Տաղ անանձնական. ՄԱԿ-ը կդառնա ընդդիմություն

15/07/2017 schedule16:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 17-ի համարում

Հարցազրույց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ 

- Պարոն Արսենյան, ամռան այս շաբաթներին քննարկվող միակ թեման ընդդիմության խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցն է: Ձեր խմբակցությունը ե՞ւս պատրաստվում է ընդդիմությանը համոզել վերադառնալ ԱԺ:

- Եթե սեպտեմբերյան նստաշրջանից ընդդիմությունը չմասնակցի ԱԺ-ի աշխատանքներին, դրանով մեծագույն ծառայություն կմատուցի կոալիցիային: Ինչո՞ւ. որովհետեւ ցանկացած իշխանության կրող պետք է ունենա իր ընդդիմությունը, որը, առանց պաշտոնները կորցնելու վախի, իշխանությանը ցույց տա իր կողմից ընդունվող օրենքների եւ իր կողմից իրականացվող գործառույթների բացթողումները: Բնական է, որ կոալիցիան չի զբաղվելու ինքնաքննադատությամբ. նրանք ընդամենն իրացնում են իրենց իշխանությունը, ուստի ընդդիմության սրբազան պարտքն է՝ հակակշռել նրանց: Եթե ընդդիմությունը չվերադառնա ԱԺ եւ չսպասարկի հասարակության շահերը, ՄԱԿ-ը ստիպված կտեղափոխվի հասարակական շահերի սպասարկման դաշտ՝ որպես ընդդիմության էլեմենտ: Սակայն, մենք դա կանենք պարտադրված, որովհետեւ բացառված է, որ իշխանությունը կրող  թեւին օպոնենտ չլինի: Մենք ինքներս մեր տեսակով ընդդիմություն չենք, բայցեւ տեսնում ենք այն վտանգը, որը սպառնում է պետությանը եւ հասարակությանը, եթե խորհրդարանում ընդդիմություն չլինի: ՄԱԿ-ն օգոստոսին քննարկումներ կանցկացնի ընդդիմության հետ՝ փորձելով ցույց տալ այն վտանգը եւ այն հնարավոր դեստրուկտիվ վիճակը, որոնք ստեղծվում են երկրում՝ ԱԺ-ից իրենց բացակայությամբ:

- Իսկ գուցե ընդդիմության ուզածն էլ հենց դեստրուկտիվ վիճակի ստեղծումն է, որը կհանգեցնի ներքաղաքական լուրջ ճգնաժամի՝ դրանից բխող հետեւանքներով:

- Ես չգիտեմ՝ ընդդիմության շահերն ինչ հաշվարկով են իրականացվում եւ ինչ հաշվարկով են սպասարկվում, սակայն չեմ համարում, որ որեւէ քաղաքական կառույցի առանձին շահն ավելի դոմինանտ է, քան մեր պետության, մեր  քաղաքացիները շահերը: Ուստի, ընդդիմության բացակայության դեպքում, ՄԱԿ-ը, լինելով պրագմատիկների թիմ, պարտադրված հայտնվելու է իր տեսակից դուրս վիճակում, եւ սկսելու ենք զբաղվել ամբոխահաճությամբ, որը մեր ոճը չէ: Կրկնում եմ, մենք ընդդիմության առաքելությունը մեզ վրա վերցնելու ենք պարտադրված:

- Դուք հանուն հասարակության եւ պետությա՞ն եք պատրաստվում իրականացնել ընդդիմության ֆունկցիաները, թե՞ դա նաեւ տեղավորվում է ՄԱԿ-ի մարտավարության մեջ:

- Այսօր մենք քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին իրական վտանգ ենք տեսնում: Այսօր առկա է մի իրավիճակ, երբ իշխանության ցանկացած օրենսդրական նախաձեռնություն ԱԺ-ում կարող է անցնել առանց քննադատության, ինչը խիստ վտանգավոր է պետության համար: Իհարկե, նման իրավիճակը կարող է իշխանության համար իդեալական լինել, սակայն իշխանության համար իդեալական վիճակ դեռ չի նշանակում, որ այդ վիճակն իդեալական է նաեւ հասարակության եւ պետության համար: Հասարակության այն ձեւը, որը մենք ընդունել ենք՝ նշանակում է իդեալական վիճակ ստեղծել ոչ թե իշխանության համար, այլ ենթադրում է ստեղծել հասարակության համար առավել օգտակար վիճակ: Իսկ տվյալ պարագայում, երբ իշխանությունը քննադատությունից դուրս է, այս վիճակը պետության եւ հասարակության համար խիստ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Մեր խնդիրն այդ վտանգը կանխելն է: 

 - Մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե իշխանությունն իր թիկունքին պետք է զգա ընդդիմության շունչը: Արդյո՞ք դա նշանակում է, որ այսուհետ, նախագահի ցանկությամբ, այդ շունչն ապահովելու է ՄԱԿ-ը:

- Երկրի նախագահը երկրի պատասխանատուն է, իսկ երկրի պատասխանատուն շատ լավ հասկանում է, որ ընդդիմության ներկայությունն ԱԺ-ում նույնքան կարեւոր է, որքան բանակի առկայությունը երկրում: Որովհետեւ եթե բանակն ապահովում է երկրի պաշտպանվածությունը, ընդդիմությունն ԱԺ-ում ապահովում է, որ իշխանությունը չանցնի թույլատրելիության սահմանները: Այս ամենը շատ պարզ է, հեծանիվ հորինելու կարիք չկա, մենք յուրահատուկ չենք, ուստիեւ՝ կիրառելով ունիվերսալ հայտնի կանոնները, պետք է երկիրն առաջ տանենք:

- Պարոն Արսենյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ զարգացումները հանգեցնեն  խորհրդարանական ճգնաժամի:

- Խորհրդարանական ճգնաժամ կարող է լինել միայն այն դեպքում, եթե  կոալիցիայի մաս կազմող ուժերից մեկը դուրս գա կոալիցիայից եւ անցնի այլ դաշտ: Սակայն, ես այսօր որեւէ միտում չեմ տեսնում, որ կոալիցիայի որեւէ ուժ  իր դիրքորոշումը փոխի այն փաստաթղթի նկատմամբ, որը կոչվում է կոալիցիայի հուշագիր: 

- Այդուհանդերձ, եթե սեպտեմբերին ծագի ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարց, ՄԱԿ-ը հնարավո՞ր է փոխի պատգամավոր չհանձնելու իր դիրքորոշումը: 

- Մենք բազմիցս ասել ենք, որ ԱԺ որեւէ պատգամավորի լիազորությունների դադարեցմանը կողմ չենք քվեարկի, եթե չլինի պատգամավորի անձնական խնդրանքը:    

Նաիրա Զոհրաբյան

Տպել
14004 դիտում

Ստամբուլում շուրջ 30 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

Աշխատանքի ընդունելու համար որպես կաշառք պահանջել եւ ստացել է գումար

Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է երկարաձգել Ռամոսի հետ պայմանագիրը

Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի փորձադաշտի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

Անբացատրելի է մնում նախարարի՝ ռուսերենի «հագուկապը» գովերգելու պատրաստաբանությունը

Բաքվում Աշոտյանին եւ Թանդիլյանին հնարավորություն չի տրվել մտնել հայկական եկեղեցու տարածք

Հայ-թուրքական սահմանին Իրանի քաղաքացի է ձերբակալվել

Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց

Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի գործած մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները

Վարչապետին մտահոգում է գյուղատնտեսության վիճակը. կվերլուծեն ու կպահեն դարակներում

22-ամյա փեսան վրաերթի է ենթարկել իր ենթարկել իր հարևաններին․ Վիճակը գնահատվում է ծանր

Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին

«Ժողովուրդ». Վարդան Այվազյանի «ցավը» չի մեղմացել

Հրազդանի Կաքավաձոր թաղամասի հարակից սարում այրվել է մոտ 350 հա խոտածածկ տարածք. ԱԻՆ

«Ժամանակ». Ինչու են նոր նախագծով նվազեցնում վարչապետի լիազորությունները

«Ժողովուրդ». ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը վարչապետի սրտով չէ

4 ժամ ջուր չի լինելու Կենտրոն համայնքում

«Փաստ». Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից

«Ժողովուրդ». Ուշագրավ մանրամասներ ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին

Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ