Մրցանակը ստանալիս հպարտություն զգացի. 11-ամյա Էրիկը «Славянский базар»-ում հաղթանակի մասին

18/07/2017 schedule15:24

11-ամյա երգիչ Էրիկը հպարտ է, որ կարողացել է բարձր մակարդակով ներկայացնել Հայաստանը մանկական «Славянский базар»-ում: Վերջերս Բելառուսում տեղի ունեցած մրցույթում 21 երկրներից (ԱՄՆ, Կուբա, Իտալիա եւ այլն) ժամանած մասնակիցներ մեջ նա 1-ին տեղն է զբաղեցրել: Այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կիսվեց տպավորություններով:

«Շատ հաճելի էր, որ մեր աշխատանքն իզուր չանցավ: Ներսումս ֆուրոր էր, ինձ մրցանակը հանձնեց Բելառուսը ներկայացնող ժյուրին, նա գրկեց ինձ, շնորհավորեց, գովեց: Այդ պահին հպարտության զգացի եւ դրանից հետո ավելի վստահ էի ինձ զգում»,- ասաց նա:

Իսկ մինչեւ այդ բավականին հուզված է եղել: Խոստովանում է, որ ելույթների ողջ ընթացքում շատ լարված է եղել: Իրեն օգնել են հայկական պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը եւ երգիչ Մհեր Արմենիան, որն Էրիկի պրոդյուսերն է:

«Շատ էի հուզվում հենց 1-ին օրվանից, որովհետեւ Մհերն ու Վրեժն ինձ այնքան բան էին պատմել այս մրցույթի մասին, ասել էին, որ միշտ շատ ուժեղ երգիչներ են լինում.... 2-րդ օրն այդքան էլ չէի հուզվում: Ինձ հուզմունքս հաղթահարել օգնեցին Մհերն ու Վրեժը, որովհետեւ միշտ կողքիս էին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ոչ մի դժվարության չի հանդիպել:

Մրցույթին Էրիկը պատրաստվել է շուրջ 6 ամիս. գնացել է վոկալի եւ պարի դասերի: Բելառուսում 1-ին մրցութային օրը կատարել է հատուկ իր համար գրված «Հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն Էդգար Գյանջումյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: 2-րդ օրը կատարել է «This is a Man’s World»-ը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մհերը հայտնեց, որ «Հայրենիք» երգի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ, բացի այդ՝ Էրիկը շուտով կդառնա մանկական հաղորդման հաղորդավար: Ինչ վերաբերում է մրցույթների մասնակցելուն, ապա այստեղ Մհերի կարծիքը միանշանակ է:

«Եթե մրցույթներ լինեն... նրան տեսնում եմ միայն «Մանկական եվրատեսիլում»»,- ասաց նա:

«Славянский базар»-ում Էրիկի ելույթներն ու հաղթանակը կցուցադրվեն «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: Նույն հեռուստաընկերությունով շուտով կլինի նաեւ հայտարարություն հաջորդ տարվա Հայաստանի ներկայացուցիչ ընտրելու մասին: Վրեժ Կիրակոսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել «Славянский базар»-ի ղեկավարների հետ՝ դառնալով Հայաստանում մրցույթի ներկայացուցիչը եւ այսուհետ զբաղվելու է Հայաստանի մասնակիցների հարցերով:

Տպել
2115 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը