Երեք դիմանկար` երեք դիմակով. հետադարձ հայացք (շարունակություն)

18/07/2017 schedule22:47

Սկիզբը` այստեղ

1998 թվականի փետրվարի երեքին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ու հեռացավ մեծ քաղաքականությունից: Իր հրաժարականով նա ազդարարեց Հայոց Համազգային Շարժում հորջորջվող կուսակցության վախճանը: Այս այն կուսակցությունն է, որն իրեն ռեֆորմատոր հռչակելով, երկրում տարածեց տնտեսական անարխիա: Չնչին գներով աճուրդի հանվեցին արդյունաբերական եւ արտադրական հսկաները, իսկ դրանք գնող կոմունիստ դիրեկտորները հողմացրիվ արեցին աշխատավորական զանգվածներին եւ գույքը իբրեւ մետաղի ջարդոն վաճառեցին դրսից ներխուժած պատահական մարդկանց` պատճառաբանելով, թե իբր կենտրոնի (Մոսկվայի) հետ կապը կտրված է, ուստի` պետք է դադարեցվեն բոլոր տեսակի աշխատանքները: Այնուհետեւ հանիրավի պարապուրդի մատնված քաղաքացիները ստիպված եղան ստորգետնյա անցումներում վաճառել իրենց բաժին վաուչերները եւ լքել հարազատ երկիրը` օտար ափերում բախտ որոնելու տխուր ակնկալիքով: Այսպես սկսվեց արտագաղթը, որը դեռ ընթացքի մեջ է որպես անավարտ երթ:

 Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Վազգեն Սարգսյանի միտքը որոճաց մի նոր պատուհաս ստեղծել` քաղաքականություն բերել Կարեն Սերոբի Դեմիրճյանին, որպեսզի այդպիսով ուժեղացնի իր ազդեցությունը եւ մեկուսացնի Քոչարյանին, վերջինիս արժանացնելով «Անգլիայի թագուհու» ձեւական պատվին: Տեղեկանքի կարգով հայտնենք, որ հայ ժողովրդի հիշողության մեջ արդեն արմատավորված էր այն անբեկանելի կարծիքը, որ Կարեն Սերոբի Դեմիրճյանը իր ժամանակի հայրենասեր եւ անբասիր պետական գործիչն է եղել: Եթե Հեյդար Ալիեւը, աշխատելով Մոսկվայում` ծառայում էր Անկարային, իսկ Նուրսուլթան Նազարբաեւը, երդվելով կարմիր դրոշին` սպասարկում էր իսլամին, ապա Կարեն Դեմիրճյանը ապրում եւ արարում էր որպես իր հողին եւ ժողովրդին նվիրված հայ մարդ: Սակայն Դեմիրճյանի կողմից մեծ քաղաքականություն վերադառնալը եւ, առավելեւս` Վազգեն Սարգսյանի կողքին կանգնելը կարելի էր դիտել միայն միամտության արդյունք. չէ որ Կարեն Դեմիրճյանին էր պատկանում «Ղարաբաղը գրպանո՞ւմս է, որ հանեմ տամ» արտահայտությունը, ինչը չէր կարող մոռանալ հիշաչար ու քինախնդիր Ռ. Քոչարյանը:

Վ. Սարգսյան եւ Կ. Դեմիրճյան փոխհարաբերությունների դրական զարգացումները աստիճանաբար զայրույթի նոպաներ էին ծնում Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան զույգի ներաշխարհում եւ ի չարություն՝ գրգռում նրանց նյարդերը: Այսու՝ կարելի է ենթադրել, որ նախքան հոկտեմբերի 27-ի «օպերացիան» վերոհիշյալ զույգը շոշափել էր Նաիրի Հունանյանի զարկերակը եւ համոզվել Վազգեն Սարգսյանի հանդեպ նրա ունեցած ատելության մեջ:

Վազգեն Սարգսյանը անզգուշություն ցուցաբերեց եւս մեկ քաղաքական գործարքում: Նա Սերժ Սարգսյանի վրայից վերցրեց ներքին գործերի նախարարի պարտականությունները` նրան թողնելով միայն անվտանգությունը: Բնականաբար, այս տեղաշարժը նույնպես պիտի վիրավորական թվար Ս. Սարգսյանին, որն ուներ նկատող աչք եւ գործող ուղեղ: Ցավոք սրտի, Վազգեն Սարգսյանը չափազանց ինքնավստահ էր ու համառ, ինչի հետեւանքը 1999թ. Հոկտեմբերի 27 եղավ: Այսպիսով, իրավիճակները հասունացան, եւ  կատարվեց ներքաղաքական հեղաշրջում, որը իրականացավ քրեական ճանապարհով` տեռորի պայմաներում: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, պատգամավորներ: Այս երեւույթը հիշեցնում է 20-րդ դարասկզբի էսեռների վարվելակերպը, այն էսեռների, ըստ որոնց ձեւակերպման. «Երբ հեղափոխությունը խաղաղ ճանապարհով չի հաղթանակում, գործում է տեռորը»: Այս դեպքում էսեռները մարգարեացան:

Խոստովանենք, որ հոկտեմբերի 27-ը հայկական ներիշխանական դավադրության արգասիք էր, որը երբեք արդարացում չի գտնելու հայ հանրության մեջ, այժմ եւ միշտ: Շատերին պարզ է թե պատվիրատուի անձը, թե կատարողի որպիսությունը: Բարի գտնվենք եւ չփորձենք ժողովրդի ներքին ուշադրությունը շեղելու նպատակով` հանիրավի մեղադրել ռուսներին: Այսքանը` ի դեպ եւ ըստ էության: Բայց կա ավելի զավեշտալի եւ հոկտեմբերի 27-ը ծաղրող մի նշանակում, որը չնշել չենք կարող: Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո ՀՀ վարչապետ նշանակվեց Արամ Սարգսյանը, որը թյուրիմացաբար բազմեց իր ավագ եղբոր արյունոտ աթոռին: Կարճաժամկետ այս նշանակումը, բարեբախտաբար, վաղ ընդհատվեց` նորանշանակ մեր հերոսի անհեռատեսության պատճառով:

ՄԵՐՈՒԺԱՆ

Վերջը` հաջորդիվ

Տպել
2518 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը