Շիրխանյանը կարծիք արտահայտելու իրավո՞ւնք էլ չունի. Հայկ Ալումյանը բոյկոտեց դատական նիստը

14/07/2017 schedule13:27

2015 թվականին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով շուրջ 8 ամիս է դատաքննություն չի սկսվում: Պատճառը կրկին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բացակայությունն է, կամ նիստերի դահլիճից հեռացումը:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, լարված մթնոլորտում շարունակվեց, ապա երկու ժամով ընդմիջվեց սույն գործով դատական նիստը: Բանն այն է, որ Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը պահանջում էր նիստերի դահլիճ բերել, նախորդ դատական նիստին երեք ժամով հեռացված իր պաշտպանյալին: Հիշեցնեք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը Շիրխանյանի նկատմամբ երեք շաբաթ առաջ դատական սանկցիա էր կիրառել՝ դատարանին վիրավորելու համար եւ հեռացրել նիստերի դահլիճից:

Այսօր Հայկ Ալումյանը դիմելով դատավորին ասաց, որ եթե դատարանը համարում է, որ Վահան Շիրխանյանը դատարանի կողմից կիրառված սանկցիայի հիման վրա դեռեւս հեռացված է դատական նիստերի դահլիճից, ապա ժամկետները հաշվարկելիս դատարանը կոպտորեն խախտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածը։ «Հիմա իմ պաշտպանյալն այստեղ չէ։ Իմ պաշտպանյալն ասելիք ունի այս դատավարությունում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ։ Մասնավորապես՝ դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ (խոսքը գործով նոր մեղադրող դատախազի ներգրավվման մասին է,-հեղ.): Դուք հարցնում եք իմ կարծիքը, մինչդեռ ես այս հարցի վերաբերյալ պետք է իմանամ իմ պաշտպանյալի կարծիքը։ Ես գտնում եմ, որ այս դատավարությունն առանց պարոն Շիրխանյանի շարունակելը կոպտորեն խախտում է նրա իրավունքները»,- նկատեց Հայկ Ալումյանը։ Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է դատական երեք ժամին, որի լրանալուց հետո Վահան Շիրխանյանը կներկայացվի նիստերի դահլիճ։ Հայկ Ալումյանը նշեց, որ առանց Վահան Շիրխանյանի այս դատավարությունը չի կարող տեղի ունենալ։ Դատավորն ասաց, որ անընդհատ ձգձգելու միտում կա, Հայկ Ալումյանն էլ հակադարձեց, որ այն համոզմանն է, որ դատարանն է ձգձգում դատավարությունը։

«Սկսած այն ժամանակվանից, երբ պարոն Շիրխանյանին դատարան բերելը ոչ մի պրոբլեմ չէր, դատարանը 6 ամիս ձգեց, չկարողացավ լուծել այդ մի փոքր հարցը, այնինչ հիմա հեշտությամբ լուծում է այդ հարցը։ 6 ամիս առաջ այդ հարցը հեշտությամբ կարող էր լուծվել։ Դատարանը 6 ամիս ձգեց։ Հիմա էլ դատարանը շատ լավ գիտի, որ եթե պարոն Շիրխանյանն այստեղ չէ, ես այստեղ չեմ մնալու։ Շատ լավ իմանալով՝ դատարանն այս վիճակն է ստեղծում։ Արդեն 3 շաբաթ է անցել, դատարանի պատկերացմամբ՝ այդ 3 ժամը դեռ չի լրացել։ Դատարանը շատ լավ գիտի, ու այս ամենն անում է, որպեսզի ձգձգվի, բայց այդ ձգձգման պատճառը, իբրեւ թե, մեղադրյալներն են կամ փաստաբանները։ Դատարանը շատ լավ գիտի, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել, դատարանն այդ ոտքի չկանգնելը մեկնաբանեց իբրեւ թե անհարգալից վերաբերմունք, ստեղծեց այս վիճակը, այնինչ այն փաստաթուղթը՝ էպիկրիզը, որը գտնվում է դատարանի տրամադրության տակ, պարզ երեւում է, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում կանգնել ոտքի վրա։ Ու Դուք սրա համար իրեն հանեցիք դատական նիստերի դահլիճից, ու այդ օրը դատական նիստը ձախողեցիք»,- ասաց Հայկ Ալումյանը։

Դատավորն էլ հորդորեց պաշտպանին չվիրավորել դատարանին, ապա ասաց, որ կա փորձագետի եզրակացություն, որտեղ նշված չէ, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում կանգնել։ Հայկ Ալումյանը պահանջեց, որ Շիրխանյանը լինի նիստերի դահլիճում, դատավորը կրկին նշեց, որ 3 ժամի լրանալուց հետո նա կներկայացվի. «Այսինքն՝  նա կարծիք արտահայտելու իրավո՞ւնք էլ չունի դրանից հետո, քանի որ ես իր շահերն եմ այստեղ ներկայացնում, առանց իր հետ համաձայնեցնելու ես ոչինչ անել չեմ կարող»:

Դատավորի խոսքերով՝ Շիրխանյանը հեռացված է օրինական կարգով: Ալումյանն էլ հակադարձեց՝ «Օրինական է, թե՝ օրինական չի, ես ուրիշ կարծիքի եմ: Ես գտնում եմ, որ առանց նրա չի կարող այս դատավարությունը լինել»: Ապա Հայկ Ալումյանը կրկին պնդեց, որ 3 ժամը վաղուց է լրացել, սակայն տեսնելով, որ դատավորը շարունակում է նիստն առանց Շիրխանյանի հավաքեց իրերն ու ասաց, որ լքում է նիստերի դահլիճը: «Ձեր իրավունքն է»,- դիմելով Ալումյանին՝ ասաց Արմեն Բեկթաշյանը: Ալումյանն էլ շնորհակալություն հայտնեց իր իրավունքների մասին տեղյակ պահելու համար, եւ լքեց դահլիճը:

Նրա հեռանալուց հետո դատավորը երկու ժամով ընդմիջեց դատական նիստը Շիրխանյանի համար հանրային պաշտպան ներգրավվելու համար:

Տպել
3258 դիտում

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել