Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի խնդիրը լուծում կստանա

19/07/2017 schedule15:55

Ս.թ. հուլիսի 18-ին «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հրավերով, Ռուսաստանի ՄԱԶԾ թրաստային ֆոնդի ֆինանսավորմամբ Հայաստան է ժամանել ռուս փորձագետ Սերգեյ Կարաբաշեւը, ով ղեկավարում է «Գազաանալիտիկ համակարգեր» կազմակերպությունը: Հայաստանում են նաեւ Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի գնահատման եւ մաքրման աշխատանքների նախագծման մրցույթի հաղթող չեխական Dekonta եւ Geotest կոնսորցիումի ներկայացուցիչները:

ՄԱԶԾ Ծրագրի նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծրագրի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ Հայաստան ժամանած փորձագետները քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում պարփակված մոտ 900 տոննա թունաքիմիկատների, երկրի մյուս 24 պահեստներում գտնվող այլ քիմիական թափոններիտեղում ոչնչացման, ինչպես նաեւ Նուբարաշենի գերեզմանոցի մոտ 7100 տոննա աղտոտված հողի տեղում վնասազերծման հնարավոր եղանակները:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ով բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի գործունեությունն ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությունը եւ հույս հայտնեց, որ փորձառու մասնագետների եւ տեղական ներուժի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կգտնի լավագույն լուծումը՝ երկրում առկա բնապահպանական այս մարտահրավերը հաղթահարելու եւ Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարելու համար:

Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը Ծրագիրն իրականացնող խմբի կողմից նշել է, որ ՄԱԶԾ-ի եւ Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի համար չափազանց կարեւոր է բազմակողմանի քննարկումների, փոխադարձ համաձայնության եւ հանրային բարձր վստահության պայմաններում հասնել ծրագրի արդյունավետ լուծման տարբերակին:

Փորձագետ Սերգեյ Կարաբաշեւը ներկայացրել է գազաանալիտիկ սարքավորումների նորարարական տեխնոլոգիաներ մշակող «Գազաանալիտիկ համակարգեր» ՍՊԸ-ն: Վերջինս խորհրդակցության մասնակիցների քննարկմանն է ներկայացրել վտանգավոր թափոնների՝ պեստիցիդների, պոլիքլորինացված բիֆենիլների (ПХБ) եւ այլ թափոնների ոչնչացման ծրագրի ռուսական արտադրության բարձր ջերմաստիճանային շարժական տեխնոլոգիան/մոդուլները: Ժամում 100 տոննա եւ 500 տոննա հզորությամբ տվյալ շարժական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է տեղում ոչնչացնել 1-ին եւ 2-րդ դասի վտանգավորության թափոններ:

Փորձագետն ընդգծել է տեխնոլոգիայի հետեւյալ առավելությունները.

  • Նվազագույնը 1000°C պայմաններում իրականացվող ջերմային մշակման միջոցով վտանգավոր քիմիական թափոնների ամբողջական քայքայում՝ վերածելով դրանք գազային բաղադրիչների:
  • Այնուհետեւ առնվազն 1200°C ջերմաստիճանի պայմաններում, հաջորդ էտապով գազային բաղադրիչների ջերմային քայքայում, որի արդյունքում առաջացած գազային թափոնների ամբողջական տրոհում ոչ վտանգավոր գազային բաղադրիչների:
  • Մինչեւ 200°C իջեցված ջերմաստիճանային պայմաններում առաջացած գազերի արագ սառեցման միջոցով թունավոր նյութերի առաջացման կանխարգելում, առաջացող գազերի սառեցում, ինչպես նաեւ թթվային գազերի չեզոքացում:
  • Ջերմային քայքայման ենթարկվող ցնդող թունավոր նյութերից արտանետվող գազերի բազմաստիճան մաքրում:
  • Հնարավոր վթարների կամ արտակարգ իրավիճակների դեպքում պաշտպանություն թունավոր գազերի արտանետումներից:
  • Իրական ժամանակում վերահսկողություն եւ մշտադիտարկում՝ ցնդող թունավոր բաղադրիչների եւ արտանետվող գազերի բաղադրության նկատմամբ:

Խորհրդակցության ավարտին կողմերը քննարկել են տեխնոլոգիայի շահագործման բնապահպանական անվտանգության երաշխիքների, տեղայնացման եւ ներդրման հնարավորությունները, ինչպես նաեւ ռուսական ընկերության հետ համագործակցության հեռանկարները:

Տպել
5769 դիտում

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական