Էստի համեցեք. իմիջ ենք ծախում. պետության համար փող տվող չկա

13/07/2017 schedule17:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 15-ի համարում

Կաշառք տալով կամ վերցնելով Հայաստանում որեւէ մեկին զարմացնել հնարավոր չէ: Ըստ մեր զրուցակից մի պատգամավորի՝ Հայաստանում այսօր արդեն հնարավոր է գնել ոչ միայն պատգամավորական մանդատ, նախարարական աթոռ, այլեւ՝ խորհրդարանական մեծամասնություն: Տվյալ պատգամավորը հաշվարկել է, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է ծախսել 5 միլիոն դոլար, ու ինքը հենց այդ կերպ էլ պատրաստվում է վարվել: Իհարկե, կաշառք տալը եւ հատկապես վերցնելը միայն հայկական առանձնահատկություն չէ: Պարզվում է, սուրբ չեն նաեւ շատ ավելի տեւական ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրները:

Նախօրեին իր հրավիրած ասուլիսում այսպիսի պնդում արեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե անգամ եվրոպական խորհրդարանական տարբեր կառույցների պատգամավորների կոնկրետ որեւէ մեկը չի տեսել «քյաշ» փող վերցնելիս, դա չի նշանակում, որ  կաշառքի այլ ձեւեր չկան: Այս նկատառումն ուշագրավ է այնքանով, որ այն պահից, երբ ԵԽԽՎ ազգությամբ լեհ պատգամավոր Եժի Յասկերնիան նշանակվեց Հայաստանի հարցով զեկուցող, չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ մեր իշխանությունները նրա հետ «լեզու են գտել»: Ի դեպ, ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի, պարոն Յասկերնիան իր գործունեությամբ ամեն ինչ անում է, որ հաստատի այդ լուրերը:

«Իհարկե, առանց կոնկրետ փաստեր ունենալու դժվար է պնդել, թե նա կաշառք է վերցնում: Սակայն այն, որ Յասկերնիան միանշանակ կողմնակալ է, որ նա ոչ միայն աչք է փակում աղաղակող փաստերի վրա, այլ նաեւ խեղաթյուրում է փաստերը՝ դա ակնհայտ է: Ի դեպ, Եժի Յասկերնիայի կողմնապահությունն արդեն ակնհայտ է անգամ ԵԽԽՎ այլազգի բազմաթիվ այլ պատգամավորների համար, ովքեր տեսնում  են, թե ինչպես է իրեն պահում լեհ պատգամավորը: Խիստ հատկանշական է նաեւ այն, որ Ռոբերտ Քոչարյանը Ստրասբուրգում պետք է ելույթ ունենար միայն հունիսի 23-ին, եւ արդեն քսան օր առաջ Յասկերնիան հերթագրվել էր՝ նրան հարց տալու համար: Հարցն էլ այնպիսին էր, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն տար քարկոծելու ընդդիմությանը:

Այս ամենը, բնականաբար, հենց այնպես չի լինում, նաեւ հասկանալի է, որ կողմնակալությունը եւս հենց այնպես չի լինում»,- ասում է Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա՝ նաեւ այն փաստը, որ ի պատասխան ԵԽԽՎ պատգամավոր Պասկալ Մունի հարցի, թե ինչպես է լուծվելու անկախ «Ա1+» հեռուստաընկերության հարցը, Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե Երեւանում Եժի Յասկերնիայի հետ պայմանավորվել են մոնիտորինգ անցկացնել, ու եթե պարզվի, որ ընդդիմությունն այլ հեռուստաընկերություններով եթեր դուրս գալու հնարավորություն ստանում է, ապա «Ա1+»-ի հարցն ապրիլյան թիվ 1374 բանաձեւից պետք է հանվի՝ վկայում է, որ Յասկերնիան համագործակցում է իշխանությունների հետ:

Իսկապես տարօրինակ է, որ ԵԽԽՎ անկախ պատգամավորը, ով պարտավոր է անաչառ զեկույց ներկայացնել Հայաստանի մասին, այդ երկրի նախագահի հետ է որոշում, թե ոնց անեն, որ թիվ 1374 բանաձեւից հանել տան այս կամ այն դրույթը: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության հաջորդ ընդդիմադիր անդամը՝ Արտաշես Գեղամյանը, չի ցանկանում խոսել այդ թեմայով եւ ընդամենն ասում է, որ չէր կարելի Հայաստանի հարցով զեկուցող նշանակել նախկին սոցիալիստական ճամբարի երկրի ներկայացուցչին՝ խիստ նույնատիպ մենթալիտետի պատճառով: Բնականաբար՝ հասկացնելով, որ սոցիալիստական Լեհաստանում եւս կաշառք տալն ու վերցնելը կենցաղի անբաժանելի մաս է եղել:

Ի դեպ, մերձքաղաքական շրջանակներում Հայաստանի իշխանությունների կողմից Եժի Յասկերնիային ցույց տրված վերաբերմունքի մասին տարբեր լուրեր են շրջանառվում. ոմանք նշում են, որ լեհ պատգամավորը բավարարվել է միայն ԱԺ-ի հաշվին իր գրքի թարգմանությամբ ու հրատարակությամբ, ոմանք էլ ավելի հեռուն գնացող եզրակացություններ են անում, քանզի Ե ժի Յասկերնիայի սպասվող զեկույցը որոշակի ազդեցություն կարող է ունենալ թիվ 1374 հունիսյան բանաձեւի ընթացքի վրա: Իհարկե, երեկ մեզ հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը հերքեց լուրերը, թե Յասկերնիային այդ գրքի համար հոնորար է վճարվել. ըստ նրա՝ Եժի Յասկերնիայի գրքի թարգմանությունն ու հրատարակումը մեր պետության վրա նստել է մոտ 4,5 հազար դոլար. այլ գումար, ոչ մի այլ անվան տակ, խորհրդարանը լեհ պատգամավորին չի տվել: 

Մինչդեռ ԵԽԽՎ-ում արդեն երկու գումարում աշխատած պատգամավոր Արմեն Ռուստամյանը ոչ մի ողբերգություն չի տեսնում, որ հանուն պետության շահի՝ թեկուզեւ Յասկերնիային կաշառք տված լինեին: Սակայն, պարոն Ռուստամյանը ցավով նշում է, որ մեզանում պետության համար կաշառք տվող չկա, եւ Եժի Յասկերնիային տվել են ընդամենը Վերնիսաժից գնված մի քանի հուշանվեր: Փոխարենը, Արմեն Ռուստամյանը վստահ է, որ շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսին, որը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով զեկուցողն է, ադրբեջանական կողմը կաշառել է, քանզի Անդրեաս Գրոսն ավտորիտար Ադրբեջանի մասին այնպիսի զեկույց է ներկայացրել, որ անտեղյակ մարդու մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե խոսքը հարյուրամյա ժողովրդավարություն ունեցող երկրի մասին է:

Ի դեպ, այն, որ մեր իշխանությունները կաշառում են եվրոպացի դիտորդներին, ըստ ընդդիմության պատգամավորների, հստակ երեւաց 2003 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում, երբ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովն ու իր ողջ անձնակազմն ամբողջ օրն անցկացնում էին այս կամ գինետան եւ ռեստորանի մառանում ու 40 գրադուսի տակ եզրակացություններ գրում 2003 թվականի ազատ, անկախ նախագահական ընտրությունների մասին: Այսպիսով, ստացվում է, որ պետք չէ սրտին շատ մոտ ընդունել, եթե այս կամ այն միջազգային խիստ հեղինակավոր կառույցը մեր երկիրը ներկայացնում է ֆանտաստիկ գույներով. բնավ չի բացառվում, որ այդ ամենի ետեւում կանգնած լինի խիստ պրոզայիկ կաշառքը: Ստացվում է, որ կարելի է գնել ամեն ինչ. ընդհուպ՝ երկրի իմիջը: Միակ տեխնիկական դժվարությունը գնի չափի մեջ է:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2006 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին