Անգամ նախագահականի կայքում Սերժ Սարգսյանը չի համարվում պետական խորհրդանիշ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը չի պատրաստվում հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներից պահանջել պետական խորհրդանիշների անկյունից, որոնք ստեղծվել են բոլոր դպրոցներում, հեռացնել Սերժ Սարգսյանի լուսանկարը:

Այս մասին պարզ դարձավ այսօր` լրագրողների եւ նախարար Լեւոն Մկրտչյանի հարցուպատասխանի ժամանակ:

«Այդ նկարը միշտ փակցվել է` անկախ նրանից` ով է Հայաստանի Հանրապետության նախագահը: Դպրոցներում փակցնում են Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը: Հայաստանի Հանրապետության նախագահը խորհրդանիշների համակարգում է»,- ասաց Լեւոն Մկրտչյանը` հաստատելով, որ վերանայումներ այդ առումով չեն լինի:

«Չէ, որովհետեւ աշխարհի բոլոր երկրներում այդ սկզբունքը կիրառվում է»,- պատասխանեց նա:

Մեզ, սակայն չհաջողվեց գտնել որեւէ աղբյուր, որտեղ երկրի նախագահը համարվի պետության խորհրդանիշ: Էլեկտրոնային հանրագիտարանում, Վիքիպեդիայում պետական խորհրդանիշները երեքն են` դրոշը, զինանշանը եւ օրհներգը: Նախագահներին ու տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանին պետական խորհրդանիշ չի համարում անգամ նախագահական կայքը: Այնտեղ եւս պետական խորհրդանշաններ բաժնում տեղ են գտել միայն դրոշը, զինանշանը եւ օրհներգը:

«Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» ՀՀ օրենքում նույնպես խոսք չկա այդ անձի պետական խորհրդանիշ լինելու մասին:

Նկատենք, որ դպրոցներում Սերժ Սարգսյանի նկարը կախված լինելու խնդրին օրերս անդրադարձել էր լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը` այդ նկարի առկայությունը համարելով տոտալիտարիզմի դրսեւորում: Նա պետական խորհրդանիշների անկյունում անընդունելի էր համարել նաեւ կաթողիկոսի նկարը:

«Հարգելի ծնողներ, հասարակական գործիչներ, էս տոտալիտարացման խնդիրը հասկացող մարդիկ, ջանք դրեք դպրոցն ապաքաղաքականացնելու եւ ապակրոնականացնելու համար, ասեք, խոսեք, պահանջեք տնօրեններից՝ հանել այդ լուսապայծառ էակների նկարները կրթօջախների պատերից, այդ մարդիկ ոչ Հայաստանի խորհրդանիշն են, ոչ ազգի, ոչ ազգային հերոս են, ոչ էլ ուսման առաջավոր, ասեք՝ հանեն ու, թե սրտանց սիրում են, թող տանեն իրենց տներում կախեն այդ նկարները տատուպապի նկարների կամ ժամացույցի կողքին»,- գրել է Լեւոն Բարսեղյանը:

Տպել
5737 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում