Ուշացած եւ դեռ դանդաղող փոփոխություններ. երթեւեկության խնդիրներից

20/07/2017 schedule15:15

Չկա մի երեւանցի, որը չի նկատել Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում տեղի ունեցող «տարօրինակ» փոփոխությունները:

Չկա նաեւ մայրաքաղաքում պարբերաբար ղեկին նստող անձ, որը չնկատեր, որ Երեւանի համարյա բոլոր օղակաձեւ երթեւեկությամբ խաչմերուկներում («կալցեւոյներում») կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն, եւ պտտվող մեքենաները ստացել են առավելություն օղակ մտնողների նկատմամբ (նախկինում հակառակն էր):

Փորձենք հասկանալ այս փոփոխությունների էությունն ու իմաստը:

Մոսկովյան-Բաղրամյան

Դեռեւս մեկուկես տարի առաջ՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով խոստացավ  Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում կատարել երթեւեկության կազմակերպման փոփոխություն՝ այդ խաչմերուկի էական ու արագ բեռնաթափման համար:

Ի տարբերություն այլ խաչմերուկներում երթեւեկության կազմակերպման փոփոխությունների, այս դեպքում անհրաժեշտ էր, որ Երեւանի քաղաքապետարանը կառուցեր եռանկյունի, մոտ 50 քառակուսի մետրանոց  անվտանգության կղզյակ:

Թեեւ 19-րդ դարում Փարիզի իշխանություններից ընդամենը 2 տարի պահանջվեց Էյֆելյան աշտարակը կառուցելու համար, սակայն 21-րդ դարում Երեւանի քաղաքապետարանը մեկուկես տարում մի պրիմիտիվ անվտանգության կղզյակ չկառուցեց, ինչը ստիպեց ճանապարհային ոստիկանությանը՝ ինքնուրույն լուծել հարցը:

Այդ իսկ պատճառով եռանկյունի կղզյակը ոչ թե բազալտե եզրաքարերից («ոՏՐՊþՐ») է, այլ պլաստմասե պատնեշներից:

Փոփոխության արդյունքում Բաղրամյանից դեպի օպերա գնացողների համար կանգ-գիծը մոտ 25 մետրով առաջ կտարվի, իսկ դեպի աջ (Սարյան փողոց) գնացողները հիմնական հոսքից կառանձնանան դեռեւս կանգ-     գծին չհասած: Այսինքն, կանգ-    գծին չհասած՝ մի ճանապարհ կլինի, որը Բաղրամյանից կգնա դեպի աջ, եւ այդ ճանապարհը խաչմերուկից առանձնացված կլինի անվտանգության կղզյակով եւ Բաղրամյանից դեպի աջ՝ Մոսկովյան մտնողները լուսաֆորի տակ չեն կանգնի:

Այս փոփոխության շնորհիվ կփոքրանա այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է մեքենաներին՝ խաչմերուկը հատելու համար, ինչպես նաեւ կանաչ լույսի ընթացքում խաչմերուկ մտնող մեքենաների թիվը… Այսինքն, էականորեն ավելանալու է Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի թողունակությունը եւ նվազելու են Բաղրամյանի վրա երբեմն մինչեւ Ազգային Ժողով հասնող խցանումները:

Սա պայմանական կարելի է անվանել խաչմերուկի «եվրոռեմոնտ», քանի որ հենց այդպիսի տեսք ունեն եվրոպական երկրներում խաչմերուկների ծանրակշիռ մասը:

Օղակաձեւ

Ըստ էության, «Եվռոռեմոնտ» կարելի է անվանել նաեւ օղակաձեւ խաչմերուկներում երթեւեկության փոփոխությունը:

Սովետական Միությունում օղակաձեւ խաչմերուկները պոպուլյար չէին, իսկ դրանցում երթեւեկության առավելությունը առանձին սահմանված չէր... Այդ իսկ պատճառով խաչմերուկ մտնողները ունեին առավելություն պտտվողի նկատմամբ, քանի որ պտտվողի աջից էին (գործում էր աջինին զիջելու կանոնը):

Այնինչ, եվրոպայում շատ վաղուց արդեն հասկացել էին, որ օղակաձեւ խաչմերուկները բավականին մեծ թողունակություն կունենա, եթե պտտվողը առավելություն ունենա մտնողի նկատմամբ: Սովետական Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրները հերթով սկսեցին անցնել «եվրոպական» ձեւին: Վերջին տարիներին դա արվեց նաեւ Հայաստանում:

Շատ մեքենաների կարծրատիպը

Այն, որ Հայաստանում որոշ խաչմերուկներում երթեւեկության կազմակերպումը դառնում է մտածված ու հաշվարկված, անշուշտ, լավ է: Եվ եթե մտածվեն ու «եվրովերանորոգվեն» եւս մոտ 50-100 խաչմերուկներ, ապա Երեւանում խցանումների քանակը կարող է էապես նվազել՝ հասնելով համարյա զրոյականի:

Բանն այն է, որ ի հեճուկս կարծրատիպի, Երեւանում այդքան էլ շատ չեն ավտոմեքենաները: Երբ ասում են, որ «էս քաղաքում էսքան մեքենա չպիտի լինի», երեւի մոռանում են, որ աշխարհում կան հազարավոր քաղաքներ, ուր քառակուսի կիլոմետրի վրա տասնյակ անգամներ ավելի շատ մեքենաներ կան, քան Երեւանում: Ավելին, այդ թվում կան հարյուրավոր քաղաքներ, որոնց հին կենտրոնը չի վերակառուցվել եւ մնացել է ուշ միջնադարյան նեղ (5-10 մետր լայնությամբ) փողոցներով, ի տարբերություն Երեւանի, որի կենտրոնը նոր է եւ ունի բազմաթիվ լայն փողոցներ ու պողոտաներ, որոնց մի մասի լայնությունը 40 մետրից ավելի է:

Այսպիսի հնարավորություններով Երեւանում կա ընդամենը շուրջ 2-3 հարյուր հազար մեքենա… Երբ շատ ավելի նեղլիկ փողոցներով ու վատ հնարավորություններով հազարավոր քաղաքներում մեքենաների թիվը մեկ միլիոնից ավելի է:

Սա նշանակում է, որ Երեւանում երթեւեկության կազմակերպումը ոչ թե վատ է, այլ սարսափելի վատ է: Դեռեւս սովետական ժամանակներում «չմտածված» խաչմերուկները շարունակում են մնալ «չմտածված» եւ, ի հեճուկս ահռելի չափերի, ունենում են չափազանց փոքր թողունակություն:

Դանիել Իոաննիսյան

Տպել
25982 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով