Գյումրիում պատշգամբ է փլուզվել , բնակիչները մայթերով վախենում են քայլել. (Լուսանկարներ)

Այսօր` հուլիսի 18-ին, armtimes.com-ը Գյումրու Տիգրան Մեծ փողոցի 8 բնակելի շենքի բնակիչներից ահազանգ է ստացել այն մասին, որ երկու օր առաջ մասնակի փլուզվել է շենքի 3-րդ հարկի պատշգամբը: Այսօր armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ երկու օր առաջ թափված բետոնյա քարերը դեռ մայթեզրին են`խոչընդոտում են անցորդներին, իսկ պատշգամբից կախված բետոնյա մնացորդներ կան, որոնք ամեն պահի կարող են ընկնել:

Պարզեցինք, որ նշյալ բնակարանի սեփականատերը Գյումրիում չի բնակվում: Գյումրու Տիգրան Մեծ փողոցի 8 հասցեի բնակիչներն ասում են, որ շենքը 50-ականների կառույց է, նմանատիպ փլուզումներ հաճախակի չի լինում, բայց յուրաքանչյուր պատշգամբից քարեր միշտ են թափվում: Պատշգամբներն ամրացման կարիք ունեն, ըստ բնակիչների անձրեւաջրերի պատճառով շարքից դուրս են եկել:

«Մե երկու օր առաջ է բլել: Տունը նստած էինք ուժեղ դղրդոց լսեցինք, դուրս եկանք, տեսանք, որ քարերը թափել է եւ երկու օր էլ ըսպես մնացել է: Լավ է, որ տակը մարդ չի մնացել, հմի էլ կախ ընկած շիֆերներ ու երկաթներ կան, ամեն րոպե կարողա ընկնի վրեքս: Ընդհանրապես սաղ բալկոներն էլ էդ խնդիրը ունին, կեղնի, որ քարեր կընկնի: Կվախենանք շենքի տակի մայթերով քայլենք, հանկարծ վրեքս բիտոն չընկնի»,-armtimes.com-ի հետ զրույցում պատմեցին շենքի բնակիչներն:

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի 8 շենքը գտնվում է «Կենտրոն» համատիրության հաշվեկշռում: Armtimes.com-ի հետ զրույցում համատիրության նախագահն Մովսես Ջուհարյանն ասաց, որ իրենք խնդրի կարգավորման հետ կապված որեւէ անելիք չունեն, դա բնակիչների սեփականությունն է, վերջիներս էլ հարցը պետք է ինքնուրույն կարգավորեն:

Armtimes.com-ին ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյան տեղեկացրեց, որ իրենք դեպքի առնչությամբ որեւէ ահազանգ դեռ չեն ստացել: Armtimes.com-ի ահազանգից հետո, Կարապետյանի կարգադրությամբ անմիջապես մարտական հաշվարկ ուղարկվեց դեպքի վայր:

Հետգրություն. Տեղեկացնենք, որ Գյումրու ավագանու վերջին նիստի ժամանակ համատիրություններին շենքերի պահպանման նպատակով բավականին մեծ գումար է փոխանցվել համայնքային բյուջեից:

Տպել
9784 դիտում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է