պարագայում մենք կարող ենք ընդամենը հարցնել, բայց՝ ո՛չ երբեք պահանջել:

Հայկ Գեւորգյան

Տպել
2199 դիտում

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)