«Միսսիս Եվրոպա 2017»-ում կրկին հայ մասնակից կլինի

14/07/2017 schedule17:36

Մոդել Աննա Դեմիրխանյանն իր թիմի հետ միասին «Միսսիս Եվրոպա 2017» մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար մասնակից է փնտրում: Անցած տարի ինքը՝ Աննան, արժանացել էր 1-ին վիցե միսսիս կոչմանը, նշանակվել էր Հայաստանում այս մրցույթի ազգային տնօրեն՝ Հայաստանից մասնակից ուղարկելու իրավունք ստանալով: Երեկվանից էլ սկսել է քաստինգը, որը տեւելու 10 օր: Նախ ցանկացողները պետք է ներկայացնեն դիմում-հայտերը եւ լուսանկարները, այնուհետեւ 1-ին փուլը հաղթահարածները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրին կընտրի ներկայացուցչին: Այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աննան խոսեց իրենց պահանջների մասին:

«Կարող են մասնակցել 20-55 տարեկան ամուսնացած (խմբ. նաեւ ամուսնալուծված) կանայք՝ ցանկալի է նաեւ երեխա ունեցող, որոնք ինքնավստահ են, ցանկանում են եւ կարող են արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում: Սա ուղղակի գեղեցկության մրցույթ չէ: Այնտեղ գեղեցկությունը չէ, որ առաջնահերթ է համարվում: Արտաքին տվյալների հետ կապված պահանջներ ընդհանրապես չկան, ճիշտ է՝ բարետես արտաքինը ցանկալի է: Մրցույթում կարեւորվում է մասնակից կնոջ դերն ընտանիքում, իր երկրում, հասարակությունում»,- ասաց նա:

Մասնակիցներն անցնելու են 3 հիմնական փուլերով: Ներկայանալու են ազգային տարազով, սպորտային համազգեստով, իսկ եզրափակչում՝ երեկոյան զգեստով: Լրացուցիչ մասնակցելու են նաեւ ֆորումի, որի ընթացքում հոդվածի տեսքով ներկայացնելու են իրենց ուսումնասիրությունն իրենց երկրում ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Հատուկ խանդոտ ամուսինների համար Աննա ընդգծում է՝ լողազգեստի փուլ չկա:

«Լողազգեստով ելույթ չկա: Գնահատում են տարազով ելույթը, մարզական մրցույթի համար մարզական հագուստը եւ եզրափակչում երեկոյան զգեստը: Իհարկե, մասնակիցները ցանկության դեպքում կարող են ունենալ լողազգեստով ֆոտոսեսիաներ, սակայն այդ նկարները ոչ մի տեղ չեն հրապարակվելու, դա անձնական օգտագործման համար է լինելու եւ ըստ ցանկության»,- ասաց նա:

«Միսսիս Եվրոպա 2017»-ի մրցանակային ֆոնդը մեծ է լինելու: Նվերների թվում լինելու են ադամանդյա զարդեր, մուշտակներ, երեկոյան զգեստներ, սպորտային պարագաներ, ինչպես նաեւ հարցազրույցներ ու ֆոտոսեսիաներ տարբեր ամսագրերի համար:

Աննա Դեմիրխանյանը նաեւ նշեց, որ քաստինգին զուգահեռ ինքն ու իր թիմն աշխատում են նաեւ հովանավորներ գտնելու ուղղությամբ: Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար շատ մեծ գումար պետք չէ, եւ հույս ունեն, որ դժվար չի լինի գտնել որեւէ կազմակերպություն կան անհատ գործարարի, որը պատրաստ կլինի աջակցել:

Հայաստանում անցկացվող ընտրական փուլին մասնակցել ցանկացողները կարող են կազմակերպիչների հետ կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ 098 886 994 հեռախոսահամարով: «Միսսիս Եվրոպա 2017»-ը կայանալու է օգոստոսի 15-20 Նովոսիբիրսկում:

Տպել
2598 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը