Տեղի կունենա «Արարատ» ֆուտբոլային ակումբի դեմ հերթական դատական նիստը

20/07/2017 schedule17:06

«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան Նորայր Գրիգորյանն ակումբի դեմ հերթական դատական նիստի ժամանակ ներկայացնելու է իր պահանջները: Նա դատարան է դիմել, որպեսզի ստանա իր աշխատավարձը, որն ակումբը հրաժարվում է վճարել: Նիստը տեղի է ունենալու հուլիսի 26-ին՝ 10:30-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին armtimes.com-ին հայտնեց ինքը՝ ֆուտբոլիստը:

Նախորդ նիստը կայացել էր մայիսի 15-ին, սակայն հետաձգվել էր, քանի որ պատասխանող կողմը՝ «Արարատի» ներկայացուցիչները, չէին մասնակցել: Ակումբի կողմից նամակ էր ուղարկվել, ըստ որի, իրենք Նորայր Գրիգորյանին ոչինչ պարտք չեն, մինչդեռ ֆուտբոլիստը նշում է, որ իրեն չեն վճարել իրեն հասանելիք, ընդհանուր առմամբ 3600 դոլար: Բացի այդ՝ ակումբը հակընդդեմ հայցով դիմել էր դատարան:

Նորայր Գրիգորյանը միակը չէ, որ նման խնդիր ունի ակումբի հետ: Նախկինում «Արարատի» հետ նման խնդիր են ունեցել նաեւ թիմի նախկին ֆուտբոլիստներ՝ Գեւորգ Նռանյանը, Գորիկ Խաչատրյանը, Վահե Մարտիրոսյանը, Կիրիան Նվաբուեզեն, Ումարու Կաինան, ինչպես նաեւ ակումբի նախկին բժիշկ Արսեն Շալջյանը: Ըստ Շալջյանի՝ ակումբն իրեն մոտավորապես 800 հազար դրամ է պարտք, եւ նա  Նորայր Գրիգորյանի պես դիմել է դատարան:

Օրերս armtimes.com-ը հերթական ահազանգը ստացավ ակումբի անդամներից մեկի կողմից: Նա ցանկացել էր գաղտնի պահել իր ինքնությունը եւ մեկ այլ անձի միջնորդելով փոխանցել էր, որ ակումբի ղեկավարությունը շարունակում է չվճարել աշխատավարձերը: Աշխատողներն ամիսներ շարունակ չեն ստանում իրենց վաստակած գումարները, իսկ երբ ստանում են, դա չի լինում ամբողջական:

Ակումբում ստեղծված իրավիճակից տուժածներից ոմանք նշում են, որ միակ մեղավորը 1-ին թիմի գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանն է: Ըստ նրանց՝ թիմի ղեկը ստանձնելուց հետո նա է որոշել կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը, եւ նրա մեղքով է, որ խաղացողների եւ այլ աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվում:

Ավելի վաղ աշխատավարձերի հետ կապված իրենց խնդիրները մասամբ լուծել էին «Արարատի» արտասահմանցի նախկին խաղացողները՝ կամերունցի Ումարու Կաինան եւ ամերիկացի Կիրիան Նվաբուեզեն: 2 ֆուտբոլիստները դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա եւ պատրաստ էին նույնիսկ ՖԻՖԱ դիմել: Արդյունքում, ինչպես նրանք հետո տեղեկացրին armtimes.com-ին, իրենց հաջողվել էր ստանալ միայն աշխատավարձի կեսը:

Տպել
10798 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը