Միշայի պրոդյուսերը վստահ է՝ նա «Մանկական Եվրատեսիլում» բարձր տեղ կզբաղեցնի

19/07/2017 schedule20:20

Դեռ բավական ժամանակ կա մինչեւ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը, բայց 9-ամյա Միշան շատ է հուզվում: Ինչպես հայտնի է, Հանրային հեռուստաընկերությունը հաստատել է, որ Հայաստանն այս տարի ներկայացնելու է հենց «Արցախի ձայն» խմբում հանդես եկող փոքրիկը, եւ նա մեծ պատասխանատվություն է զգում: Armtimes.com-ի հետ զրույցում նրա պրոդյուսերը՝ «Արցախի ձայն» խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը խոսեց իր սանի մասնակցության մասին:

«Նման պահերին նա ուրախություն է զգում, եւ միաժամանակ, քանի որ շատ պատասխանատու երեխա է, նրա մոտ շատ է նաեւ հուզմունքը»,- ասաց նա:

Միշայի երգն ու տեսահոլովակը պատրաստ կլինեն աշնանը: Լիրա Քոչարյանն արդեն զբաղվում է երգի ընտրությամբ: Առաջարկներ ունի մի քանի ստեղծագործեղներից: Նրանց թվում կան թե՛ ոչ հայտնի, եւ թե՛ հաջողությունների հասած հեղինակներ: Պրոդյուսերի համար պարզ է, թե ինչպիսի կատարումով պետք է հանդես գա երեխան:

«Երգը պետք է լինի այնպիսին, որ Միշային ստիպի ջանքեր թափել, պայքարել, ցուցադրել այն, ինչ կա իր հոգեկան աշխարհում: Հանգիստ երգ չեմ ուզում, չեմ կարծում, որ դա Միշայի համար է: Նրա դեպքում 2 ծայրահեղություններ են առաջ գալիս՝ կամ շատ լավ սոուլ-բալլադ կամ շատ լավ ֆանկ: Միգուցե այդ 2-ը միանան եւ դառնան 1 գործ, որի մեջ կլինի թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- ասաց նա:

«Փոքրիկ ղարաբաղցին» երգով հայտնի դարձած Միշան անցած տարի Հայաստանն է ներկայացրել «Մանկական Նոր ալիքում», զբաղեցրել 2-րդ տեղը: Տարբեր միջոցառումների շրջանակներում հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Վրաստանում: Լիրա Քոչարյանը վստահ է, որ «Մանկական Եվրատեսիլից» էլ առանց հաջողության չի վերադառնա: Նա ընդգծում է, որ «Մանկական Եվրատեսիլում» իր հաղթանակների փորձը կօգտագործի Միշային օգնելու համար: 2010 թ. նրա ղեկավարությամբ հանդես եկող Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մրցույթում եւ Հայաստան բերեց «Եվրատեսիլը», 2012 թ. էլ հաղթող դարձավ Ուկրաինան ներկայացնող Նաստյա Պետրիկը, որի պրոդյուսինգով նույնպես Լիրա Քոչարյանն էր զբաղվում: Նա կարծում է, որ սա բավական է հույս ունենալու համար, որ այս անգամ էլ հաջողություն կլինի:

«Հայաստանը «Մանկանան Եվրատեսիլում» հաջող է հանդես գալիս: Հիմա մեր խնդիրն է հասնել ավելիին, փորձել կրկին հաղթել: Կլինի՝ կլինի, չի լինի՝ հիմա էլ կարող եմ վստահեցնել, որ 2-րդ տեղից պակաս չենք ունենալու, բայց մենք, իհարկե, պետք է մտածենք հաղթանակի մասին»,- ասաց նա:

Ադրբեջանցիները դեռ չեն հասցրել արձագանքել Միշայի մասնակցությանը, իսկ հայերը համացանցում մեկընմեջ բացասական վերաբերմունք են արտահայտում, որ արցախցի է մեկնելու: Լիրա Քոչարյանը կարծում է, որ այս խոսակցություններն անտեղի կարծրատիպերի արդյունք են:

«Եթե Հայաստանում հայերի կողմից այդպիսի արձագանք պետք է լինի, էլ ինչու՞ զարմանանք հարեւան երկրի վրա: Միշան այն երեխան է, որն ապացուցել է, որ ամենաուժեղներից է, որ իր տարիքի լավագույն երգող երեխաներից է, եթե ոչ լավագույնը: Նույն խոսակցությունները կային այն ժամանակ, երբ Վլադիմիր Արզումանյանը պետք է գնար: Դա բնական է, քանի որ կան ինչ-որ կարծրատիպեր, որ եթե ղարաբաղցի է, ապա ծանոթով է եւ այլն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Միշան Հայաստանի անձնագիր ունի եւ ՀՀ քաղաքացի է:

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ը կայանալու է նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանից բացի՝ արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիան, Բելառուսը, Իռլանդիա, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Ուկրաինան, Ռուսաստանը, Սերբիան եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստանը:

 

Տպել
2216 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ