Նախարարն առաջարկել է մշակել ավտոկայարանների զարգացման ծրագիր

17/07/2017 schedule13:40

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Աբովյանի եւ Հրազդանի ավտոկայարաններ։

Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։  Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։

Տնօրենը նշեց, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երեւան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղեւորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում, որովհետեւ ավտոկայարանը բնակելի թաղամասերից հեռու է։ Միջմարզային եւ ներմարզային տրանսպորտն էլ, ըստ ուղղությունների,  քաղաքի ծայրամասերից է մեկնում։

Ավտոկայարանի տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկեց մշակել  ավտոկայարանի զարգացման ծրագիր եւ հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար։

Հրազդանի  նախկին ավտոկայարանի տարածքը վաղուց իր նպատակին չի ծառայում։  Շենքի մի մասը վարձակալությամբ է տրված, մյուս մասը՝ վերականգնման ու վերանորոգման կարիք ունի։

Նախկինում տրանսպորտային ցանցն այնպես էր նախատեսված, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները ավտոկայարանի մոտով էին անցնում։ Հիմա միջմարզային եւ ներմարզային տրանսպորտը կայանում է ավելի խիտ բնակեցված թաղամասին մոտ տարածքում, բնակիչներին առավել հարմար վայրում։

Այստեղ եւս նախարարը հանձնարարեց դիտարկել ավտոկայարանի հետագա գործունեության հնարավորությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց նաեւ Ծաղկաձոր, որտեղ քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվեցին երթուղային ցանցին եւ ճանապարհների  բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։

Տպել
484 դիտում

ԱՄՆ-ն մտադիր է կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ ուժեղացնել Սաուդյան Արաբիայի ՀՀՊ-ն

«Շանթ» հ/ը հաղորդումներն առանց թույտվության ցուցադրելու փաստով առաջադրվել է մեղադրանք

Շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ. ՊԲ

ՀՀ երկու քաղաքացիներ փորձել են ապօրինի մեծ քանակությամբ ծխախոտ տեղափոխել Վրաստան

ԱՄՆ-Թուրքիա՝ վտանգավոր փակուղի. Էրդողանը մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու մեջ

ՀՀ-ն, սփյուռքն ու Արցախը պետք է միասնական կարողանան կյանքի կոչել դարավոր իղձերը. պնախարար

Կոտայքի քոլեջի տնօրենը երկրից ու դասերից 3 տարի բացակայող ազգականին տրամադրել է դիպլոմ

25 տարվա ընթացքում առաջին անգամ Նիդերլանդների սենատի նախագահը Հայաստանում է

Լոնդոնը մեղադրել է Փարիզին եւ Բեռլինին Brexit-ի բանակցություններն արգելակելու մեջ

Դի-Կապրիոն,Թոմ Հենքսը, Քլոե Քարդաշյանը եւ այլք`«Հայաստանի մանուկներ»-ի այս տարվա աջակիցներ

Լավրովի այցից առաջ. ռուս փորձագետները խոսում են ԼՂ հակամարտության անլուծելի լինելու մասին

«Ժամանակ». 1000 դրամները չեն հասնում շահառուներին. հիմնադրամի շուրջ աղմուկ է հասունանում

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն իրեն ու իր տեղակալներին պարգեւատրել է

Մոսկվան հակամարտությունների միջոցով փորձում է վերահսկել հետխորհրդային երկրները. Ջեյմս Քոյլ

«Ժամանակ». Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել

Վաղվանից Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Անգլիայի երկնքում բախվել են ուղղաթիռն ու ինքնաթիռը. կան զոհեր. տեսանյութ

ԵՄ-ՀՀ համաձայնագրին ընդառաջ` դիմում ՀՀ իշխանություններին` ազատել բոլոր քաղբանտարկյալներին

Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվողները չեն պահպանել հիգիենայի, տեխնոլոգիայի նորմերը

Անցած 1 օրում Հայաստանում գրանցվել է 7 ՃՏՊ, արդյունքում` 2 զոհ, 7 վիրավոր