Հոգեպես առողջ մարդիկ շրջապատի համար շատ ավելի վտանգավոր են, քան հիվանդները.Սամվել Խուդոյան

21/07/2017 schedule14:58

Հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանությունը Հայաստանում հոգեթերապիայի զարգացման պատմության ընթացքում առաջին դեպքն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Պողոսյանի գործընկեր Սամվել Խուդոյանը` հավելելով, որ արեւմտյան երկրների վերաբերյալ նույնպես իրեն որեւէ տեղեկություն երբեւէ չի հանդիպել, երբ մասնագիտական գործունեության ընթացքում հոգեբանը սպանվի այցելուի կողմից:

Որպես կանոն, ըստ բանախոսի, հոգեբանի եւ նրա այցելուի միջեւ լիարժեք փոխըմբռնում է լինում, ու եթե նրանց փոխհարաբերությունները բացասական երանգ են ստանում թեկուզ ընդամենը մեկ տոկոսով, այդտեղ ավարտվում է հոգեթերապիան:

Իսկ թե այս դեպքում ինչու հոգեբանի եւ այցելուի հանդիպումը ողբերգական ավարտ ունեցավ, Սամվել Խուդոյանը դժվարանում է միանշանակ գնահատականներ տալ: Ամեն դեպքում, նրանց հանդիպումները շարունակվել են երեք տարի, ինչը վկայում է, որ այցելուն գոհ է եղել իր հետ աշխատանքի արդյունքից:

Խուդոյանի խոսքով, հնարավոր է այցելուի մոտ զառանցական մտքեր ու հալուցինացիաներ են եղել, որոնց ազդեցությամբ նա գնացել է նման քայլի: Հնարավոր է` դրսում ինչ-որ հզոր սրթես է ունեցել եւ դա պարպել է հոգեբանի հետ հանդիպման ժամանակ, հնարավոր է նաեւ նրանց զրույցի ընթացքում ինչ-որ կենցաղային խնդիր է ծագել:

Բանախոսն անդրադարձավ, որ Ռուբեն Պողոսյանին դանակահարած Հրանտ Հ.-ն հաշվառված է որպես հոգեկան խնդիր ունեցող եւ դեղորայքային բուժում է ստանում: Նշեց, որ երբ դեպքի օրը սենյակից արտառոց ձայներ լսելով աշխատակցուհին ներս է մտել, այցելուն հարձակվել է նաեւ նրա վրա: Բայց վերջինս կարողացել է հարված հասցնել նրան, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի: Ի դեպ, երբ Հրանտ Հ.-ն մտել է հոգեբանի սենյակ, իր ետեւից փակել է դուռը, ինչը թերեւս նշանակում է, որ նախապես որոշակի մտադրություններ է ունեցել:

Բայց չնայած գործընկերոջ հետ կապված դժբախտ դեպքին`Սամվել Խուդոյանը չի կարծում, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող եւ ազատորեն շրջող մարդիկ վտանգ են ներկայացնում հանրության համար: Դա, նրա կարծքիքով, կարող է նվազագույն չափով լինել: «Նրանք շատ ավելի քիչ են վտանգավոր, քան առողջ մարդիկ»,- նկատեց հոգեբանը:

Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, Ռուբեն Պողոսյանի հետ տեղի ունեցածը պետք է ստիպի, որպեսզի կանոնակարգվեն հոգեբանի եւ այցելուի փոխհարաբերությունները, եւ պետք է հստակ սահմանազատվի, թե հոգեբանները հոգեկան որ խնդիրների առկայության դեպքում չպետք է աշխատեն այցելուների հետ:

Տպել
2912 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ