«Շիրակն» արտասահմանյան ուսումնամարզական հավաքի չի մեկնի

12/07/2017 schedule16:53

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 2017-2018 մրցաշրջանին կնախապատրաստվի Գյումրիում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Ըստ նրա՝ դրա համար 2 հիմնական պատճառ կա: Նախ քիչ ժամանակ է մնացել մինչեւ մրցաշրջանի մեկնարկը, եւ հետո, թիմը դեռ ամբողջությամբ կազմավորված չէ:

«Ժամանակն է քիչ: Բացի այդ՝ դեռ կլինեն թե՛ թիմից հեռացողներ, թե՛ համալրողներ: Այդ պատճառով, եթե մենք այս պահին փորձենք դրսում հավաք անցկացնել, ժամանակը չի բավականացնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ արտասահմանյան հավաք չանցկացնելու այլ պատճառներ չկան:

Նա նաեւ տեղեկացրեց, որ նախապատրաստության շրջանակներում իրենց անհրաժեշտ է 2-3 ընկերական հանդիպում անցկացնել: Եթե ընկերական խաղերի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել չհաջողվի, ապա «Շիրակում» կբավարարվեն երկկողմանի հանդիպումներով:

Կազմի հետ կապված մասնագետը նշեց, որ ակումբում այսուհետ ակադեմիայի սաներին 1-ին թիմում ավելի շատ խաղաժամանակ տալու նպատակ կա: Սա դեռ միայն խոսակցությունների մակարդակով է, սակայն, ամենայն հավանականությամբ, հենց այս տարվանից կսկսեն ակտիվորեն օգտագործել ակումբի երիտասարդներին:

«Ճիշտ է՝ մի փոքր դժվար կլինի, ռիսկային է, բայց ամեն դեպքում փորձելու ենք, որպեսզի 1-2 տարի հետո լեգեոներների եւ տեղացի ֆուտբոլիստների քանակը հավասարակշռված լինի, ու լեգեոներներն իրենց քանակով տեղացիներին չգերազանցեն»,- ասաց նա:

Այսօր առանցքային է նաեւ Վարդան Բիչախչյանի որդու՝ թիմի հարձակվող Վահան Բիչախչյանի հետագա կարիերայի հարցը: 2016-17 մրցաշրջանի ընթացքում նրանով հետաքրքրված էին մի շարք ակումբներ: Նա հաջողությամբ փորձաշրջան անցավ Մոսկվայի ԲԿՄԱ-ում, բելգիական «Գենտի» եւ իտալական «Ֆիորենտինայի» 2-րդ թիմերում: Վերջերս էլ, ըստ լրատվամիջոցների, նրա ծառայություններով հետաքրքրված էր պորտուգալական «Բենֆիկան»:

«Այն, ինչ գիտեմ, իմացել եմ լրատվամիջոցներից՝ կայքերից, ավելին չեմ կարող ասել: Եթե հստակություն լինի, կարծում եմ, ակումբը տեղեկություն կտրամադրի, եւ բոլորս էլ կիմանանք»,- ասաց Վարդան Բիչախչյանը:

Անցած շաբաթ «Շիրակն» ավարտեց ելույթները Եվրոպա լիգայում: 2017-18 մրցաշրջանի որակավորման 1-ին փուլի 1-ին խաղում թիմը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել էր սլովենական «Գորիցային»: Մրցակցի հարկի տակ պատասխան խաղի ընթացքում հաղթում էր 2:1 հաշվով եւ պայքարում էր հաջորդ փուլի ուղեգրի համար, սակայն ոչ միայն չկարողացավ հաղթել հարմար հաշվով, այլեւ ընդհանրապես ձեռքից բաց թողեց հաղթանակը. խաղն ավարտվեց 2:2: Սա, ըստ Վարդան Բիչախչյանի, տխրեցրել է ֆուտբոլիստներին, սակայն իրենք պետք է մոռանան այդ մասին:

«Անկախ 1-ին խաղի արդյունքից՝ 2-րդ խաղում բավականին լավ հանդես եկանք ու շատ մոտ էինք 1-ին փուլի արգելքը հաղթահարելուն: Բոլորս էլ տեսանք՝ 2:1 հաշվի ժամանակ կային ռեալ գոլային պահեր, չկարողանք օգտագործել: Բնականաբար, հիասթափություն կա, բայց ֆուտբոլ է, սպորտ է, միշտ չէ, որ կարողանում ես հաղթել կամ անել այն, ինչ նախապես պլանավորել էիր: Պետք է դասեր քաղենք, հետեւություններ անենք ու շարժվենք առաջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մեկնարկող մրցաշրջանում «Շիրակի» նպատակներին, ապա Բիչախչյանը դեռ այդ մասին չի ցանկանում խոսել: Նշում է, որ իրենց առջեւ կարող են հստակ խնդիրներ դնել, երբ թիմն ամբողջությամբ կազմավորված լինի, եւ իրենք պատկերացում ունենան իրենց ներուժի մասին:

«Ինչպես ասացի՝ կլինեն գնացողներ, եւ կլինեն եկողներ: Առաջադրանքից խոսելու համար, թիմը պետք է 100%-ով կոմպլեկտավորված լինի, որ կարողանանք առաջադրանքից կամ ակնկալիքներից խոսել: Քանի որ դեռ չեմ կարող միանշանակ ասել՝ քանի հոգի է գնալու, քանի հոգի է գալու, դժվար է նաեւ նոր առաջնությունից մեր սպասելիքներից ու առաջադրանքներից խոսել»,- ասաց նա:

Հայաստանի բարձրագույն խմբի 2017-2018 մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսին: Ինչպես անցած տարի, չեմպիոնական տիտղոսի եւ մրցանակային տեղերի համար պայքարելու է 6 թիմ:

Տպել
1797 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին