Անդրիաս Ղուկասյանը ներկա կգտնվի հոր հուղարկավորությանը

16/07/2017 schedule13:05

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին այսօր եւս թույլատրված է ներկա գտնվել հոր՝ Մարատ Ղուկասյանի հուղարկավորությանը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Անդրիաս Ղուկասյանին, ի տարբերություն երեկվա, այսօր թույլատրել են 3 ժամով մասնակցել հոր հուղարկավորության արարողությանը:

«Մարատ Ղուկասյանի հուղարկավորությունը կկայանա ժամը 14:00-ին, եւ Անդրիասին, ամենայն հավանականությամբ, ժամը 13:30-ին կթույլատրեն գալ եւ ներկա գտնվել հուղարկավորությանը: Ինչպես եւ երեկ, նա իրավունք ունի շփվել հարազատների հետ, իսկ լրագրողների եւ այլ անձանց հետ շփումն արգելված է»,- նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին 87 տարեկան հասակում մահացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։

Պաշտպանը դիմել էր Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին թույլ տան մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանն ու հուղարկավորությանը:

Տպել
1281 դիտում

ԱՄՆ-ն մտադիր է կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ ուժեղացնել Սաուդյան Արաբիայի ՀՀՊ-ն

«Շանթ» հ/ը հաղորդումներն առանց թույտվության ցուցադրելու փաստով առաջադրվել է մեղադրանք

Շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ. ՊԲ

ՀՀ երկու քաղաքացիներ փորձել են ապօրինի մեծ քանակությամբ ծխախոտ տեղափոխել Վրաստան

ԱՄՆ-Թուրքիա՝ վտանգավոր փակուղի. Էրդողանը մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու մեջ

ՀՀ-ն, սփյուռքն ու Արցախը պետք է միասնական կարողանան կյանքի կոչել դարավոր իղձերը. պնախարար

Կոտայքի քոլեջի տնօրենը երկրից ու դասերից 3 տարի բացակայող ազգականին տրամադրել է դիպլոմ

25 տարվա ընթացքում առաջին անգամ Նիդերլանդների սենատի նախագահը Հայաստանում է

Լոնդոնը մեղադրել է Փարիզին եւ Բեռլինին Brexit-ի բանակցություններն արգելակելու մեջ

Դի-Կապրիոն,Թոմ Հենքսը, Քլոե Քարդաշյանը եւ այլք`«Հայաստանի մանուկներ»-ի այս տարվա աջակիցներ

Լավրովի այցից առաջ. ռուս փորձագետները խոսում են ԼՂ հակամարտության անլուծելի լինելու մասին

«Ժամանակ». 1000 դրամները չեն հասնում շահառուներին. հիմնադրամի շուրջ աղմուկ է հասունանում

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն իրեն ու իր տեղակալներին պարգեւատրել է

Մոսկվան հակամարտությունների միջոցով փորձում է վերահսկել հետխորհրդային երկրները. Ջեյմս Քոյլ

«Ժամանակ». Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել

Վաղվանից Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Անգլիայի երկնքում բախվել են ուղղաթիռն ու ինքնաթիռը. կան զոհեր. տեսանյութ

ԵՄ-ՀՀ համաձայնագրին ընդառաջ` դիմում ՀՀ իշխանություններին` ազատել բոլոր քաղբանտարկյալներին

Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվողները չեն պահպանել հիգիենայի, տեխնոլոգիայի նորմերը

Անցած 1 օրում Հայաստանում գրանցվել է 7 ՃՏՊ, արդյունքում` 2 զոհ, 7 վիրավոր