Միջազգային օլիմպիադաների մեդալակիր պատանին ընդունվել է Քեմբրիջի համալսարան. գումար չկա

Երեւանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի շրջանավարտ, բազմաթիվ միջազգային օլիպիադաների մեդալակիր Արա Մամբրեյանն ընդունվել է Քեմբրիջի համալսարան:

Այնտեղ նրա մեկնելու հարցը, սակայն, անորոշ է, որովհետեւ պատանին դեռեւս չունի ուսման վարձի համար անհրաժեշտ գումարը:

Մեր զրույցում Արան մանրամասնեց, որ ընդունվել է բնական գիտությունների բաժինը: Ի դեպ, ունեցած մեդալների շնորհիվ նրան ընդամենը հարցազրույցի են հրավիրել: Ուսման տարեկան վարձը 42 հազար ֆունտ ստերլինգ է, (մոտ 55 հազար դոլար), տեւողությունը` 4 տարի:

«Օգոստոսին պետք է հաստատեմ համալսարանին, որ 4 տարվա համար անհրաժեշտ գումարն արդեն ունեմ»,- ասաց նա:  

Արա Մամբրեյանը նշում է, որ դիմել է բոլոր կրթական հիմնադրամներին: «Լույս» հիմնադրամը խոստացել է տրամադրել անհրաժեշտ ամբողջ գումարի կեսը: Եւս 40 հազար հանգանակվել է տարբեր կազմակերպությունների եւ ընտանեկան աջակցության միջոցով:

Արդյունքում պակասող գումարը կազմում է 30 հազար ֆունտ ստերլինգ: Արա Մամբրեյանը հույս ունի, որ հաջողությունը կշարունակի իրեն ժպտալ եւ ֆինանսական խնդիրները չեն խանգարի ուսում ստանալ աշխարհի ամենահեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում:  

Հարցին, թե գումարի խնդիրը լուծվելու դեպքում ուսումնառության ավարտից հետո պատրաստվո՞ւմ է վերադառնալ Հայաստան, նա պատասխանեց. « Կփորձեմ անպայման աջակցել Հայաստանի զարգացմանը ապագայում»:

Արա Մամբրեյանը միջազգային օլիմպիադաներում հաջողություններ է գրանցել 2015 եւ 2016 թվականներին: 2015-ին 4 մեդալ է ստացել` ինչպես նկատեց` Հայաստանի պատմության մեջ դառնալով առաջին մարդը, որը մեկ տարվա ընթացքում այդպիսի ցուցանիշներ է գրանցել:

2015-ին Արան Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել է բրոնզե մեդալով, Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում նվաճել է արծաթ, Աստղագիտության միջազգային օլիմպիադայում` բրոնզ: Եվս մեկ բրոնզե մեդալ նա ստացել է Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայի արդյունքում: 2016 թվականին պատանին նվաճել է երկու արծաթ, մեկը` Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում, մյուսը` Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում:

Տպել
5429 դիտում

ԱԱԾ պաշտոնյան հանցագործ է. ներգրավված են նրա մայրն ու քույրը. Ժամանակ

Արգելափակված մեքենա ու ձորն ընկնելու վտանգ. տեղացած ձյունը՝ արտակարգ իրավիճակների պատճառ

3 օր տեղումներ կլինեն, այնուհետ ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մինչեւ 13 աստիճան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո դատախազությունը զեկուցում է հասարակությանը

Շամիրամ գյուղի սգո սրահում անցյալ տարվա օգոստոսին կատարված սպանդի քննությունն ավարտվել է

Այս գիշեր Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել