Կապանի մշակույթի տանը գումարներ են յուրացվե՞լ. տնօրենը պարզաբանում է

21/07/2017 schedule15:11

Այս տարի ամռանը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի մշակույթի տունը քաղաքի երեխաների համար ամառային ճամբար է կազմակերպել: Ֆինանսավորողները երկուսն են՝ քաղաքապետարանն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Ճամբարային հանգիստը  երկու փուլով է կազմակերպվելու: Առաջին փուլը եղել է հունիսի 26-ից հուլիսի 7-ը:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ առաջին փուլին մասնակցել է առավելագույնը 160 երեխա, սակայն ով եկել եւ ցանկություն է հայտնել մասնակցել ճամբարին, ասել են, որ այլեւս տեղ չկա: Երեխաների գրանցման փաստաթղթեում մինչդեռ նշվել է, որ ճամբարի առաջին փուլին մասնակցել է 200 երեխա:

Երկրորդ փուլը եղել է հուլիսի 10-ից հուլիսի 21-ը, սակայն տնօրենն աշխատակիցներին ասել է, որ վարձատրելու է ընդամենը մի փուլի համար: Երկրորդ փուլում ավելի քիչ են եղել երեխաները՝ 140 հոգի, բայց նույն աղբյուրի պնդմամբ՝ փաստաթղթերով կրկին 200 երեխա է ներառված եղել:

Մշակույթի տունը աշխատավարձերը փոխանցել է աշխատակիցների հաշիվներին, իսկ տնօրեն Աշոտ Գրիգորյանն ասել է, որ բոլորը 20 հազարական դրամներ պետք է տան կոլեկտիվի համար խնջույք կազմակերպելու համար: Մշակույթի տան աշխատողները դժգոհել են, որ իրենք խնջույքի փոխարեն իրենց աշխատավարձերն են ուզում ստանալ: Բացի այս, նաեւ չճշտված տեղեկություններ կան, որ երեխաների իրական թիվը պակաս լինելու պայմաներում տնօրենն աշխատակիցներից գումարային պահումներ է կատարել:

Armtimes.com-ին հասած տեղեկությունների իսկությունը փորձեցինք ստուգել՝ զրուցելով մշակույթի տան տնօրեն Աշոտ Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան, որքա՞ն գումար է փոխանցվել մշակույթի տանը ամառային ճամբարը կազմակերպելու համար:

- Չգիտեմ, ես այդպիսի բաներ չեմ իմանում: Ես երեխաների հանգստով եմ զբաղվում, գումարն ի՞նչ կապ ունի ինձ հետ:

Դուք տնօրենն եք ու տեղյակ չե՞ք, թե որքան գումարով է այդ ծրագիրն իրականացվում, պայմանագիր չունե՞ք:

- Ինձ մատակարարում են, ես միջոցառում եմ անցկացնում: Ձեզ հիմա երեխաների հանգիստն է հետաքրքրո՞ւմ, թե՞ գումարը: Ֆինանսավորողից իմացեք: Ես փող չեմ ծախսել, որ իմանամ:

Դուք ձեր աշխատակիցներին վճարում եք չէ՞ կատարած աշխատանքի համար:

- Դուք աուդիտ ե՞ք անում, որ նման հարցեր եք տալիս: Ես աշխատավարձ չեմ բաժանում, ես ընդամենը երեխաների հանգիստն եմ կազմակերպում:

- Մենք տեղեկություն ունենք, որ դուք ոչ թե 200 երեխայի հանգիստ եք կազմակերպել, այլ ավելի պակաս:

- Հարգելիս, ես գումարով չեմ զբաղվում, խնդրում եմ այդ հարցերը դիմեք քաղաքապետարան, կոմբինատին, ես ֆինանսներով չեմ զբաղվում, ընդամենը հանգիստն եմ կազմակերպում: Երեխաները մի օր գալիս են՝ 10-ն են բացակա լինում, մի օր՝ 20-ը: 

- Մենք տեղեկություն ունենք, որ 160 երեխա է եղել իրականում, իսկ ձեր աշխատակիցների աշխատավարձերից պահումնե՞ր եք փորձել անել:

- Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել: Մենք 10 հազար դրամ փող ենք հավաքել ամսի 26-ին, ձեզ էլ եմ հրավիրում, կարող եք  գալ մեր խնջույքին մասնակցել, մենք գնալու ենք հանգստանանք այդ օրը: Այդ գումարը դրած է, ցուցակն էլ գրված է, իրենց ցանկությունն է: Ընդունված կարգ է, ամեն տարի ճամբարից հետո գնում ենք հանգստանալու: Ցանկություն են հայտնել, ես էլ ասել եմ, որ պետք է գումար հավաքենք այդ դեպքում: Բոլորն էլ համաձայնվել են, գումարը հավաքվել է, պայմանավորվածությունն արդեն կա, ամսի 26-ին՝ ժամը 11-ին, մենք գնալու ենք հանգստանալու:

- Երկրորդ փուլում ճամբարին քանի երեխա է մասնակցել:

- Օր կա եղել է 160, օր կա 180, տարբեր քանակի երեխաներ են գալիս: Մի օր արեւը շատ է՝ բացակայում են: Այսօր վերջին համերգն է, կարող եք գալ եւ իմանալ, թե որքան երեխա կա:

- Քանի՞սն են գրանցվել:

- 200 երեխա, երկու պատոկին էլ 200 երեխա է եղել: Ցանկություն ունեցողներն ավելի շատ են եղել:

- Ձեր աշխատողների աշխատավարձերից պահումներ չե՞ք արել:

- Իրենց աշխատավարձերը քարտերի վրա նստել է, իրենք էլ ստացել են: 10 հազար դրամ մենք փող ենք հավաքել, չենք պահել: Բացի դրանից գումար չի հավաքվել աշխատավարձերից: Աշխատավարձերն ինչի՞ եմ տալիս, որ հավաքեմ: Հավաքելու լինեի գլխից կասեի, որ չեմ տալիս:

- Խնդիրը նրանում է, որ երեխաները 200-ից քիչ են եղել, իսկ ավելի գումարը ետ եք պահանջել:

- Ես ձեզ բացատրեմ ոնց է եղել: Ես ներկայացրել եմ, թե քանի երեխա է լինելու, իսկ թե որքան գումար է փոխանցվել, ինչ է եղել, ես չեմ տնօրինում, բայց իմ ներկայացրած թիվը վճարվել է ժողովրդին, 10 հազար դրամ էլ համաձայնվել են հավաքել:

Եթե ինչ-որ մի խնդիր կա, ամոթ է, երեխաներ են: Կոլեկտիվին էլ պետք չի նման բաներ մտցնել, բզբզել: Դա ամոթ է: Մշակույթի կենտրոն է, քյասիբ հիմնարկ: Ի՞նչ խնդիր պետք է լինի, որ մենք ճամբար ենք կազմակերպում, ինչի՞ են դրա վրա աչք գցում, հարամում: Նախաձեռնողը մենք ենք, ես սա կարող եմ չանել, ինձ ոչ մեկ ոչ ստիպում է, ոչ էլ աշխատանքի բաղադրիչ մաս է կազմում: Պարզապես, մենք երեխաների համար նման բան ենք նախաձեռնում: Եթե այսպես շարունակվի, սկսեն բզբզելը, ես ինչ իմանամ թեմա գտնեն, հնարավոր է մյուս տարի հիասթափվեմ՝ չանեմ էլ: Ո՞ւմ են օգուտ տալու, երեխանե՞րն են շահելու, թե՞ բողոքողները:

- Եթե դատախազությունը ստուգումներ անի, ու պարզվի չարաշահում է եղել…

- Եթե գան ստուգեն ու չարաշահում լինի, բնականաբար՝ այս երեւույթը կվերանա, էլ ճամբար չի կազմակերպվի, ոչ մեկ չի ուզի: Հետեւանքն ուրիշ խնդիր է:

Տպել
4782 դիտում

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան