5 փաստաբանի գրությունը թերի ընթերցելուց հետո դատավորը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց.ՖՈՏՈ

13/07/2017 schedule17:02

«Սասնա ծռեր» խմբի գործով խմբի մի քանի անդամների պաշտպանների նկատմամբ այսօրվա արտագնա նիստի ժամանակ հերթական դատական սանկցիան կիրառվեց:

Մասնավորապես, մոտ երկու ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, որոշեց դատական սանկցիա կիրառել փաստաբաններ Գրիշա Բալասանյանի, Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի, Արայիկ Պապիկյանի, Դավիթ Գյուրջյանի, ինչպես նաեւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:

Դատարանը նաեւ որոշեց փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել ՀՀ փաստաբանների պալատ:

Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ փաստաբաններ Պապիկյանից, Սահակյանից, Գյուրջյանից, Բալասանյանից եւ Վարոսյանից դատարանը գրություն է ստացել, որում նշված է, թե վերջիններս հրաժարվում են մասնակցել նիստին:

Այնինչ armtimes.com-ը հրապարակել էր փաստաբանների՝ դատարանին հասցեագրված դիմումը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ներկայանալով հերթական դատական նիստին՝ պարզել ենք, որ նիստի դահլիճում չեն գտնվում սույն գործով մեր պաշտպանյալները: Նրանց դատական նիստերին ապահովելու միջնորդությունը հնչեցրեց պաշտպան Լուսինե Սահակյանը, որը դուք անգամ չքննարկեցիք, փոխարենը դատական սանկցիա կիրառեցիք պաշտպանի նկատմամբ:

Նկատի ունենալով այն, որ մեր պաշտպանյալները հանձնարարել են իրենց բացակայությամբ նիստերին չմասնակցել, դատարանում մեր հետագա մասնակցությունը հակասում է նրանց շահերին եւ անիմաստ է, ուստի պնդելով հնչած միջնորդությունը ամբաստանյալների մասնակցությունը դատական նիստին վերականգնելու մասին՝ հեռանում ենք, խնդրելով նրանց մասնակցությունը վերականգնելու վերաբերյալ մեզ լրացուցիչ տեղեկացնել մեր պաշտպանյալների հետ մեր մասնակցությունը հետագա դատական նիստերին ապահովելու համար»:

Նկատի ունենալով, որ պաշտպաններից շատերը բացակայում են նիստին, ուստի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց հետաձգել դատական նիստը եւ այն նշանակել հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ին:

Նշենք, որ խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն այսօր ներկայացել էր դատարան, սակայն նա մեր զրույցում ասաց, որ կարգադրիչները կրկին փորձել են խուզարկել իրեն, ինչի պատճառով նիստերի դահլիճ չի կարողացել մտնել: Դատավորը սա համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ «Սասնա ծռեր» խմբի գործով այսօրվա դատական նիստն անցավ ընդմիջումներով եւ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելով:

Տպել
5548 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ