Պետք է ռուսերենին պետական կարգավիճակ տալ, որպեսզի վարորդական վկայականներն անցնեն ՌԴ-ում

17/07/2017 schedule16:00

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակով ամրագրել ռուսերենը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի Հայաստանի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրենք, որով օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է ՌԴ-ում վարորդ աշխատել այլ պետությունների կողմից տրված վարորդական իրավունքներով: Անցած շաբաթ, սակայն Պետական դուման օրենք ընդունեց, որով նման իրավունք տրվեց միայն այն երկրներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է ամրագրված, այդպիսիք են Բելառուսն ու Ղրղզստանը: Մնացած դեպքերում վարորդները պետք է սովորեն, քննություն հանձնեն ու ստանան ՌԴ նմուշի վարորդական իրավունք, հակառակ դեպքում կտուգանվեն:

«Ես կարող եմ ասել միայն մի բան. ամրագրեք ռուսերենը, իբրեւ պաշտոնական եւ այդ դեպքում օրենքը կտարածվի նաեւ ՀՀ քաղաքացիների վրա»,- ասել է Վոլոդինը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը: ՏԱՍՍ հաղորդմամբ, հարցը բարձրաձայնել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը՝ նշելով, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են կանգնել: «Երբ մենք քննարկում էինք այդ հարցը, մենք ընդգծում էինք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների համար, որտեղ սահմանադրորեն ռուսերենի կարգավիճակն ամրագրված է» ,- իր հերթին պարզաբանել է Վոլոդինը:

Հիշեցնենք, օրենքն ուժի մեջ է մտել եւ որեւէ մեկն այն չի փոխելու կամ դրա անցումային շրջանը չի երկարացնելու:

Տպել
1222 դիտում

ԱՄՆ-ում հայերը ցույց են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի առաջ

Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման գործով մեղադրյալների կալանքը երկարաձգվել է

Սեպտեմբերի 22-ին վթարային ջրանջատում կլինի Վայոց ձորում

Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից նախնական տվյալներով հայեր չեն տուժել. ՀՀ ԱԳՆ

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 9.571.850 դրամի նյութական վնաս

Հայաստան-Սփյուռք համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն դրամ. Tert.am

«Չեմպիոնների լիգայի» 2019 թ. եզրափակիչը կընդունի Մադրիդը, իսկ «Եվրոպա լիգայինը»՝ Բաքուն

Գյումրու թատրոնում ներկայացումների եւ հանդիսատեսի թիվն աճել է շեշտակի՝ 100 եւ ավելի %-ով

Լեյլա Ալիեւան սելֆիներ էր անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայում իր հոր ելույթի ժամանակ

Գորիսում 1-4-րդ դասարանի բազմաթիվ աշակերտներ վարակվել են դիզենտերիայով. պատճառը սնունդն է 

Գերմանիան Թուրքիային շուրջ 80 միլիոն եվրո կվճարի

Երեւանի երկու հոգեբուժարաններ կմիաձուլվեն. գույքի օտարումից հնարավոր է ստանալ 530 մլն դրամ

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականի հավակնորդների անունները

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Արկադի Անդրեասյանին որակազրկել են 2 տարով

Հայտնի է, թե Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանն ինչ երթուղիով են Բաքու հասնելու

16 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Առաջին անգամ եմ հայրենիքում, սիրահարվեցի Հայաստանին. հոլիվուդյան դերասան Մարկո Խան

Պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է քննչական վարույթ

Արամ Ա-ն, Գարեգին Բ-ն եւ Կարեն Կարապետյանը՝ Դոն Պիպոյի կազմակերպած համեգին