Ես դեմ եմ եկեղեցին եւ պետությունը իրար խառնելուն. Ռուբեն Բաբայանը` դրամի փոփոխության մասին

12/07/2017 schedule18:40

Ռեժիսոր, Երեւանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը հանգիստ է վերաբերվում հայկական դրամի սպասվող փոփոխություններին, եւ կենտրոնական բանկի այդ որոշման մասին լսելուց հետո, ինչպես կատակով նկատեց, սրտի նոպա չի ունեցել:

Այդուհանդերձ, նա կգերադասեր, որ մշակույթի գործիչները չպատկերվեին դրամի վրա եւ հասարակությունը նրանց դրա միջոցով չճանաչեր:

«Այդ բոլոր մարդիկ, որոնք պատկերված են դրամի վրա, շատ վառ անհատականություններ են, նրանցից մեր ժողովրդի, համաշխարհային մշակույթի պատմության մեջ եղել է մեկ օրինակ, եւ ես այնքան էլ կողմնակից չեմ, որ այդ մեկ օրինակը բազմացվի: Ես հասկանում եմ, որ դա ընդհանրապես ընդունված բան է շատ եւ շատ երկրներում, բայց անձամբ կուզենայի, որ նրանք, ովքեր կապ ունեն արվեստի, մշակույթի հետ, պատկերված չլինեին դրամի վրա: Իհարկե, սա շատ սկզբունքային հարց չէ ինձ համար, որ ասեմ` այլեւս այդ դրամից չեմ օգտվելու: Չէ, օգտվելու եմ միանշանակ եւ գերադասելու եմ ոչ թե իմ կողմից ընդունված արվեստագետի պատկերով թղթադրամը, այլ ավելի մեծ անվանական արժեքովը»,- ասաց Ռուբեն Բաբայանը եւ ծիծաղեց:

- Պարոն Բաբայան, իսկ ընդամենը 26 տարվա պետականություն ունեցող երկրի համար մի քիչ հաճախակի՞ չեն արժույթի փոփոխությունները:

- Ես չգիտեմ, ճիշտն ասած` ինչո՞վ է դա պատճառաբանված, որպեսզի իմանայի տրամաբանությունը: Կարծում եմ` քանի որ ազգային դրամը նաեւ պետականության որոշակի խորհրդանիշ է, միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ դրա վրա պատկերված լինեին մարդիկ, որոնք անմիջական կապ ունեն պետականության հաստատման հետ: Ես կարծում եմ, որ մեր խնդիրը այսօր ոչ թե արվեստագետների պակասն է կամ նրանց մեծարելը, այլ պետականության պակասը:

- Ամենամեծ անվանական արժեքով թղթադրամի` 50 հազարանոցի վրա Գրիգոր Լուսավորիչն է պատկերվելու: Ըստ Ձեզ` սա ինչքանով է նորմալ աշխարհիկ պետության դեպքում:

- Աշխարհիկ պետության դեպքում շատ բաներ ընդունելի չեն, առավել եւս 21-րդ դարում: Սա առանձին խոսակցության թեմա է, եւ միայն Գրիգոր Լուսավորչի հետ չէ կապված: Նրա դերակատարումը, վերջիվերջո, այնքան էլ հայ առաքելական եկեղեցի ստեղծելու մեջ չէր, ինչքան քրիստոնեություն տարածելու, որն այն ժամանակ շատ առաջադիմական էր, համենայնդեպս, եթե համեմատենք հեթանոսության դարաշրջանի հետ:

Ես կտրականապես չեմ ընդունում եկեղեցին եւ պետությունը իրար հետ խառնելու գաղափարը: Չի կարելի 21-րդ դարում զբաղվել դրանով: Դա իմիջիայլոց վնաս է հասցնում երկուսին էլ: Եկեղեցին սկսում է ավելի շատ ընկալվել որպես պետական ինչ-որ մի կառույց եւ դրանով իսկ ստանում է ավելի ձեւական տեսք, ոչ թե հոգեւոր, հաճախակի եկեղեցականները սկսում են խառնվել աշխարհիկ հարցրին եւ առաջնորդվում են ոչ թե 21-րդ դարի սկզբունքներով, այլ 13-14-րդ դարի կանոններով:

Վերջիվերջո բոլոր զարգացած երկրները, լինի դա 16-րդ, 17-րդ կամ 18-րդ դարում, կանգնել են եկեղեցին պետությունից անջատելու խնդրի առաջ եւ դա պարզապես քմահաճույք չի եղել, այլ պետություն կառուցելու մեծագույն ցանկություն: Օրինակ` Մուսոլինին ստեղծեց Վատիկանը: Քանի որ նա ուզում էր, որ Իտալիան կայանա որպես պետություն, հասկացավ, որ կաթոլիկ եկեղեցին պետք է ինչ-որ ձեւով առանձնացվի պետական կառավարումից, եւ դրա համար Հռոմի մեծ մասը հանձնեց եկեղեցուն, ասաց` սա ձեզ առանձին պետություն, արեք ինչ ուզում եք, բայց մի խառնվեք մեր աշխարհիկ հարցերի մեջ: Կարծում եմ` սա շատ հասկանալի եւ ըմբռնելի մոտեցում էր: Ոչ թե նա հավատացյալ չէր, այլ պարզապես պետական գործիչ էր, իր բոլոր թերություններով եւ ահավոր գործերով, որը ես հիմա դնում եմ մի կողմ: Դու չես կարողանա երբեւիցե պետություն կառուցել, եթե շարժվես եկեղեցական կանոններով: Ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, հավատացյալ մարդ եմ, բայց ռուսերեն մի լավ արտահայտություն կա` «Мухи отдельно, котлеты отдельно» («Ճանճերն առանձին, կոտլետներն առանձին»):

Տպել
3315 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել