Գյումրեցի 8-ամյա Գեւորգը 6 րոպեում 600 անգամ օդում հարվածում է գնդակին. Տեսանյութ, Ֆոտո

Գյումրեցի 8-ամյա Գեւորգ Հայրապետյանը հավակնում է Գինեսի նոր ռեկորդ սահմանել: Նա առանց դադարի երկու ոտքով կատարում 21 կոչվող ֆուտբոլային վարժությունը: Տղան 6 րոպեում դա կատարում է 600 անգամ:

Գեւորգն այս վարժությունը սկսել է կատարել մոտ 1.5 ամիս առաջ: Յուրաքանչյուր անգամ փորձել է նախկին կատարածից 50 անգամ ավելի անել, բայց երբ գերազանցել է 400-ը, դրանից հետո վարժությունը կատարել է 600 անգամ: Ամեն առավոտ Գեւորգն այս վարժությանը հատկացնում է 1 ժամ:

Տղայի ծնողները դիմել են Գեւորգին Հայաստանի Գինեսի գրքում գրանցելու համար: Նրանց կարծիքով`տղան, եթե վարժության կատարումը հասցնի 1000-ի, հանրապետությունում մրցակից չի ունենա:

Գեւորգն արդեն 3 տարի է ինչ հաճախում է ֆուտբոլի պարապմունքների: Armtimes.com-ի հետ զրույցում ասում է, որ երազում է հանրաճանաչ ֆուտբոլիստ դառնալ: Սիրելի սպորտաձեւում էլ երկրպագում է միայն Հենրիխ Մխիթարյանին:

«Ուզում եմ ֆուտբոլիս դառնամ, որ շատ փող աշխատեմ »,- armtimes.com-ի հետ զրույցում կատակում է Գեւորգ Հայրապետյանը:

Մանրամասները`տեսանյութում:

Տպել
12431 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը կրկին պարտվեց Կարապետ Չալյանին. այս անգամ միջազգային ասպարեզում

Արթուր Ալեքսանյանը՝ Կիեւի մրցաշարի հաղթող

Լեպսի հիանալի համերգը Երեւանում

Ծառուկյան դաշինքը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին.ԲՀԿ-ում այսօր ժողով է եղել

Տրանշ 4, 5-ն ավարտին հասցնելու համար սեփական միջոցները ներգրավվող ընկերություն է պետք. ՀՅԴ

ՀՀ ծանրամարտի առաջնությունում նախատեսված էր 94 ծանրորդ, մասնակցեց 160-ը. Փաշիկ Ալավերդյան

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի ՀՀ չեմպիոն

Խոջալու. ինչպես է դա եղել. ադրբեջանցիները տղամարդավարի պարտվել չգիտեն

Կոալիցիայի ընթացքը. ամեն ինչ էլ հնարավոր է

Ասողին լսող չկա. գրում են ընթերցողները

ԵԼՔ-ն անցկացրեց պատմական լսումներ, որի մասին ԱԺ միջանցքներում միայն շշուկներով էին խոսում

«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել

Դանդաղ գործողության իշխանություն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Երեւանը գրավելը զառանցանք չէր. քաղաքագետը՝ Սարգսյանի մյունխենյան բացթողումների մասին

Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան նախնական պատճառը թունավորումն է

Սերժ Սարգսյանը չի կարող այս հարցին լուծում տալ․ Արագած Ախոյան

Կրթության տեսչության 12 աշխատակից ահազանգում է գործազուրկ դառնալու մասին

Ողբերգական դեպք Լոռիում. ձորն ընկած մեքենայի մոտ հայտնաբերվել է դի (լուսանկարներ)

Արտավազդ Փելեշյանը 80 տարեկան է. հոբելյանական երեկոյին ներկա է Ս. Սարգսյանը (լուսանկարներ)

«Աէրոֆլոտ օփեն»-ում Տիգրան Պետրոսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ունի