Ինչ-որ բան պետք է ընդունված լինի, որ չեղարկվի. փոխքաղաքապետը՝ «Ելք» խմբակցությանը

11/07/2017 schedule16:37

«Ինչ-որ բան պետք է ընդունած լինի քաղաքապետարանը, որ չեղարկի»,- այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության պահանջին: Խմբակցությունը Երեւանի քաղաքապետին ուղղված գրությամբ պահանջել է չեղարկել կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը:

Երեւանի փոխքաղաքապետը պարզաբանում է, որ քաղաքապետարանը ավտոկայանատեղիի տուրքը չի թանկացրել: Ըստ նրա, նախկինում, երբ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը պատկանում էր մասնավորին, ժամանակավոր լուծում է ընդունվել եւ այդ ընկերությունն է վճարել բջջային կապի միջնորդավճարը, որը գանձվում է SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի տուրքը վճարելու ժամանակ:

««Փարքինգ Սիթի Սերվիս»-ը բջջային օպերատորների հետ ինչ-որ համաձայնությունների էր եկել, որպեսզի sms ծառայության միջոցով տուրքի գանձումն ապահովեին, զուգահեռ տեղադրվեցին տերմինալները: Երեւանում ունենք տեղադրված շուրջ 300 տերմինալ, որոնք տեղադրվել են այս ընկերության ծառայություների շրջանակներում»,- ասաց Վահե Նիկոյանը՝ նշելով, որ տերմինալների միջոցով կատարվող վճարման դեպքում միջնորդավճար չի գանձվում:

«Վիվասելն ի սկզբանե պահանջել է ավելացված վճարի արժեքն ըստ պայմանագրի: Երեւանի քաղաքապետարանն էլ որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, ոչ մի իրավական ակտ չի ընդունվել: Կա պայմանագրային հարաբերություններ: 100 դրամը Երեւան քաղաքի բյուջեի հասնելու համար պահանջում է 49 դրամ: Կարող էինք հանել բջջային կապի միջոցով ծառայության մատուցման վճարի գանձումը, բայց մենք թողել ենք եւ SMS-ի միջոցով վճարելու հնարավորությունը եւ տերմինալներով վճարելու հնարավորությունը»,- ընդգծեց Երեւանի քաղաքապետի տեղակալը:

Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը։

«Հունիսի 7-ին քաղաքացիները «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծանուցվեցին այն մասին, որ 01.08.2017թ.-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը նախկին 100 դրամի փոխարեն կկազմի 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը օպերատորի միջնորդավճարը եւ 24.2 դրամ ԱԱՀ։ Այս հայտարարությունն առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ինչը մեր համոզմամբ արդարացի է եւ հիմնավոր։ Ակնհայտ է, որ ՓԲԸ-ի գործունեության բնույթը եւ ձեւը համայնքային սեփականություն դառնալուց ի վեր փոփոխություն չի կրել, եւ եթե SMS ծառայության միջոցով վճարումները շարունակում է սպասարկել նույն օպերատորը, ապա միջնորդավճարի բեռը քաղաքացիների վրա դնելը չի կարող հիմնավորված լինել»,- ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն այսօր տեղեկացրել է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձեւերի եւ գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են:  Ըստ այդմ՝ վերը նշվածի առնչությամբ ընկերությունը որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ:   

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն վարորդներին իրազեկել էր սակագների փոփոխության վերաբերյալ, եթե մուծումը կատարվում է հեռախոսի միջոցով: Համաձայն ընկերության հաղորդագրությունների՝ օգոստոսի 1-ից այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն:

Տպել
3032 դիտում

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն