Կարկտահարությունից պաշտպանվելու տարբերակներ պետք է մշակել. գյուղացին մեղք է. համայնքապետ

16/07/2017 schedule18:16

Վերջին 25 տարում կարկտահարության նման դեպք չէր գրանցվել: Ոչնչացվել է խնձորենին, բալենին, տանձենին, սալորենին, ընկույզի 30 տոկոսը փչացրել է, բանջարաբոստանային կուլտուրաներից գրեթե ամեն ինչ վերացրել է, լոլիկ, կարտոֆիլ, լոբի, վարունգ, պղպեղ ամեն ինչ վնասվել է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց համայնքը խոշորացվել է, այդ իսկ պատճառով դիմել է Զառիթափի համայնքապետարան, որտեղից արձագանքել են եւ մարզային գյուղվարչության հետ հանձնաժողով են ստեղծելու վնասի չափը գնահատելու համար:

«Ամենայն հավանականությամբ, կգան երկուշաբթի, կուսումնասիրեն եւ վնասի չափը կներկայացնեն կառավարություն: Մեր գյուղը շատ վնասներ է կրել, գրեթե ամեն ինչ ոչնչացվել է: Կարկուտի շերտը հասել է 2-3 սանտիմետրի: Վնասներ են կրել նաեւ հարեւան՝ Ախտա եւ Կապույտ գյուղերը»,- ասաց համայնքի ղեկավարը:

Կարկտահարությունը նաեւ մեծ վնասներ է հասցրել Արտաշավան համայնքին: Համայնքապետ Ղազար Կարապետյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ գյուղի վերին հատվածում տեղակայված այգիները 100 տոկոսով վնասվել են:

«Մենք հիմնականում հատապտուղ ենք մշակում՝ մոշ, մորի, ելակ, ինչպես նաեւ այգիներ ունենք: Գյուղի վերեւի հատվածը 100 տոկոսով վերացրել է, օրինակ՝ խնձորին հազար տեղից խփել ա, էդի փչանալու է, իսկ գյուղի ներքեւի հատվածում հատապտուղը մի 50 տոկոս փրկվել է»,- գյուղի կրած վնասները ներկայացրեց Ղազար Կարապետյանը:

Նա նկատեց, որ անցած տարի էլ կարկուտ է եկել, սաղ բերքը փչացրել, դիմել են կառավարություն, բայց ոչ մի բան: Եթե մի անգամ էլ սենց կարկտահարություն լինի, ժողովուրդը կհիասթափվի եւ ոչ մի բան չի անի:

«Ես իմ ընտանիքի հետ սաղ քարերը հավաքել, հողը մշակել, մորի եմ ցանել: Մենք պայմանագիր ունենք «Թամարա» գործարանի հետ: Մինչեւ կարկտահարությունը ես օրական մինչեւ 150 կգ մորի եմ հանձնել, պետք է 4 տոննա մորի հանձնեի, որ 5 մլն գումար ստանայի, բայց հիմա «վսյո», պրծավ, շատ քիչ է մնացել բերքը»,- սրտնեղեց համայնքապետը:

Նրա կարծիքով՝ հակակարկտային կայանները նման աղետներից պաշտպանվելու համար ճիշտ չեն, պետք է այլ տարբերակ մտածել:

«Կարկտահարության նման դեպքերն անխուսափելի են, պետք է ուղղակի պաշտպանվելու տարբերակ գտնել: Օրինակ՝ գյուղացուն ֆինանսավորեն, որ ցանց առնի, քաշի իր ունեցածի վրա, մեղք են: Հիմա եթե վարկս սառեցրին, բայց ես գոյատեւելու եկամուտ չունեմ, ուզեմ-չուզեն նորից վարկ եմ վերցնելու, արդյունքում ունենում եմ երկու վարկ»,- ասաց նա:

Արտաշավան համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանը տեղեկացրեց, որ գրանցված կարկուտի մասին տեղյակ է պահել մարզպետարանին, պատճառված վնասին ծանոթանալու համար եկել է նաեւ Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: 

«Ես կողմ եմ, որ մարզպետարանից համապատասխան հանձնաժողով գա, տեսնեն, թե ով ինչ վնասներ է կրել, իրեն օգնություն տան: Կան մարդիկ, որոնք հող ունեն, բայց չեն մշակել, եւ կարծում եմ՝ ճիշտ չի լինի բոլորին հավասար օգնություն տրամադրելը, այլ պետք է ըստ վնասի չափի լինի»,- նշեց համայնքապետը եւ հույս չհայտնեց, որ գյուղացուն համապատասխան գումարի տեսքով փոխհատուցում կլինի:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզում կարկուտ էր տեղացել եւ մեծ վնասներ պատճառել մարզի:

 

 

Տպել
1877 դիտում

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել