Իշխանափոխությունը էլի չստացվեց

12/07/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 14-ի համարում

«Վաշինգթոն փոսթում» տպագրված «Արտագաղթը կորստի նոր փուլ է Հայաստանի տխուր պատմության մեջ» վերնագրով հոդվածը, որին մենք անդրադարձել էինք  մեր թերթի երեկվա համարում, վերջին երեք օրվա ընթացքում այդ օրաթերթում Հայաստանի մասին հրապարակված երկրորդ հոդվածն է: Այդ հոդվածին նախորդել է հուլիսի 11-ին տպագրված «Հայաստանի ընդդիմադիրների երերումը բռնապետական կարգերի առաջ» վերնագիրը կրող հրապարակումը, որը Հայաստանում այս տարվա փետրվարին սկսված եւ հունիսին անհաջողությամբ ավարտված «հեղափոխական գործընթացի» մասին է: Նշենք, որ հոդվածում կարմիր թելի պես անցնում են Հայաստանում եւ Վրաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների, երկու երկրների՝ տարածաշրջանում ունեցած եւ նոր ձեռք բերած դիրքի մասին համեմատությունները:

«Ոգեշնչված հարեւան Վրաստանում անցյալ տարի տեղի ունեցած խաղաղ հեղափոխությամբ, Հայաստանի նորերս համախմբված քաղաքական ընդդիմադիրներն իրենց երկրում նույնպես սկսեցին նմանատիպ գործընթացի իրականացումը: Այս գարնանը նրանք հազարավոր մարդկանց փողոց հանեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անվստահություն հայտնելու եւ անցյալ տարի տեղի ունեցած ընտրությունների կեղծիքների դեմ ընդդիմանալու համար: Սակայն, երբ գարունն իր տեղը զիջեց երեւանյան հեղձուցիչ ամռանը, հետզհետե ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի լինի, համենայնդեպս՝ ոչ այս անգամ»,-այսպես է սկսվում հոդվածը, որտեղ այնուհետեւ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Ֆրանսիայում, հեգնել է հայաստանյան ընդդիմության տապալումը՝ այդպիսով եւս մեկ անգամ հասկացնելով, որ իր ոստիկանությունն, ի տարբերություն Վրաստանի, ի զորու եւ պատրաստ էր «պահպանել հասարակական կարգը»:

Ըստ «Վաշինգթոն փոսթի»՝ եթե Վրաստանը ցույց տվեց, որ ինքը բացառություն է եւ, ի տարբերություն ետխորհրդային մյուս երկրների, չի շարժվում ետխորհրդային քաղաքական իներցիայով, ապա Հայաստանում հակառակը տեղի ունեցավ: «Հայաստանի դեպքում Քոչարյանը պահպանեց իր իշխանությունը, չնայած՝ Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում այս փոքրիկ, լեռնային պետության քաղաքական կուրսի նկատմամբ համատարած անվստահության բազմաթիվ նշաններ կային: Եւ Քոչարյանը կարողացավ պահպանել իր իշխանությունը՝ ետխորհրդային երկրներում ընդունված բռնապետական մեթոդներ կիրառելու միջոցով. այդ թվում՝ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման պատրաստակամություն, անկախ հեռուստաալիքների հեռարձակման դադարեցում, ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ»,-գրում է թերթը՝ մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի այն արտահայտությունը, թե հայաստանյան ընդդիմությունը տապալվեց, քանի որ ոչ մի ընդհանրություն չուներ Վրաստանի  արեւմտամետ ընդդիմության հետ եւ միայն փորձում էր օպերետային արիան բոլորովին այլ օպերայում երգել:

Նշենք, որ «Վաշինգթոն փոսթը» եւս մեկ անգամ աշխարհին պատմում է, թե մարդու իրավունքների ինչպիսի ոտնահարումներ են տեղի ունեցել Հայաստանում այդ քաղաքական լարված պայքարի ընթացքում. հարձակումներ լրագրողների վրա, խաղաղ ցուցարարների նկատմամբ  արգելված ուժի կիրառում, էլեկտրաշոկեր, ջրցաններ, պլաստիկե դատարկ շշով ոստիկանին հարվածելու համար 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյան եւ այլն, եւ այսպես շարունակ: Իսկ այս ամենը նկարագրելուց հետո թերթը կրկին մեջբերում է Ռ.Քոչարյանին. «Հիվանդ երեւակայություն է պետք ունենալ՝ իմ ընտրությունը կասկածի ենթարկելու համար»: «Վաշինգթոն փոսթը» անդրադառնում է նաեւ այն հարցին, որ Հայաստանում ոչ պակաս անվստահություն է վայելում նաեւ ընդդիմությունը: «Քննադատները ասում են, որ իշխանափոխության տապալման մեջ ընդդիմությունը նույնքան դեր ունի, որքան՝ Քոչարյանը:

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի ընդդիմությունը հմուտ է միայն արեւմտյան ժողովրդավարության տերմինաբանությունն օգտագործելու մեջ, իսկ իրականում բաղկացած է ռուսական քաղաքական դպրոցն անցած պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներից, որոնց միայն հետաքրքրում է իշխանության ղեկին տիրանալը: Իսկ հասարակ քաղաքացիները պարզապես երբեք չեն հավատացել, որ ընդդիմությունը կարող է տապալել Քոչարյանին եւ բարելավել երկրի դրությունը»,-գրում է թերթը եւ հղում անում Հայաստանում օտարերկրյա բարձրաստիճան մի դիվանագետի, ըստ որի՝ Հայաստանում ընդդիմությունը չափազանց թույլ է, ի վիճակի չէ որեւէ հայեցակարգ կամ կառուցողական ծրագիր ներկայացնել եւ չի կարող համախմբվել որեւէ այլ հարցի շուրջ, բացի՝ Քոչարյանին ընդդիմանալուց: Այսպիսով, «Վաշինգթոն փոսթն» արձանագրում է, որ ներկայումս փակուղու առաջ են հայտնվել հայաստանյան թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը:

«Փակ սահմանների պատճառով Հայաստանի տնտեսությունը կտրված է հարեւան Թուրքիայից եւ Ադրբեջանից, 1990-ականներին Հայաստանը Ադրբեջանի հետ պատերազմում հաղթանակ տարավ, սակայն զուրկ է բնական ռեսուրսներից: Այսօր Վրաստանը վայելում է իր ժողովրդավարական էքսպերիմենտի արդյունքները՝ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռելով հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ»,-գրում է «Վաշինգթոն փոսթը» եւ հոդվածն ավարտում հայաստանցի քաղաքագետներից մեկի խոսքերով. «Հայաստանում այս փակուղային վիճակը կարող է երկար ձգվել: Մինչ այդ Վրաստանը տարածաշրջանում  ժողովրդավարության դրոշը բարձրացնելու շնորհիվ ներդրումներ կստանա, նավթից ստացված շահույթից միլիարդավոր դոլարներ կմտնեն Ադրբեջանի բյուջե: Իսկ թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին՝ դժվար է ասել»:

Աննա Հակոբյան

Տպել
1656 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված