Կարեն Կարապետյա՞նն է հաշտեցրել Դավիթ Հարությունյանին եւ Սվիտալսկուն

Երեւանի «Էրեբունի» բիզնես կենտրոնում անցկացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով՝ հատուկ նշելով, որ վարչապետի հանձնարարությամբ է մասնակցում այս միջոցառմանը:

Նշեք, որ միջոցառմանը ներկա էր եւ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին: «Ես այստեղ ներկա եմ վարչապետի հանձնարարությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցողական երկխոսության հանձնարարության տեսանկյունից, երբ մենք խոսում ենք երկխոսության մասին, մյուս կողմը՝ կառավարությունը, պետք է իր դիրքորոշումը հայտնի, ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին, խորապես եւ անկեղծ համագործակցելու»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ կրկնելով, որ միջոցառման մասնակիցներին է փոխանցում այս խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի անունից:

Մոտ մեկ ամիս առաջ ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին մի քննարկման ժամանակ, որին մասնակցում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն, ասել էր. ««ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաեւ այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ եւ հանրային վստահությունը վայելող կառույցը»: Այս հայտարարությանը հաջորդեց իշխանության տարբեր ներկայացուցիչների հակադարձումները, որոնցից մեկը Դավիթ Հարությունյանն էր:

«Ես կարծում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե՝ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, եւ որոշում է Ազգային ժողովը: Եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, ես ծանոթ չեմ, ես կարծում եմ՝ դա որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելուն, ինչը համարում եմ անթույլատրելի: Անկախ նրանից՝ դա արվում է բարի, թե՝ այլ նպատակով»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր Դավիթ Հարությունյանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր շնորհանդեսից առաջ Դավիթ Հարությունյանը լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, սակայն առաջարկեց ընդամենը մեկ հարցի մասին խոսել: Հարցը չվերաբերվեց ԵՄ պատվիրակության ղեկավարի վերջին շրջանի սուր գնահատականներին: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունից հետո Դավթ Հարությունյանն ու Պյոտոր Սվիտալսկին ձեռքսեղմումով վեր կացան իրենց տեղերից եւ փորձեցին դուրս գալ միջոցառման սրահից: Լրագրողների ներկայությամբ նրանք ժպիտով որոշ մտքեր փոխանակեցին, իսկ հարցերի Դավիթ Հարությունյանը չցանկացավ պատասխանել: Պյոտոր Սվիտալսկին նույնպես հրաժարվեց՝ ասելով, որ հարցազրույցի վերաբերյալ պայմանավորվածություն ինքը չունի:

Կարելի կարծել, որ փոխադարձ քննադատություններից հետո իշխանությունները, այնուամենայնիվ, հասկացել են, որ Եվրոպական միության ներկայացուցիչների հետ նման կոպտությամբ չպետք է փոխհարաբերվեն:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաեւ ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական եւ տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Տպել
4835 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը