Իմ թիմն արեց առավելագույնը. Աբրահամ Խաշմանյան

18/07/2017 schedule23:50

Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի որակավորման 2-րդ փուլի ԲԱՏԷ-ի դեմ պատասխան խաղում «Ալաշկերտը» ներդրել է ողջ ուժերը: Նման կարծիք այսօր՝ հուլիսի 18-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումից հետո արտահայտեց Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նրա թիմը պարտվեց 3:1 հաշվով: 1-ին խաղը Բելառուսում ավարտվել էր 1:1 եւ «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայից դուրս մնաց 2 խաղի արդյունքում ԲԱՏԷ-ին զիջելով 4:2 հաշվով:

- Առաջին 20 րոպեն ու դրանից հետո «Ալաշկերտը» միանգամայն այլ ֆուտբոլ խաղաց: Ի՞նչն էր պատճառը:

- Պարտությունից հետո արդարացում չի լինում: Ավելացնեմ, որ նման խաղերում 1 սխալը ճակատագրական է լինում: Իսկ մենք թույլ տվեցինք այդ սխալները, որոնցից մրցակիցն օգտվեց: Ես չէի ասի, որ մենք այսօր վատ խաղացինք: Անմնացորդ նվիրվեցինք, երեւի թիմն առավելագույնն արեց: Երեւի դեռ չենք հասել այն մակարդակին, որ նման սխալներ թույլ չտանք:

- 1-ին խաղում հաջողվում էր պաշտպանությունում հավաքված գործել: Այսօր գրեթե չէր ստացվում: Ի՞նչն էր պատճառը, վատ ֆիզիկական պատրաստվածությու՞նը:

- Չեմ կարծում, որ ֆիզիկապես վատ էինք, որովհետեւ ամբողջ խաղի ընթացքում տեմպը կարողացանք պահել: Հիմնական պատճառն արդեն նշեցի՝ նման խաղերում 1 սխալը ճակատագրական է լինում: Մեզ 1-ին գոլը խփեցին ճակատագրական սխալից: Կենտրոնում տարածություն տվեցինք հարվածելու, դարպասապահն էլ... 20-25 մետրից խփում են... չեմ ուզում մատնանշել կոնկրետ մարդկանց սխալները, ընդհանուր եմ ասում: Մի քանի սխալներ թույլ տվեցինք ու պարտվեցինք: Մրցակիցը բավականին փորձառու է եւ կարողացավ օգտվել:

- Ասացիք, որ չեք ցանկանում կանգ առնել կոնկրետ մարդկանց սխալների վրա, բայց բեկումնային եղավ հենց այդ գոլը:

- Այդպիսի բաներ լինում են մեծ ֆուտբոլում: Նշեցի հիմնական պատճառ՝ ուրեմն ինչ-որ տեղ դեռ չենք հասունացել այդքան, որ նման սխալներ թույլ չտանք: 1-ին գոլի ժամանակ սխալվեցինք կենտրոնում: Կիսապաշտպանական գծում ազատ տարածություն տվեցինք, իրավունք չունենք տարածություն տալու, բայց ֆուտբոլ է: Մինչեւ խաղը ես նշել էի, որ կազմի ընտրության հարցում խնդիրներ ունենք: Նորից ասում եմ՝ արդարացում չկա, բայց ցանկանում եմ Ձեր հարցին լիարժեք պատասխանել: Ունեինք ֆուտբոլիստ, որը լավ պատրաստ չէր, ստիպված էինք խաղադաշտ դուրս բերել, հիմանական կազմի խաղացող կար, որին կորցրել էինք.... Իմ կարծիքով՝ իմ թիմն այսօր արեց առավելագույնը: Ունեինք պահեր, որոնք պետք է օգտագործեինք, չօգտագործեցինք: Եթե կարողանայինք 1:0-ն պահել մինչեւ 1-ին խաղակեսի վերջը, 2-րդում էլ կկարողանայինք լավ խաղալ, բայց 1:1-ի դեպքում 50-50 էր, մրցակիցն օգտվեց իր շանսերից, մենք՝ ոչ:

- Չե՞ք կարծում, որ Բեգլարյանն այսօր անպատասխանատու խաղաց: Գեւորգ Կասպարովն ավելի փորձառու է...

- Ես կարող եմ ասել, որ վատ խաղաց: Միչնեւ հիմա խաղում էր Արսեն Բեգլարյանը: Հավաքականի դարպասապահ է, բավական պրակտիկա ունեցող, հույս ենք դրել նրա վրա: 1 խաղում էլ սխալվեց, պարտվեցինք:

- Չե՞ք կարծում, որ 1:0-ից պետք էր մեծ ուժերով պաշտպանվել:

- Շատ ակնթարթային եղավ ամեն ինչ: Ֆուտբոլում շատ արագ է ամեն ինչ լինում, չես հասցնում: Նշեցի, որ եթե կարողանայինք 1:0-ն պահել մինչեւ 1-ին խաղակեսի վերջը, կկարողանայինք փոխել ամեն ինչ, բայց 1:1-ից հետո հարձակվել, նախաձեռնել էր պետք, ու կարծում եմ՝ մենք նախաձեռնում էինք, վատ չխաղացինք այսօր:

- Համեմատած նախորդ տարվա՝ թիմն աճե՞լ է:

- Համարում եմ, որ աճել ենք անցած տարվա համեմատ, բայց պետք է հաշվի առնենք մրցակցի գործոնը: Այս տարի ավելի ուժեղ ենք, բայց ես այն մարզիչներից եմ, որոնց համար արդարացումներ չկան պարտության դեպքում՝ անկախ նրանից ում դեմ ենք խաղում:

- Մինչեւ խաղն ինչպես էիք գնահատում ձեր հնարավորությունները:

- Ես էլ ֆուտբոլիստներն էլ մտածում էինք, որ 50-50: Մենք դուրս էինք եկել լավ խաղ ցուցադրելու, հաղթելու համար: Գիտեինք, որ այսքան ժողովուրդ է գալու: Առիթից օգտվելով ասեմ, որ շնորհակալ եմ այդքան ժողովրդին, որ եկել աջակցում էին: Թող շարունակեն, թող ուշադրություն չդարձնեն այս պարտությանը: Միայն այդպես կարող ենք առաջ գնալ, միայն թիմը բավական չէ առաջ գնալու համար, այս մթնոլորտով մենք կարող ենք ունենալ ֆուտբոլ, թող չհուսահատվեն:

- Մրցավարի գործողությունների գո՞հ եք:

- Եթե ինձ եք հարցնում, ես դժգոհ եմ, եզրայինից էլ եմ դժգոհ, բայց չեմ կարծում, որ գլոբալ ազդեցություն է ունեցել:

- Ինչպե՞ս կամփոփեք թիմի ելույթները Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում:

- Անցած տարվա նման 1-ին փուլն անցանք, 1-ին նպատակը դա էր: Մեծ էր ցանկությունը նաեւ 2-րդ փուլը հաղթահարելու, բայց իրականությունն այն է, որ դեռ չենք կարողանում: Պետք է աշխատել, պետք է ավելին անել:

Տպել
2091 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան