Ալաշկերտի շնորհիվ մարզադաշտը լեցուն էր. այսպես լինում է միայն հավաքականի խաղերի ժամանակ

19/07/2017 schedule12:34

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» շնորհիվ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր: Երեկ՝ հուլիսի 18-ին, Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի ԲԱՏԷ-ի դեմ պատասխան խաղում թիմին ոգեւորելու էին եկել հազարավոր ֆուտբոլասերներ: Նման քանակի երկրպագուներ «Հանրապետականում» կարողանում է հավաքել միայն ազգային հավաքականը: 1-ին խաղում մրցակցի հարկի տակ հայկական թիմը 1:1 էր խաղացել, ինչը 2-րդ խաղից առաջ առավելություն էր տալիս դիմակայությունում: «Ալաշկերտը» շատ մոտ էր որակավորման 2-րդ փուլը հաղթահարած 1-ին հայկական թիմը դառնալուն: Հենց սա էլ երկրպագուներին «Հանրապետական» էր բերել:

Արեւմտյան տրիբունա

Արեւելյան տրիբունա

Երեկ ֆուտբոլային իրարանցումը սկսվում էր մարզադաշտի սահմաններից դուրս, ինչպես լինում է հավաքականի խաղերից առաջ: Մեքենաները փորձում էին կայանման տեղ գտնել, վաճառվում էին ֆուտբոլային պարագաներ, մարդիկ ընտանիքներով, երեխաների հետ ոգեւորված գնում էին խաղին մեկնարկից՝ 20:00-ից, բավական շուտ:

Արեւելյան տրիբունայում «Ալաշկերտին» աջակցելու էին եկել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան ակումբները՝ «ՖԱՖ»-ը եւ «Red Eagles»-ը

Արեւելյան եւ արեւմտյան տրիբունաներում ազատ տեղեր գրեթե չկային: Դրանք շատ էին անհարմար հյուսիսային եւ հարավային տրիբունաներում: Հանդիպման ողջ ընթացքում երկրպագուներն ակտիվորեն աջակցում էին հայկական թիմին. ծափահարություններ ալաշկերտցիներին, սուլոցներ մրցակցին, մեծ հույս, որ «Ալաշկերտը» կարող է պատմություն կերտել: Մի խոսքով, երեւույթներ, որոնք հատուկ չեն հայկական ակումբային ֆուտբոլին. ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության ու գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ մարզադաշտերում պարզապես ֆուտբոլասերերը, որոնք տվյալ ակումբների, ֆուտբոլիստների հետ կապ չունեն, շատ քիչ են: Ճիշտ է՝ այն բանից հետո, ինչ ԲԱՏԷ-ն 79-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:1 օգուտ իրեն, որոշ երկրպագուներ հիասթափվեցին ու հեռացան, սակայն նրանց թիվը մեծ չէր, եւ մարզադաշտը լեցուն մնաց մինչեւ հանդիպման ավարտը:

ԲԱՏԷ-ի սակավաթիվ երկրպագուները

Իրենց հերթին, «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ամեն ինչ անում էին սպասելիքներն արդարացնելու համար: Ինչպես խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ իրենք իրենց ուժերի սահմաններում առավելագույնն արեցին: Լրագրողների հետ զրույցում թե Խաշմանյանը եւ թե նրա խաղացողները շնորհակալություն հայտնեցին աջակցության համար: 

Հարավային տրիբունա

Հյուսիսային տրիբունա

Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի որակավորման 2-րդ փուլում ԲԱՏԷ-ին 2 խաղերի արդյունքում ընդհանուր 4:2 հաշվով զիջելուց ու հետագա պայքարը լքելուց հետո «Ալաշկերտի» ֆուտբոլիստները որոշ ժամանակ կհանգստանան: Այնուհետեւ կսկսեն նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 4-ին: Այդ օրը նրանք հյուրընկալվելու են գավաթակիր «Շիրակին»:

Տպել
3446 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին