Հնգմատնյա փակուղի. պրոֆեսիոնալ տեղապտույտ

13/07/2017 schedule17:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 15-ի համարում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Սթիվեն Մաննի (ԱՄՆ) եւ Անրի Ժակոլենի (ֆրանսիա) մամուլի ասուլիսում, որ Երեւանում ու ԼՂՀ-ում իրենց ունեցած պաշտոնական հանդիպումներից հետո տեղի ունեցավ երեկ՝ ՀԱՀ բիզնես կենտրոնում, լրագրողներն, այսպես ասած, պահանջողի դերում էին, համանախագահները՝ «պաշտպանվողի»: Պարոնայք Մերզլյակովը, Մաննը եւ Ժակոլենը ասուլիսի ընթացքում հնչած գրեթե բոլոր հարցերին պատասխանելիս պարտադիր  կրկնում էին հետեւյալ մի քանի մտքերը. առաջին՝ այսօր նոր իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ադրբեջանի նախագահը նոր է, իսկ բանակցային գործընթացի համար ժամանակ է հարկավոր, երկրորդ՝ Մինսկի խմբից առաջարկություններ պետք չէ սպասել, քանի որ այդ խումբը ոչ թե առաջարկություններով հանդես գալու համար է, այլ ընդամենը աջակցում է կողմերին՝ հակամարտության լուծումը գտնելու գործում, եւ վերջապես՝ հակամարտության կարգավորման պատասխանատվությունը կրում են երկու կողմերը, ոչ թե՝ արտաքին ուժերը, եւ հարցի լուծումը կախված է կողմերի դրսեւորած քաղաքական կամքից:

Ամերիկացի համանախագահ Մաննը այս մտքից հետո, այնուամենայնիվ, ավելացրեց, որ կողմերը դրան կարող են հասնել միայն փոխզիջումների միջոցով, սակայն՝ որոնք կլինեն այդ փոխզիջումները, համանախագահները չգիտեն: Նկատենք, որ այն հարցերի դեպքում էլ, որոնց պատասխանները համանախագահներն, անշուշտ, գիտեն, գործում է դիվանագիտական գաղտնիության սկզբունքը: Մեր այն հիշատակմանը, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը սպասում է, թե համանախագահներն իրեն ինչ են տանելու ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներից հետո, Ս.Մաննը պատասխանեց. «Մենք, իհարկե, Ադրբեջանի նախագահին ներկայացնելու ենք Երեւանի հանդիպումների արդյունքները, սակայն ես պետք է պահպանեմ դրանց գաղտնիությունը»: Ի դեպ, ինչպես նախօրոք հայտարարվել է՝ Ադրբեջանի նախագահի հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը տեղի է ունենալու այսօր:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, ապա երեկ համանախագահները նույնպես ընդգծեցին, որ այժմ ընթանում են կողմերի միջեւ դեռեւս չվերսկսված բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Այսինքն, թե՛ նախագահների, թե՛ ԱԳ նախարարների մակարդակներով հանդիպումներում քննարկվում է հակամարտության լուծմանն ուղղված  բանակցությունների օրակարգը: Իսկ ռուսաստանցի համանախագահ Յ.Մերզլյակովը երեկ, մյուս համանախագահներից անջատ, լրագրողներին տեղեկացրեց, որ հենց բանակցությունների օրակարգի շուրջ քննարկումներում է ադրբեջանական կողմը բարձրացրել ազատագրված հողերի վերադարձի հարցը: «Այդ քննարկումները բաց օրակարգով են, ինչը նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է  ցանկացած հարց բարձրացնել, սակայն դա չի նշանակում, որ այդ հարցը մտնելու է բանակցությունների օրակարգ»,-ասաց Մերզլյակովը:

Նա տարածքների վերադարձի մասին ասուլիսի ընթացքում հնչած հարցին պատասխանել էր նաեւ, որ համանախագահների այս այցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել: Ի դեպ, ըստ Մերզլյակովի,  հակամարտության պատմության 10 տարիների ընթացքում ԼՂ հարցի լուծման բոլոր հնարավոր տարբերակներն արդեն քննարկվել են (ըստ նրա՝ դրանք կարելի է հինգ մատների վրա հաշվել, իսկ մնացածն ընդամենը ենթատարբերակներ են), եւ նոր տարբերակ պարզապես հնարավոր չէ պատկերացնել: Այնուամենայնիվ, համանախագահների կարծիքով, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը փակուղի չի մտել: «Բոլորովին խելամիտ չէ ասել, որ բանակցությունները փակուղի են մտել: Պրոֆեսիոնալ քննարկումներն այսօր էլ շարունակվում են»,-երեկ ասաց համանախագահ Սթիվեն Մաննը:         

Աննա Հակոբյան

Տպել
1956 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին