Անունը կա, ամանում չկա. ա՜խ, իմ հայրենիքի ջուրը

12/07/2017 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 14-ի համարում

2000 թվականին Երեւանի ջրմուղկոյուղու կառավարումը ստանձնեց իտալական «Էյ Յուտիլիթի» ընկերությունը: Համաշխարհային բանկը հատկացրեց 30 մլն դոլար վարկ, եւս 5,5 մլն դոլար համաֆինանսավորման կարգով հատկացրեց ՀՀ կառավարությունը: Այդ 35,5 մլն դոլարից 4 մլն հատկացվել է համակարգում էլէներգիայի պարտքերի մարմանը, եւս 1,8 մլն հատկացվել է աղետի գոտում բնակարանային շինարարության համար, իսկ մնացած 29,4 մլն դոլարը հատկացվել է Երեւանի ջրամատակարարման ծրագրին: Այս տարվա ապրիլի դրությամբ արդեն ծախսվել է 26,4 մլն դոլար: Եւ դանիական «Ռամբոլ» անկախ աուդիտորական կազմակերպությունն իրականացրել է այդ ծրագրի տեխնիկական աուդիտ՝ պարզելու համար, թե ինչպիսին է այժմ ջրամատակարարման վիճակը Երեւանում: Միանգամից նշենք, որ սա ծրագրի ֆինանսական աուդիտը չէ, եւ սրա նպատակն ամենեւին էլ ծախսված միջոցների արդյունավետությունը պարզելը չէ: Ֆինանսական աուդիտ այս պահին եւս իրականացվում է, եւ դրա արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:

Երեկ «Ռամբոլի» ներկայացուցիչ Հանս Էգեռափը (նկարում) ներկայացրեց այդ հաշվետվությունը: Այսպիսով, ինչպիսին է ջրամատակարարման վիճակը Երեւանում: Ըստ կատարված աուդիտի՝ մայրաքաղաքում ջրամատակարարման միջին տեւողությունը կազմում է մոտ 15 ժամ այն դեպքում, երբ 2000 թվականին 4-6 ժամ էր: Իսկ մայրաքաղաքի բնակչության 55 տոկոսը ստանում է 24-ժամյա ջրամատակարարում: Թերեւս, սա է այդ աուդիտի՝ մեր բնակչին հետաքրքրող հատվածը: Մնացածը, թե քանի ջրաչափ է տեղադրվել, էլէներգիայի որքան խնայողություն է եղել, որքանով են նվազել կորուստները, քանի ապօրինի ջրօգտագործող է հայտնաբերվել եւ այլն, դա այլ խոսակցություն է: Կենտրոնանանք ջրամատակարարման տեւողության վրա: Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը այն պնդումը, որ Երեւանի բնակչության 55 տոկոսը ստանում է շուրջօրյա ջրամատակարարում:

Չկա որեւէ այլընտրանքային աղբյուր, որը կհերքեր կամ կհաստատեր այդ պնդումը: Ուստի երեկ մի փոքրիկ էքսպերիմենտ իրականացրինք: Աուդիտի արդյունքները պրն Էգեռափը ներկայացնում էր մի պատկառելի լսարանի առաջ: Այնտեղ էին ներկայացուցիչներ ՀԲ-ի երեւանյան գրասենյակից, ՀՀ ազգային ժողովից, Երեւանի քաղաքապետարանից, առողջապահության, բնապահպանության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններից, հասարակական կազմակերպություններից եւ այլն: Եւ հենց տեղում մի փոքրիկ հարցում անցկացրինք, թե ովքեր ունեն շուրջօրյա ջրամատակարարում: Իսկ հարցման համար կա մի արժեքավոր փաստաթուղթ. անցած շաբաթ Երեւանի ջրմուղկոյուղին «Ազգ» թերթում հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկները՝ ըստ մայրաքաղաքի համայնքների, որտեղ թաղամաս առ թաղամաս, փողոց առ փողոց նշված է, թե որտեղ քանի ժամ է տեւում ջրամատակարարումը:

Հենց այդ գրաֆիկի համաձայն՝ երեւանցիների 55 տոկոսը ունի շուրջօրյա ջրամատակարարում: ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Ս.Վարդանյանը բնակվում է Աջափնյակի 11-րդ թաղամասում: Ըստ հրապարակված գրաֆիկի՝ նա պետք է ունենա շուրջօրյա ջրամատակարարում: Իրականում վարչության պետը, ինչպես ինքը երեկ տեղեկացրեց, ունի ընդամենը 4-5 ժամ: Երեւանի քաղաքապետարանի բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Աշոտ Սարգսյանը Ավան-Առինջի բնակիչ է եւ, ըստ գրաֆիկի, նույնպես ըմբոշխնում է 24-ժամյա ջրամատակարարման հաճույքը: Բայց միայն՝ ըստ հրապարակված գրաֆիկի:

Իրականում, պարոն Սարգսյանի պնդմամբ, ստանում է դրանից մի քանի անգամ պակաս տեւողությամբ ջրամատարակարարում: Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը եւս, ըստ հրապարակված գրաֆիկի, շուրջօրյա ջրամատակարարումից օգտվող երջանիկների թվում պետք է լիներ, քանի որ բնակվում է Շիրակի փողոցում: Միության նախագահի հավաստմամբ, սակայն, ունի ընդամենը 5-6 ժամ: Այլ կերպ ասած, նույնիսկ ոտքի վրա ստուգելով հրապարակված գրաֆիկը, համոզվում ենք, որ 55 տոկոս շուրջօրյա ջրամատակարարման մասին պնդումները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: «Էյ Յուտիլիթիում» այս նկատառմանն ի պատասխան հայտնեցին, որ առնվազն ապրիլին գործել է այդպիսի գրաֆիկ: Չենք վիճում, բայց ԵՋԿ-ն իր գրաֆիկները հրապարակել է անցած շաբաթ, ոչ թե՝ ապրիլին: Ապրիլից հետո շատ ջրեր են հոսել: Եւ ակնհայտորեն՝ հոսել են ոչ երեւանցիների բնակարաններ:

Հայկ Գեւորգյան

Տպել
2619 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում