Շիրակի մարզում գոմաղբը մշակում են «էլիտար» եղանակով.գյուղերում գազ չկա, վառելափայտը թանկ է

Շիրակի մարզի մի շարք գյուղական համայնքներ զրկված են բնական գազ օգտագործելու հնարավորությունից, քանի որ պետությունը չի կատարել իր պարտավորությունը եւ գազամուղը չի հասցրել համայնքներ: Ձմռան ամիսներին գյուղաբնակները շարունակում են տները ջեռուցել չորացված գոմաղբով, որը բնակիչների համոզմամբ էժան, բայց տանջանքի գնով ձեռքբերված  վառելանյութ է:

Մասնավորապես, Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում բնակիչների 99 տոկոսը ձմռանը տունը ջեռուցում է գոմաղբով, քչերին է հաջողվում փայտ գնել: Ասում են, որ սահմանամերձ գյուղերում վառելափայտը կրկնակի թանկ է վաճառվում:

Վերջին տարիներին Բավրայում գոմաղբի մշակման մի եղանակ են կիրառում, որը ոչ բոլորին է հասանելի: Հատուկ տեխնիկայի միջոցով գոմաղբը միաձուլվում է եւ կտրվում փոքր սալաքարերի չափով: Բավրայում ասում են, որ այս տարբերակով մշակված գոմաղբով նվազագույն ջերմաստիճան չի ապահովվում:

«Տեխնիկա է, որ մեջ կլցնենք թրիքը, մյուս կողմից փոքր-փոքր քառակուսիներով դուրս կհանե: Պռես էրածի միջից թրիքի հեղուկը դուրս է գալիս, լավ տաքություն չի տալիս, ջերմություն պահում է, բայց սովորական ցանի (չորացված գոմաղբ) պես  տունը չի տաքցնում: Վառվում է, բայց օգուտ չկա: Լավ է, որ դու քո ձեռով կոխրջես, իրար կպցնես, վառես, տաքնաս»,-armtimes.com-ի հետ զրույցում ասում է Բավրայի բնակիչ Հակոբ Բալյանը:

Գոմաղբի մշակման նոր տեխնոլոգիան, ըստ բնակիչների ոչ արդյունավետ լինելուց զատ նաեւ ծախսատար է:

«Պռես էնելու համար շատ ծախս պտի անես: Էդ սարքը օգտագործելու համար սալյարկա է շատ պետք, բայց հիմի մե կանեստրը 5 հազար դրամ է: Շատ անասուն ունեցողներին է էդ ձեռնտու: Ես 4 հատ անասուն ունիմ, ընձի համար ձեռնտու է, որ ես ոտքով ամրացնեմ, որ ձմեռը երեխեքը տաքնան, քան պռես էնես ու չտաքնաս»,- armtimes.com-ին տեղեկացնում է Բավրայի բնակիչը:

Տպել
19233 դիտում

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան զոհեր ու վիրավորներ (լուսանկարներ)

Հարուցվել է քրգործ՝ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքով

Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)

Փլատակների տակ մնացած Կարապետյանը ԱՆ փորձաքննությունների բաժնի պետ էր, երկու դուստր ունի

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՇՄ առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին

Սաշիկ Սարգսյանի որդին տան նկուղում ծեծել, գազայրիչով այրել, սպառնացել է սպանել տղամարդուն

4,5 մլն դրամ յուրացրած, չարաշահումներ կատարած Վարդաբլուրի գյուղապետը փախել է (տեսանյութ)

Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան դպրոցում. տնօրենը մշտապես յուրացումներ է կատարել

Երեւանի ավագանու ընտրությունները կարող են եւ չանցկացվել օգոստոսին. օրենքը հստակ չէ

Լոռու փոխմարզպետը՝ մարզում տնօրեններին ու գյուղապետերին կուսակցականացնելու մասին

Արցախի նախագահը նոր նշանակումներ է կատարել

Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին որպես ընտրակաշառք 13 մլն դրամ է փոխանցել

Մենք շատ հարցեր ունենք. Պուտինը 50 րոպե ուշացումով է ժամանել Թրամփի հետ հանդիպմանը

Հայաստանի տարածքում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Մենք ամաչում ենք, որ ունենք բռնապետական հոգեւոր իշխանություն. Կարեն Պետրոսյան

Պետք է վերականգնենք Հրազդան քաղաքի երբեմնի հռչակը․ նախարար Սուրեն Պապիկյան

Հանքային ջրեր արդյունահանողները 230 մլն դրամի չափով բնօգտագործման վճարներ չեն վճարել

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն ավանդաբար նշում է իր մասնագիտական տոնը

Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել. պատիժը պայմանականորեն չի կիրառվի

Ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան