Հայաստանն ավելացնում է պաշտպանական ծախսերն ու ՌԴ-ի հետ նոր ռազմական վարկի համար բանակցում

17/07/2017 schedule13:55

«Ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:  

«Հայաստանը Միջնաժամկետ ծախսային ծրագրով (ՄԺԾԾ) նախատեսում է տարեկան 60 մլն ԱՄՆ դոլարով ավելացնել պաշտպանական ոլորտին հատկացումները և «ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է»,- նշել է նա:

Թեպետ նա մանրամասներ չի ներկայացրել ռազմական նոր վարկի չափի, հնարավոր տրամադրման ժամկետների, ռազմական ոլորտի ինչ ծրագրի համար է այն (սպառազինության գնում, արդիականացում կամ այլ) ծախսվելու, սակայն նշել է, որ ռուսական կողմի հետ այս գործընթացը կրում է շարունակական բնույթ:

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և նման քննարկումները կրում են շարունակական բնույթ»,- ասել է նա:  

Ավելի վաղ Մոսկվան Երեւանին տրամադրել է 200 մլն դոլարի պաշտպանական նշանակության վարկ, որի շրջանակներում իրականացվում են Հայաստան սպառազինությունների ու զինատեսակների մատակարարումներ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան 200 մլն միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումն իրականացում է առանց ուշացումների, նույնիսկ որոշ զինատեսակների մատակարարումը կատարվում է ժամանակից շուտ:

Ըստ նրա, 2017 թ.-ին մատակարարումը լինելու է ինչպես 200 մլն-ի շրջանակում, այնպես էլ ըստ ընթացիկ պայմանավորվածությունների: Այդ վարկի շրջանակներում Հայաստան է մատակարարվել «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» մոդելի զինատեսակներ, և հակատանկային նոր համակարգեր: Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է նաև «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր: Հայաստանն այսպիսով դարձել է «Իսկանդեր» համակարգեր ունեցող առաջին ԱՊՀ երկիրը:

Ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարարը նաև նշեց, որ ՄԺԾԾ-ով նախատեսում է մինչև 2020 թ.-ը տարեկան շուրջ 60 մլն դոլարով ավելացնել ռազմական ոլորտին հատկացվող ծախսերը: Պաշտպանության ծախսերի ավելացման նպատակը, նախարարի խոսքով, բանակի խնդիրների լուծումն է: Նա հստակեցրել է, որ կառավարությունում նպատակ ունեն պաշտպանության ոլորտի ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսին: Այժմ այն կազմում է ՀՆԱ-ի շուրջ 3,6 տոկոսը՝ մոտ 450 մլն դոլար:  

Տպել
5046 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ