Աշոցքում ծնելիությունը կտրուկ նվազել է. 400-ի փոխարեն այս տարի 100 երեխա է ծնվել

Այսօր՝ հուլիսի 14-ին,  Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնը համալրվեց համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորմամբ: Հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Սարգիս Վարդանյանը armtimes.com-ի հետ զրույցում փոխանցում է, որ տարեկան իրականացնում են ավելի քան 1500 վիրահատություն, որն առանց այս սարքավորման թերի էր կատարվում:

«Առանց այս հետազոտության վիրահատություն անելն անհնար էր, դրա համար այս սարքավորման առկայությունն անհրաժեշտ էր: Մասնագետի խնդիր չունենք, իմանալով, որ ունենալու ենք այս սարքավորումը՝ մեր մասնագետին մեկ տարի առաջ ուղարկել էինք Երեւան վերապատրաստվելու»,- armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում է գլխավոր բժիշկը:

Սարքավորման պակասի մասին լուրը դեռ երկու տարի առաջ հասել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Վերջինս, հանդիսանալով այս հիվանդանոցի բարերարներից, այլ հովանավորների հետ համատեղ ԲԿ-ին նվիրաբերեց համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորումը:

Բուժհիմնարկը պետական դոտացիա չի ստանում: Կառույցը, որի բյուջեն ձեւավորվում է Հռոմի Պապի, Եվրոպական եպիսկոպոսների միության եւ անհատ բարերարների ֆինանսավորումից, իրականացնում է անվճար բուժսպասարկում: Տնօրենի խոսքով՝ նրան դիմում են քաղաքացիներ Շիրակի, Լոռու մարզերից եւ Ջավախքից:

Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնում նվազել է ծնունդների թիվը: Սարգիս Վարդանյանն ասում է, որ գինեկոլոգիական բաժանմունքն աշխատում է թերբեռնված:

«Ծնունդների թիվը գնալով պակասում է: Առաջ ունենում էինք 400 ծնունդ, հիմա ունենում ենք 100-150 ծնունդ»,-armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ նշեց գլխավոր բժիշկը:

Armtimes.com-ն Աշոցքի մի քանի կանանցից հետաքրքրվեց, թե ինչու՞ են ընտանիքները խուսափում շատ երեխաներ լույս աշխարհ բերել:

«Երեխա պահելու հնարավորություն չկա, բերենք՝ ինչպես պահենք: Աշխատանք չկա, աղքատության մեջ երեխա պահել կլինի՞: Թող պետությունը ավելի լավ նայի նորաստեղծ ընտանիքներին, որ մարդիկ էլ երեխա ունենան ու խնդրի առաջ չկանգնեն»,-նշեցին նրանք:

Տպել
11976 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում