Դատարան է ուղարկվել Սամվել Բաբայանի եւ եւս վեց անձի վերաբերյալ քրեական գործը

17/07/2017 schedule12:30

ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ եւս վեց անձի վերաբերյալ քրեական գործը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: Տեղեկանում ենք, որ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն:

Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Տպել
986 դիտում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ն արժանացել է THOMSON REUTERS-Ի մրցանակին

Պաղեստինի նախագահը խզել է Իսրայելի հետ բոլոր կապերը

Ռուսաստանի ռազմական նավերը մտել են Ադրբեջանի տարածքային ջրերը

Ջուր չի լինի

Եվրամիությունը հորդորում է ԱՄՆ-ին համաձայնեցնել ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Կանխատեսվում է մինչեւ +38...+40 աստիճան տաքություն

Ողբերգական դեպք Տեխասում. բեռնատարի կցորդում հայտնաբերվել են ութ ներգաղթյալների դիեր

Դուման-Բարբյուս փողոցների խաչմերուկում այրվում է երկհարկանի տուն. ահազանգ

Պետք չէ մեղադրել ՌԴ-ին Քլինթոնի պարտության մեջ. ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ

Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ

Վթար՝ Գյումրի քաղաքում. կա տուժած

ՕՊԵԿ-ը հույս ունի, որ նավթի միջազգային գները կաբարձրանան

Թուրքական բանտից փախած հայ մտավորականը պատմել է բանտում անցկացրած օրերի մասին

Վարդավառի տոնին զվարճանքին մասնակցել են նաև մայրաքաղաքի հյուրերը (լուսանկարներ)

Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Էրդողանը քննադատել է մուսուլմանական սրբավայրերի մուտքը սահմանափակելու Իսրայելի որոշումը

Սեւանից ջրառը գյուղացու հոգսը չի թեթևացնում, պետք է լուծել առկա խնդիրները. բնապահպան

Սանկտ Պետերբուրգում առատ կարկուտից հետո փողոցներում դժվարացել է տեղաշարժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեւանում վերելակի ճոպանները պոկվել են. ներսում քաղաքացիներ են եղել

Վաղը Երեւանում եւ մարզերում լույս չի լինի