Բոցավառ ողջույններ պանթեոնից

15/07/2017 schedule15:50

Քանդակագործ Արտաշես Հովսեփյանը մահացավ: Եվ դարձյալ ակտուալ դարձավ խնդիրը՝ ի վերջո, ովքե՞ր են մեր այն ժամանակակիցները, որոնք իրավունք են վաստակել ամփոփվել Պանթեոնում՝ Կոմիտասի եւ մյուս մեծերի կողքին:

Իշխանությունները չգիտեն, թե ում եւ ինչպես գնահատեն, հետեւաբար կիլոգրամներով մեդալներ ու շքանշաններ ունեն գզրոցում՝ համապատասխան պահի այս կամ այն գործչի պիջակից կախելու համար:

Բայց ինչպե՞ս վարվել այդ տաղանդների հետ, որոնք նյարդայնացնում են իշխանություններին իրենց անկախությամբ, կյանքի եւ պետական համակարգի թերությունների նկատմամբ իրենց ուղիղ վերաբերմունքով: Նրանց շքանշան չեն տալիս: Եվ Պանթեոնում էլ նրանց համար տեղ չի գտնվում:

Ինչպես չգտնվեց Արտաշես Հովսեփյանի համար:

Պանթեոնում չեն Ավետ Տերտերյանը, Երվանդ Քոչարը, Սերգեյ Մերգելյանը, Առնո Բաբաջանյանը…Հասկանալի է, դրանից որեւէ մեկի վաստակը չի նսեմանում: Այդուհանդերձ…

Կան թեմաներ, որոնք տաբու են. չի կարելի հարց բարձրացնել, թե Հայաստանի պատմության մեջ նշանակալի այդ ո՞ր դերի համար է Անդրանիկ Մարգարյանի հսկայական մահարձանը ստվերում Պանթեոնի մյուս «բնակիչների»՝ Կոմիտասի, Իսահակյանի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի շիրմաքարերը:

Տաբու է քննարկել Վազգեն Սարգսյանի դերը անկախ Հայաստանի պատմության մեջ: Ասում ենք «սպարապետ», փողոցներ, շենք-շինություններ, արձաններ ավելացնում Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, սակայն արդար գնահատական տալ չենք էլ փորձում: Չի կարելի:

Առհասարակ, քաղաքական ամեն միավոր ունի իր սուրբը, որի գործունեությունը քննարկելը սրբապղծություն է:

Բայց եթե ինչ-որ կերպ հասկանալի են մեր ժամանակակից գործիչների հանդեպ որոշակի տաբուները (հարազատներ, կուսակիցներ, հարեւաններ եւ այլն), նույնքան անհասկանալի է պատմությունը կամ պատմական գործիչներին գնահատելը տարածության ու ժամանակի մեջ:

Առիթ եմ ունեցել գրել. Ժամանակին փորձ արեցի ռադիոհաղորդում պատրաստել Ավարայրի ճակատամարտին նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին, մասնավորապես՝ Վասակ Սյունու, Վարդան Մամիկոնյանի եւ մյուս նախարարների դերակատարության մասին: Մեր լավագույն պատմաբաններից եւ ոչ ոք, լսելով թեման, չցանկացավ մասնակցել հաղորդմանը: Նրանցից մեկն ուղղակի ասաց. «Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել, քանի որ հասարակությունը պատրաստ չէ լսել: Երբ լույս տեսավ Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գիրքը, եկեղեցին հարձակվեց նրա վրա: Այնպես որ, ներեցեք»: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ խոսքը հեռավոր 5-րդ դարի իրադարձությունների մասին է, երբ կողմերից եւ ոչ մեկը, որքան հասկանում ենք, ողջ չէ, եւ, թվում է, բարոյական, բարեկամական, անձնական որեւէ գործոն պիտի որ չխանգարի պատմաբանին բարձրաձայնել իր գիտական եզրակացությունը: Բայց՝ ո՛չ, պատմաբանն իրեն նման շքեղություն թույլ տալ չի կարող. պատմության ամեն դրվագ ունի իր տերը:

Իշխանության է ՀՀԿ-ն եւ Երեւանի քաղաքապետը՝ Տարոն Մարգարյա՞նը, ուրեմն Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի նորանկախ պետության երախտավոր է, պետական աննկուն գործիչ: Աշխարհի մասշտաբով լավագույն լեզվաբաններից մեկը՝ Հրաչյա Աճառյանը, չունի՞ ամուր թիկունքով ՀՀԿ-ական ժառանգներ, ուրեմն կարող է եւ «յոլա գնալ» առանց կիսանդրիների ու մահարձանների. Պանթեոնում նրա գերեզմանից եւ Մաշտոց պողոտայում գտնվող նրա բնակարանի մուտքի մոտից գողացել են լեզվաբանի բրոնզե քանդակները: Ի դեպ, 2018-ին կլրանա «հոբելյանական» 10-րդ տարին, ինչ կատարվել է գողությունը: Իսկ կիսանդրին դեռեւս վերականգնված չէ: Ոստիկանությունից հարազատներին հայտնել են, թե ինտենսիվորեն շարունակում են գողին փնտրելու աշխատանքները…

Իշխանությունները ձեւավորել են միջավայր, երբ «էլիտար հանգուցյալի» հեղինակությունը որոշվում է նրա անունը կրող շինությունների, դպրոցների, փողոցների քանակով: Եթե կուզեք՝ անհատի դերը անկախ Հայաստանում որոշում է այն գերեզմանատունը, ուր հողին է հանձնվում աճյունը:

Մեր երկրում այդպես է: Կոմիտասի անվան Պանթեոնն է համարվում մշակութային կամ քաղաքական գործչի երկրային կյանքի գնահատման վերջին փուլը: Կոմիտասի ներկայությունը Պանթեոնում արդեն միանգամից բարձրացնում է հանգուցյալի կշիռը Հայաստանի մշակութային, քաղաքական կյանքում:

Այդպես էլ՝ զորավար Անդրանիկի «ներկայությունը» ՝ Եռաբլուրում:

Քաղաքավարությունը, բարեկրթությունը կամ քաղաքական նպատակահարմարությունը թույլ չեն տալիս քաղաքական, ռազմական կամ մշակութային գործչի հարազատներին, կուսակիցներին նույնիսկ ակնարկել. հանգուցյալը գուցեեւ սարսափելի վատ մարդ չէր, սակայն նրա անունով անվանակոչել հնարավոր ամեն ինչ, նրա ծննդյան եւ մահվան օրերին հաղորդումներ, միջոցառումներ կազմակերպել, էստրադային երգիչներին առաջարկել երգեր հյուսել նրանց մասին, անլրջացնում է հիշատակը: Հետաքրքիր չեն նաեւ պետական գործչի քրոջ, հարեւանի հիշողությունները նրա մասին: Ավելի՜ն, անհետաքրքիր են:

Երբ կյանքից հեռանում է արժանավոր մի մարդ, ինչպիսին էր Արտաշես Հովսեփյանը, նրան առանց աղմուկի, ճռճռան խոսքերի ճանապարհում են…

Իշխանություններին ծառայած պետական, մշակութային ու ռազմական գործիչների դեպքում այլ է:

Մարդուն այն աշխարհ ճանապարհելուց առաջ հանգուցյալը դեռ պետք է սպասարկի իր հարազատների, կուսակիցների հետաքրքրություններին:

Քաղաքական նպատակահարմարությունը, հանգուցյալի աննշան հեղինակությունից հնարավոր օգուտները քամելը ողջերի համար չափազանց առաջնային է:

Լիլիթ Ավագյան

Տպել
30112 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում