Անպատժելիության մթնոլորտ. քաղաքական-քրեական հարթությունում

13/07/2017 schedule17:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 15-ի համարում

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչներ Ռուզան Խաչատրյանը, Վիկտոր Դալլաքյանը, փաստաբաններ Սեդա Սաֆարյանը, Վարդան Զուռնաչյանը եւ Թադեւոս Ալեքսանյանը երեկ Մամուլի ազգային ակումբում ամփոփեցին գարնանային իրադարձությունների արդյունքում հարուցված քաղաքական-քրեական գործերը: Թեեւ այդ գործերը հարուցվել են քրեական օրենսգրքի հոդվածներով, սակայն քաղաքական ենթատեքստն ակնառու է: ՀԺԿ ակտիվիստ, «Միասնության» ակունքներում կանգնած Գրիշա Վիրաբյանին, ապրիլի 12-ի գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացրած 24-ամյա Էդգար Առաքելյանին, կոմունիստ Արտակ Գաբրիելյանին, ԱԺՄ անդամ, 2003-ին եւս 10-օրյա վարչական կալանքի ենթարկված Լավրենտի Կիրակոսյանին անհնար է քրեական հանցագործներ անվանել, չնայած այս տարի Կիրակոսյանին 1,5 տարի ազատազրկման են դատապարտել թմրանյութեր պահելու եւ օգտագործելու, Էդգար Առաքելյանին՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» («Ջերմուկի» դատարկ շշով խփելու), Արտակ Գաբրիելյանին՝ «իշխանությունը բռնությամբ փոփոխելու հրապարակային կոչեր անելու» (թռուցիկներ բաժանելու) համար:

Այս գործերից յուրաքանչյուրը մեզանում արդարադատության չգոյության, իրավական համակարգի անկատարության ապացույցն է: Սակայն ամենախայտառակը Գրիշա Վիրաբյանի պատմությունն է. Արտաշատի ոստիկանությունում դաժանաբար ծեծված եւ արդյունքում ծանր վիրահատություն տարած մարդուն քրեական մեղադրանք են առաջադրել իրեն ծեծող ոստիկանին դիմադրելու՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար, ընդ որում, հոդվածի երրորդ՝ ծանր մասով (առողջության համար վտանգավոր բռնություն), որը նախատեսում է 5-10 տարի ազատազրկում: Փաստաբան Սաֆարյանն ու Զուռնաչյանը երեկ ներկայացրին այս գործի մանրամասները՝ նշելով, որ Վիրաբյանի կողմից Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության պետ Մովսիսյանին խփելը չի կարելի առանձնացնել Գ.Վիրաբյանին խոշտանգելու փաստից:

Մովսիսյանին պատճառված մարմնական վնասվածքը հետեւանք է, իսկ դա նշանակում է՝ նախ պետք է քրգործ հարուցվի ոստիկանների նկատմամբ, ապա քննվեն Վիրաբյանի՝ որպես ինքնապաշտպանություն կատարածի գործողությունները: Ընդ որում, Ս.Սաֆարյանը մի հետաքրքիր մանրամասն հրապարակեց՝ Վիրաբյանին խոշտանգած ոստիկանները նախկինում էլ են աչքի ընկել նմանատիպ գործողություններով: Արտաշատի ոստիկանապետի տեղակալ Աշոտ Կարապետյանը ժամանակին աշխատել է Նոր Նորքի ոստիկանությունում: «Հարսնաքարում» կատարված սպանության քննության ժամանակ հենց նա էր խոշտանգել «Հարսնաքարի» ադմինիստրատոր Նատաշա Ոսկանյանին՝ նրա ձեռքի վրա ծխախոտ հանգցնելով: Հետագայում, Ոսկանյանի դիմումի համաձայն, Երեւանի դատախազությունում նյութեր էին նախապատրաստվում խոշտանգման փաստով, սակայն վերջում եզրակացրին, որ Կարապետյանի գործողություններում հանցակազմ չկա:

Արտաշատի ոստիկանապետ Սամվել Ռշտունին եւս, ժամանակին աշխատելով Կենտրոնի ոստիկանությունում, աչքի է ընկել բռնությունների նկատմամբ տածած սիրով: Այս ամենից հետո միանգամայն սպասելի, բայցեւ վրդովեցնող է Էրեբունու դատախազության քննիչ Թորոսյանի՝ Վիրաբյանին խոշտանգած ոստիկանների դեմ գործ հարուցելու միջնորդությունը մերժելու որոշումը: «Ոստիկանների կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու փաստ չի հայտնաբերվել»,- գրել է քննիչը: Պաշտպանական կողմը փաստորեն ստիպված է ապացուցել, որ Վիրաբյանին ծեծել են ոստիկանությունում եւ որպես ապացույց ներկայացնել, օրինակ, բժշկական եզրակացությունը. «Վիրաբյանը ստացել է կողոսկրի կոտրվածք, սալջարդ ամորձիների շրջանում, որի արդյունքում վիրահատական եղանակով հեռացվել է մեկ ամորձին»:

Քննիչի՝ քրգործ հարուցելը մերժելու որոշումը պաշտպանը բողոքարկել է դատարան, եւ որոշումը գտնվում է վերաքննիչի դատավոր Արթուր Պողոսյանի վարույթում: Մյուս քաղբանտարկյալը Լավրենտի Կիրակոսյանն է. նրա տան բակից ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել, ընդ որում՝ խուզարկու շները ոչինչ չեն հայտնաբերել, իսկ ոստիկաններից մեկը, 20-25 րոպե այդ տարածքում մենակ մնալուց հետո, պահանջել է կրկին խուզարկել ջրի բաքը եւ «հայտնաբերել» է թմրանյութը: Հետո ստիպել է ընթերականերին՝ գրել, որ առաջին անգամ խուզարկելուց ինքն ասել է, թե ձեռքը չհասավ բաքի հատակը: Առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով այս ամենը, Լավրենտի Կիրակոսյանին դատապարտել է 1,5 տարի ազատազրկման: Այժմ գործը վերաքննիչում է՝ Սեւակ Համբարձումյանի վարույթում. դատի օրը դեռ նշանակված չէ:

Պաշտպանների կարծիքով՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է, իսկ դատարանները կամ ցուցում են ստանում, կամ՝ հոտառությամբ զգալով, որ գործը քաղաքական է՝ կատարում են դատախազության պահանջները: Ըստ Ռուզան Խաչատրյանի՝ իշխանությունը կոնկրետ մարդկանց ընտրեց պատժելու համար, քանի որ նրանք դիմադրություն էին ցույց տվել, իսկ հասարակական դիմադրությունից իշխանությունը սարսափում է: Վիկտոր Դալլաքյանի կարծիքով՝ այժմ մենք գործ ունենք անօրինական ընտրությունների հետեւանքների հետ, երբ անօրինական ռեժիմը փորձում է քաղաքական խնդիրները լուծել քրեական հարթությունում: Իշխանությունը նաեւ փորձում է 37 թվի մեթոդներով սարսափի մթնոլորտ ստեղծել երկրում եւ ներշնչել ժողովրդին, որ ռեժիմը հավերժ է: Վիկտոր Դալլաքյանը խոսքն ավարտեց նրանով, որ բռնապետության իմիտացիա անող ցանկացած անձի վերջը կամ Չաուշեսկուն է կամ Սահակաշվիլին, քանի որ՝ «ինչքան էլ գիշերը երկար լինի, լույսը բացվելու է»:  

Արմինե Օհանյան

Տպել
2286 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին