Հայաստանում ցանկանում են զարգացնել էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը

17/07/2017 schedule12:37

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել  «Էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարության կառուցվածքի» նախնական տարբերակի հանրային քննարկումը:

Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-­երի, հասարակական կազմակերպությունների, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարության ընդունումը պայմանավորված է էկոլոգիական կրթության համակարգի կատարելագործման անհրաժեշտությամբ եւ այն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների մեջ:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին քննարկման հրավերն ընդունելու համար, ներկայացրել է ռազմավարության կառուցվածքի նախնական տարբերակը, մշակվելիք միջոցառումների հիմնական սկզբունքները եւ թիրախները: Ա. Վարդանյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, ինչից հետո ծավալվել է շահագրգիռ քննարկում:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները, որոնց զգալի մասը հաշվի կառնվի Էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարության կառուցվածքի եւ  բուն ռազմավարության մշակման գործընթացում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ փորձագետները հատկապես կարեւորել են էկոկրթական խնդիրների լուծման գործընթացում ՀՀ կրթության եւ գիտության եւ բնապահպանության նախարարությունների արդյունավետ համագործակցությունը:

Քննարկման մասնակիցներն առաջարկել են ռազմավարության մշակման ընթացքում պարբերաբար կազմակերպել նման քննարկումներ: ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուները հավաստիացրել են, որ Օրենքի նախագիծը մշակվում է Օրհուսի կոնվենցիայի եւ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան եւ մշակված փաստաթուղթը կդրվի հանրային քննարկման:

Տպել
162 դիտում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ն արժանացել է THOMSON REUTERS-Ի մրցանակին

Պաղեստինի նախագահը խզել է Իսրայելի հետ բոլոր կապերը

Ռուսաստանի ռազմական նավերը մտել են Ադրբեջանի տարածքային ջրերը

Ջուր չի լինի

Եվրամիությունը հորդորում է ԱՄՆ-ին համաձայնեցնել ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Կանխատեսվում է մինչեւ +38...+40 աստիճան տաքություն

Ողբերգական դեպք Տեխասում. բեռնատարի կցորդում հայտնաբերվել են ութ ներգաղթյալների դիեր

Դուման-Բարբյուս փողոցների խաչմերուկում այրվում է երկհարկանի տուն. ահազանգ

Պետք չէ մեղադրել ՌԴ-ին Քլինթոնի պարտության մեջ. ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ

Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ

Վթար՝ Գյումրի քաղաքում. կա տուժած

ՕՊԵԿ-ը հույս ունի, որ նավթի միջազգային գները կաբարձրանան

Թուրքական բանտից փախած հայ մտավորականը պատմել է բանտում անցկացրած օրերի մասին

Վարդավառի տոնին զվարճանքին մասնակցել են նաև մայրաքաղաքի հյուրերը (լուսանկարներ)

Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Էրդողանը քննադատել է մուսուլմանական սրբավայրերի մուտքը սահմանափակելու Իսրայելի որոշումը

Սեւանից ջրառը գյուղացու հոգսը չի թեթևացնում, պետք է լուծել առկա խնդիրները. բնապահպան

Սանկտ Պետերբուրգում առատ կարկուտից հետո փողոցներում դժվարացել է տեղաշարժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեւանում վերելակի ճոպանները պոկվել են. ներսում քաղաքացիներ են եղել

Վաղը Երեւանում եւ մարզերում լույս չի լինի