Թուրքիային օրենքից վեր չէ. ԱՄՆ-ն կարող է վերանայել Թուրքիային զենքի վաճառքը

17/07/2017 schedule13:08

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվ Թրոթի (հանրապետական, Միչիգան) առաջադրած՝ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքի վերաբերյալ լրացումը, հանդիսանալով Ն.Պ. 2810 բանաձեւի՝ 2018թ. ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության թույլտվության ակտի մաս, ընդունվել է որպես ընդհանուր օրինագծի մաս:

Լրացման մեջ նշվում է. «Կոնգրեսն այն կարծիքին է, որ Թուրքիա արտահանման համար նախատեսված կիսաավտոմատ ատրճանակների վաճառքը շարունակվի մանրակրկիտ ուսումնասիրվել, մինչեւ բավարար եւ համապատասխան կարգավորում գտնվի»՝ հաշվի առնելով խաղաղ ցուցարարների դեմ Թուրքիայի անվտանգության պահակախմբի հարձակումն ԱՄՆ մայրաքաղաքում:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն արտակարգ քայլեր են ձեռնարկում Թուրքիայի դեմ, եւ ժամանակն է, որ Պետքարտուղարությունը նույն կերպ վարվի: Պետք է արգելենք այս սպառազինությունների վաճառքը եւ մեկընդմիշտ մատնացույց անենք Էրդողանին եւ ասել նրան, որ ռազմավարական դիրքը Թուրքիային օրենքից վեր չի դասում», - ասել է Թրոթը: «Ընդամենը երկու ամիս առաջ Էրդողանի հրոսակները դաժան հարձակում սանձազերծեցին խաղաղ ցուցարարների վրա, ովքեր ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված իրենց իրավունքներն էին իրագործում, իսկ այդ ընթացքում նա [Էրդողանը] մի քանի քայլ հեռու կանգնած հանգիստ հետեւում էր: Մարդու հիմնարար իրավունքները եւ ազատությունները ոտնահարող տխրահռչակ բռնակալ Էրդողանն իր ստոր բարքերը բերեց մեր երկրի մայրաքաղաք: Թեեւ Էրդողանի հրոսակները կարող են Անկարայում անպատիժ մնալ, սակայն այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սա լիովին անընդունելի է»,- ավելացրել է նա:

Կոնգրեսական Թրոթի առաջադրած՝ 2810 բանաձեւի լրացման մեջ մտավախություն է հայտնվում, որ «այս բռնարարքին մասնակցած անվտանգության ուժերը կարող են առաջարկվող գործարքի շրջանակներում Միացյալ Նահանգներից արտահանվող սպառազինությունը ստանալ»: Լրացումը հիմնվում է անցյալ ամիս միաձայն ընդունված Ներկայացուցիչների պալատի 354 բանաձեւի վրա, որով դատապարտվում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց տեղի ունեցած բռնությունը եւ կոչ անում օրինազանցներին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ օրենսդրության համաձայն:

Նախորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգերի հանձնաժողովին ուղղված նամակում Համագումարը լիակատար աջակցություն էր հայտնել կոնգրեսականի՝ առաջարկած բանաձեւի լրացմանը եւ հորդորել ընդունել այն: Կանոնակարգերի հանձնաժողովի կողմից հաստատումը ուղի հարթեց ամբողջ Ներկայացուցիչների պալատի կողմից վերջինիս ընդունման համար:

«Ամերիկայի հայկական համագումարը խորին երախտագիտություն է հայտնում կոնգրեսական Թրոթին՝ Թուրքիան պատասխանատվության ենթարկելուն ուղղված նրա շարունակական ջանքերի համար»,- նշվում է հայտարարության մեջ: Այս լրացման ընդունումը հզոր ուղերձ է առ այն, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա իր ժողովրդավարական արժեքները ոտնահարվեն օտարերկրյա կառավարության կողմից¦, -  նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Բանաձեւի իր առաջադրած լրացումից բացի անցյալ ամիս կոնգրեսական Թրոթը 36 կոնգրեսականների հետ առաջնորդել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ, որով դեմ էին արտահայտվում Թուրքիային նախատեսվող զենքի վաճառքին: «Այլեւս չենք կարող թույլ տալ, որ Թուրքիան վարկաբեկի մեր ժողովրդավարական արժեքները, եւ այս առաջարկված զենքի վաճառքը ոչ այլ ինչ է, քան Էրդողանի անվտանգության ուժերի գործողությունների սատարում: Այսպիսով, հաստատակամորեն հորդորում ենք ձեզ դեմ արտահայտվել այս առաջարկված վաճառքին եւ ցանկացած հնարավոր զենքի փոխանցում նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբին»,-  նշված էր նամակում:

Տպել
1110 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»