Համախմբվել արտահամակարգային տրամաբանությամբ. «Սասնա ծռերի» եւ ընկերների ուղերձը

17/07/2017 schedule13:03

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներն ու ընկերները բանտից եւ ընդհատակից հանդես են եկել անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցնե՛ր,

Մեկ տարի առաջ Սասնա Ծռեր ռազմաքաղաքական խմբավորումը 1921թ․-ից ի վեր առաջին անգամ զինված ապստամբություն կատարեց թրքաբոլշևիկյան համակարգի դեմ։

Ազգային ազատագրման և ժողովրդավարության հաստատման նպատակ հետապնդող այդ գործողությունը բխում էր ապստամբության աստվածային և բնական իրավունքից, այդ պատճառով միանգամայն իրավաչափ էր  և նրա մասնակիցներն անպարտ են օրենքի առաջ։

Ապստամբությունն իր ճանաչողական- գաղափարական, քաղաքական-իրավական և հոգեբանական-հուզական դրսևորումներով տիպական, բնորոշ, հարազատ և յուրային էր ազգային էությանն ու ինքնությանը և համահունչ էր նաև արժանապատվության, ազատության, արդարության ու այլ առաքինությունների վերաբերյալ համամարդկային ընկալումներին։

Այս ամենի շնորհիվ ապստամբությունը կարողացավ թափանցել մինչև հայի անհատական ու կոլեկտիվ  ներաշխարհների ամենախորը ծալքերը, բորբոքել նրա ոգու հնոցը, արթնացնել նրա գիտակցությունը, բացել նրա աչքերը և վերստին ծնունդ տալ իր և իր զավակների կյանքի գնով ազգային առաքելությանը հավատարիմ, հայրենատեր ու ժառանգորդ տեսակին։

Ուստի ապստամբության հիմնական և գլխավոր ձեռքբերումը պետք է համարել այդ տեսակի նորովի ծնունդը։

Այս երևույթը տեսել և հասկացել է նաև համակարգը։ Նա գիտի, որ Սասնա Ծռերի ապստամբությունը կտրել է իր կյանքի թելը։ Ուստի ստիպված վերանայել և շատ հարցերում կասեցրել է մեզ մարսելու իր ծրագիրը։

Կտրված թելը կապելու և իր հրեշավոր ծրագիրն ավարտին հասցնելու համար Դև համակարգը հրեշտակի կերպարանք առած ձգտում է ամեն գնով և կերպով խաբել ու մոլորեցնել, գինով հարբեցնել, մեղքերով գայթակղել և իրենց հանցակից դարձնելով՝ կրկին քառսուն գազ հորը գցել, այսինքն՝  իր մահացու գիրկը վերադարձնել արթնացած Ծուռ տեսակին։

Այդ նպատակով համակարգի հիմնական հայաստանյան գործիքի՝ գաղութային վարչակազմի գլխավորությամբ մոբիլիզացրել է ամբողջ ենիչերիական ռեսուրսը՝ պետածառայողական վերնախավ, կուսակցություններ և դրանց պարագլուխներ, պատգամավորներ, ԶԼՄ-ներ և առանձին լրագրողներ, քարոզչական պայքարի մասնագետներ, վերլուծաբաններ, առհասարակ՝ տարաբնույթ գործակալներ, կարիերիստներ, հարմարվողներ և Հայրենիք ու արժանապատվություն չունեցող այլազան տականք։

Իրենց դավադիր միասնությունը քողարկելու համար նրանք երգում են նույն երգի տարբեր հատվածները, հաճախ՝ տարբեր ձայներանգներով։ Սակայն նրանց մատնում է կրկներգը, որ նրանք պարտադիր կերպով կատարում են։

Այս ենիչերիական «երգչախմբին» հանձնարարված է լուծել խնդիրների մի ամբողջ փունջ, առաջին հերթին՝ նսեմացնել Սասնա Ծռերի ապստամբության արժեքն ու նշանակությունը, վարկաբեկել նրանց և մերժել ու չեզոքացնել «ծռություն»-ապստամբությունը որպես մեր պարագայում միակ իրական ելք և առհասարակ՝ որպես իրավունքի պաշտպանության, սոցիալական վարքի ու արարքի ձև, բթացնել ժողովրդի գիտակցությունը և ընկճել նրա կամքը՝ նրան տարուբերելով հեռավոր ապագայի վարդագույն պատրանքների և դառը իրականության միջև, «ընտրությունների» կամ ապստամբությունը բացասող այլ «ելք»-եր հրամցնել համակարգի ներսում, եթե հնարավոր է՝ խորհրդարանում, իսկ եթե ոչ՝ ապա գոնե համակարգի վերահսկողության ներքո գտնվող արտախորհրդարանական տիրույթում։

Իսկ այս արշավի վերջնական արդյունքը պետք է լինի անզորություն և դատապարտվածություն սերմանելը, թե մենք ի վիճակի չենք պահել Արցախը և գոյատևել առանց Ռուսաստանի կամ այլ օտար տիրոջ, որպեսզի հիմնավոր դառնա Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը կլանելու համակարգի ծրագիրը։

Այսօր յուրաքանչյուր հայի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առջև ծառացած է ճակատագրական ընտրության հրամայականը՝ մնալ մեզ որպես սպառվող ռեսուրս օգտագործող համակարգի ներսում, սպասարկել նրա օրակարգը և, ի վերջո, ոչնչանալ՞, թե՞ դուրս գալ այնտեղից և որդեգրել հայության առաքելության, հայրենատիրության ու ժառանգության ռազմավարական ուղենիշներով առաջնորդվող յուրային համակարգ  (որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական բարձրավանդակի ամբողջ տարածքի վրա կառուցված ազգային պետությունը) ստեղծելու համահայկական օրակարգ և անհատական, խմբային ու հանրային բոլոր ջանքերն ուղղել դրա իրականացմանը։

Մենք կասկած չունենք, որ հավերժի ճամփորդ Հայը ընտրելու է ազգային համակարգ կառուցելու օրակարգը։

Անկախ այս երկարաժամկետ և բազմափուլ համազգային օրակարգի հարցերի հերթականությունից և նրանց բովանդակությունից, դրա առաջին հարցը պետք է դառնա ինքնուրույն ազգային սուբյեկտ- պետության (ազգային կամքի կենտրոնի) ձևավորումը, ինչի համար առնվազն անհրաժեշտ է․

1․ Ձերբազատվել այդպիսի սուբյեկտի ձևավորմանը խոչընդոտող  հանգամանքներից, որոնցից հիմնականներն են՝ ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունը (որն առնվազն ենթադրում է Հայաստանից Արցախի և Նախիջևանի անջատ վիճակ․ և հայկական պետության տարածքի սահմանափակվածություն նախկին ՀԽՍՀ սահմաններում), Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը և այդ կախյալությունն ապահովող հայաստանյան գաղութային վարչակազմը։

2․ Համախմբել և արդյունավետ կերպով գործադրել ներկայումս հայության իրավազորության տակ գտնվող և 1-ին կետում նշված հանգամանքներից ձերբազատվելու շնորհիվ հայությանը հասանելի դարձող պետական ռեսուրսը՝ տարածքը, բնակչությունը, ինքնիշխանությունը, պետական կառավարման համակարգը և այլ ռեսուրսը։

3․ Այս սուբյեկտը ձևավորել ազգային համակարգ կառուցելու համահայկական օրակարգի հաջորդ հարցերի շղթայական լուծման համար նվազագույն բավարար (տվյալ դեպքում՝  տարածաշրջանային հայկական գործոնի մակարդակի) պայմաններ ու նախադրյալներ ստեղծելու մեկնարկային նպատակադրությամբ ու լիցքով։ Ուստի նա իր տարածքը, բնակչությունը, ինքնիշխանությունը, կառավարման համակարգը և այլ ռեսուրսը որակապես ու քանակապես պետք է ավելացնի և համապատասխանեցնի տարածաշրջանային գործոն դառնալու համար բավարար չափանիշներին։ Դիտարկվող պարագայում հենքային և գլխավոր ռեսուրսը տարածքն է, որի գործոնային նվազագույն չափանիշը Կուր և Արաքս գետերով ամփոփվող միջակայքն է։

Վերը նշվածից բխում է, որ համահայկական օրակարգի առաջին հարցը պետք է դառնա ներկայումս հայության իրավազորության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների վրա ինքնիշխան (ապագաղութացված և ինքնուրույն) և ժողովրդավարական Նոր Հանրապետության հիմնադրումը։ Նոր Հանրապետություն, որը պետք է ստեղծվի Կուր-Արաքսյան Հանրապետություն դառնալու մեկնարկային նպատակադրմամբ ու լիցքով։

Բնականաբար, այս գործընթացը առնվազն հետևյալ առարկայական պատճառներով պետք է սկիզբ առնի և ընթանա առկա համակարգից ու նրա վերահսկողությունից դուրս․

1․ Առհասարակ՝ որևէ համակարգի ներսում հնարավոր չէ լուծել տվյալ համակարգի մակարդակի պրոբլեմը։

2․ Կոնկրետ մեզ գաղութացնող համակարգն ունի իրեն ծնած և պահպանող նպատակը՝ մինչև վերջ սպառել ու կլանել մեզ։

Այդ նպատակով ԽՍՀՄ-ի լուծարումից հետո այն մեկ այլ ձևաչափով վերականգնելու համար համակարգը խորհրդային մոդելի հենքի վրա վերանախագծվել, կառուցվել և կատարելագործվում է որպես արտաքուստ պետության ձև ունեցող, սակայն խորքի մեջ յուրօրինակ մի հակապետություն՝ սպիտակ ցեղասպանության միջոցով մեզ դիմադրողականությունից զրկելուն միտված իր համապատասխան հակագործառույթներով։

Ուստի, եթե նա խոստանում է բազմակի տեմպերով առաջընթաց, ապա արագացնելու է քայքայման ու հետընթացի տեմպերը, անվտանգություն և Ազգ-բանակ՝ խորացնելու է ազգի առջև ծառացած գոյութենական մարտահրավերները, իսկ բանակն ամբողջությամբ հանձնելու է օտարին, արդարություն՝ ավարտին է հասցնելու երկիրը բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի վերածելու գործը և միակ ընտրությունը թողնելու է ստրկանալու կամ հեռանալու միջև, կոռուպցիայի դեմ պայքար՝ կատարելագործելու և ծավալելու է կոռուպցիան, բնակչության աճ՝ մարդաթափ է անելու Հայաստանը։

Ակնհայտ է, որ ազգային պետականության ոչնչացման, ցեղասպանության ու հայրենազրկման այսպիսի հականպատակ և հակագործառույթներ ունեցող համակարգում հնարավոր չէ որևէ շոշափելի դրական արդյունքի հասնել։ Ընդամենը կարելի է կեղծ արդյունքի հետամուտ լինելով նպաստել նրա կատարելագործմանը և հրեշավոր ծրագրին։

3․ Համակարգի կենտրոնը, նրա գլուխը Հայաստանում չէ։ Հայաստանում նրա ենթակա բաղադրիչն է, նրա գործիք գաղութային վարչակազմը։ Ուստի ընդամենը ենթակա բաղադրիչի հետ հարաբերվելով, այն էլ՝ նրա գերակա ու վերահսկող կարգավիճակի պարագայում, հնարավոր չէ ազդել համակարգի վրա։

4․ Համակարգի հայաստանյան գործիք գաղութային վարչակազմի ղեկավար դասն անդառնալի կերպով թաղվել է Հայրենիքի դավաճանության, իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի, սպանությունների և ծանր ու առանձնապես ծանր այլ հանցագործությունների ճահճում։ Անձնական ու խմբային շահերով կազմակերպված այդ հանցավոր համագործակցության անդամների համար փոփոխությունը հավասարազոր է ազատազրկման և ունեզրկման, այդ պատճառով նրանք մինչև վերջ փորձելու են պահպանել առկա իրավիճակն ու կառավարման լծակները։ Ասվածի թարմ և խոսուն ապացույցն է դատարանի նկուղում թրքաբոլշևիկյան այս համակարգի ոստիկանների միջոցով Սասնա Ծռերին դաժանաբար ծեծելը, ինչն առանց այլևայլության 1921թ. փետրվարին Երևանի բանտում կատարված կացնահարման ժամանակակից դրսևորումն էր:

Նոր Հանրապետության հիմնադրման գործընթացը նախապատրաստելու և սկսելու համար հարկավոր է այս ամենը հաշվի առնելով ստեղծել արտահամակարգային քաղաքական բևեռ, որը կդառնա ապագա ազգային համակարգի սաղմը և իր վրա կվերցնի քաղաքական և ժողովրդային ռեսուրսի մոբիլիզացիայի, համաժողովրդական ընդվզման, գաղութային վարչակազմի հեռացման, ինչպես նաև Նոր Հանրապետության հիմնադրման Անցումային փուլի  մեկնարկն ապահովող Ժողովրդի վստահության կառավարության ձևավորման կազմակերպական բեռը։

Արտահամակարգային բևեռը կենսականորեն անհրաժեշտ է նաև արտաքին հակառակորդի հավանական հարձակման դեպքում, որպեսզի հնարավոր լինի մոբիլիզացնել ժողովրդին և խափանել պայմանավորված պատերազմով տարածք հանձնելու ունակ վարչակազմի դավաճանությունը։

Արտահամակարգային բևեռում համախմբվող գործիչները և ժողովուրդը պետք է մտածեն և գործեն «ծռավարի»՝ ընդառաջ գնալով վերահաս վտանգին և այն դիտելով որպես հաղթանակի լիցք ու ռեսուրս։

Հայությունը շուտով իր հետևում է թողնելու անկումների ու կորուստների ժամանակը և մտնելու է վերածննդի, վերելքների ու ձեռքբերումների ժամանակ։

Սասնա Ծռերի ապստամբությունն այս գործընթացի օրինաչափությունը հաստատող անցման գործողություն էր և ապագան մեկնարկող գալիք համաժողովրդական ընդվզման հաջողված փորձարկումն ու կազմակերպական խթանը։

Ապստամբական հանգուցալուծումն անխուսափելի է։ Նախապես արտահամակարգային բևեռի ստեղծումը այն կդարձնի հնարավորինս նվազ կորստաբեր և առավելագույնս արդյունավետ։

Մենք՝ ներքոստորագրյալ ռազմագերիներս, քաղբանտարկյալներս և քաղհալածյալներս՝

ա/ դիմում ենք Հայրենիքի և պետականության ապագայով մտահոգ բոլոր ուժերին ու անհատներին և հորդորում ենք մեր գոյության հաշվին ապրող համակարգի ներսում խորհրդարանական կամ արտախորհրդարանական լուծումներ փնտրելու փոխարեն համախմբվել արտահամակարգային տրամաբանությամբ,

բ/ մեր կողմից պատրաստ ենք պատասխանատվության մեր բաժինը ստանձնել ինչպես արտահամակարգային բևեռի կայացման ու գործունեության, այնպես էլ Ժողովրդի վստահության կառավարության մեջ և Անցումային փուլում:

Մենք ենք տերը մեր երկրի»։

Ստորագրություններ

1.Ժիրայր Սեֆիլյան

2.Գարեգին Չուգասզյան

3.Մխիթար Ավետիսյան

4.Պավել Մանուկյան

5.Վարուժան Ավետիսյան

6.Արայիկ Խանդոյան

7.Արմեն Լամբարյան

8.Կարո Եղնուկյան

9.Հայկ Կյուրեղյան

10.Սերգեյ Կյուրեղյան

11.Արեգ Կյուրեղյան

12.Աշոտ Պետրոսյան

13. Լիպարիտ Պետրոսյան

  1. Հովհաննես Հարությունյան
  2. Գևորգ Իրիցյան
  3. Արամ Մանուկյան
  4. Արթուր Մելքոնյան
  5. Գառնիկ Հովակիմյան
  6. Արթուր Սողոմոնյան
  7. Թաթուլ Թամրազյան
  8. Գագիկ Եղիազարյան
  9. Արամ Հակոբյան
  10. Մարտիրոս Հակոբյան
  11. Տիգրան Մանուկյան
  12. Վարդան Գերավետյան
  13. Ներսես Պողոսյան

27.Գևորգ Սաֆարյան

28.Թորոս Թորոսյան

29.Սեդրակ Նազարյան

30.Էդվարդ Գրիգորյան

31.Արայիկ Հակոբյան

32. Արթուր Մովսիսյան

33.Տիգրան Սարգսյան

34.Արմեն Բիլյան

35.Հովհաննես Վարդանյան

36.Սմբատ Բարսեղյան

Տպել
1212 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում