22 համարի միկրոավտոբուսներ էլ չեն լինի. Տարոն Մարգարյանի որոշմամբ գիծը հանվել է

Երեւան քաղաքում գործող թիվ 22 համարի միկրոավտոբուսային երթուղին այլեւս չի սպասարկվում: Armtimes.com-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումների ուսումնասիրությունից պարզեց, որ դադարեցվել է «Իսավ» ՍՊԸ-ի՝ Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 22 երթուղու սպասարկման իրավունքը։

Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի հավելվածից կհանվի միկրոավտոբուսային թիվ 22 երթուղին։

«Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.22 երթուղու համար «Իսավ» ՍՊԸ-ի հետ կնքած՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը»,- ասված է քաղաքապետի որոշման մեջ: Նշենք, որ թիվ 22 ավտոբուսը սպասարկում էր Նորք Մարաշի բնակիչներին:

Ի դեպ, «Իսավ» ՍՊԸ-ն այն ընկերություններից էր, որոնք 2013 թվականին, երբ տրանսպորտի սակագնի թանկացավ 50 դրամով, արդարացրեցին Երեւանի քաղաքապետի որոշումը: «Իսավ» ՍՊԸ-ի տնօրենը հայտարարում էր, որ 50 դրամով ուղեվարձը բարձրացնելը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ արդեն մի քանի տարի ամեն ինչ այնքան է թանկացել, որ բիզնեսը շահույթ չի բերում։

Տպել
10406 դիտում

ՌԴ-ում կատակում են, թե հայերն են առաջ տանում հոկեյի Մ20 տարեկանների հավաքականը. Փոլոդյան

Ֆրանսիական հեռուստաալիքը ցուցադրել է «Հայաստան. Նոյի խաղողի այգիները» փաստագրականը

Ամերիկյան հայտնի հագուստի բրենդը նոր հուդիներ է թողարկել` Արցախի դրոշով

ՀՎԿ-ն ու ՀՀԿ-ն հուշագիր ստորագրեցին`Վանաձորի միասնական կառավարման մասին. Փելեշյանը`տեղակալ

Ադրբեջանցի 20 դիպուկահար մարզվում է Թուրքիայի ոստիկանությունում (տեսանյութ)

Էրդողանը քիչ է համարում Նորվեգիայի ՊՆ-ի ներողությունը`իրեն եւ Աթաթուրքին վիրավորելու համար

ՌԴ-ն Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է արձանագրել, Թուրքիան՝ չորս

Այսօր «Միսս աշխարհ»-2017-ի եզրափակիչ փուլն է. Լիլի Սարգսյանը չի հասել եզրափակչին

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում ԱՄՆ օդուժի հայ զինծառայողի մասին

Սանկտ Պետերբուգում առյուծին սովորեցրել են հայերեն հասկանալ. Տեսանյութ

Դեռ ամեն ինչ կորած չէ. ՀՀ-ն ռիսկային է, բայց՝ ոչ այնքան

ԱՄՆ-ը և Ռուսաստանը տապալել են Սիրիայի հարցով մեկը մյուսի ներկայացրած բանաձևերը

Մալադե՛ց. հաղթական բանակի գեներալը

Բարձր հովանու ներքո. համ հաճույք ստացավ, համ կույս մնաց

ԵԱՏՄ անդամ Հայաստանը ԵՄ-ի հետ ավելի մտերմանալու 2-րդ փորձն է անում. New Europe

ԱՄՆ-ն մտադիր է կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ ուժեղացնել Սաուդյան Արաբիայի ՀՀՊ-ն

«Շանթ» հ/ը հաղորդումներն առանց թույտվության ցուցադրելու փաստով առաջադրվել է մեղադրանք

Շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ. ՊԲ

ՀՀ երկու քաղաքացիներ փորձել են ապօրինի մեծ քանակությամբ ծխախոտ տեղափոխել Վրաստան

ԱՄՆ-Թուրքիա՝ վտանգավոր փակուղի. Էրդողանը մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու մեջ