Ռուսաստանի աջակցությունը ՀՀ դպրոցներին մինչեւ 2018 թ.-ը կկազմի 35,61 մլն դոլար

21/07/2017 schedule15:05

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ:

Ծրագրի գործողության ժամկետն ավարտվել էր 2017 թվականի հունիսի 30-ին, այժմ այն երկարաձգվում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: «Զուգահառեբար պատրաստվում է նաեւ «Կայուն դպրոցական սննուդ» ծրագրի ռազմավարությունը, որը ներառում է ծրագրի շարունակականությունն ու զարգացումը մինչեւ 2025 թվականը: Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարեւորություն, այլ նաեւ դաստիարակչական լուրջ միջոցառում է, որը դպրոցական վաղ տարիքում ձեւավորում է համակեցության շատ կարեւոր կանոններ»,- ստորագրման արարողությունից հետո հայտարարել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Կարեւորելով կատարված համատեղ աշխատանքը՝  ԿԳ նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի ծրագիրը հաջողված ընթացք եւ հասարակության կողմից դրական ընկալում ունի, հաշվի առնելով, որ հասարակությունն ինքը ծրագրի շահառուն եւ մասնակիցն է: Նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային կազմակերպության դերակատարումը՝ սկսած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներմուծումից ՀՀ դպրոցներ մինչեւ ծրագրի ընդլայնում եւ տեխնիկական աջակցություն: ԿԳ նախարարի տեղեկացմամբ ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է նաեւ  «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ, որն այսուհետ համակարգելու է  դպրոցական սննդի կազմակերպման աշխատանքները՝ առաջնահերթ դիտարկելով առաջինից չորրորդ դասարանցիների տաք սննդի ապահովումը, ինչպես նաեւ  ծրագրի ազգային փուլի ընդլայնումը:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից, ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի  շրջանակում ՀՀ բոլոր մարզերի / Երեւանը ծրագրում ներառված չէ/  տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ:

2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո: 2017թ. սեպտեմբերից եւս մեկ մարզ՝ Տավուշի մարզը, կընդգրկվի ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում:  2018 թվականի սեպտեմբերից  ծրագրի ազգային փուլում կընդգրկվի 5-րդ մարզը՝ Շիրակը, իսկ մնացած 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավար Պասկալ Միշոյի տեղեկացմամբ՝ Հայաստանի դպրոցների համար իբրեւ դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչեւ 2018 թվականը կկազմի 35,61 մլն դոլար:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավարը, կարեւորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծել է, որ ծրագիրն իրագործվել է ի շահ Հայաստանի երեխաների՝ հավատացած լինելով, որ նրանք երկրի ապագան են. «Մեր վստահության պատճառը կառավարության բարձր հանձնառությունն է՝ պահպանելու ազգային ծրագրի որակը: Այն մարզերում, որտեղ ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության միջոցներով, ՊՀԾ-ն  շարունակում է աջակցել տեխնիկական եւ խորհրդատվական հարցերում: Մենք ակնկալում ենք բեղմնավոր եւ երկարատեւ համագործակցություն»,- ընդգծել է Պ. Միշոն:

Այս տարվա համար ծրագրի թիրախը հանդիսանում են նախակրթարաններում եւ տարրական դասարաններում սովորող 60.000 երեխաները, ովքեր սովորում են ՀՀ վեց մարզերի շուրջ 600 դպրոցներում: Նրանց սնունդ կտրամադրվի տարեկան 180 օր, շաբաթական 5 օր մինչեւ 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում:

Համաձայնագրով նախատեսվում է «Դպրոցական սնունդ» հիմնադրամի միջոցով իրականացնել դպրոցական սննդի ծրագրում ընդգրկված դպրոցների անձնակազմերի կարողությունների բարելավում, գործնական նախապատրաստում, տեխնիկական բազայի համալրում, ինչպես նաեւ ծրագրի ազգային փուլի ընդլայնում:

Տպել
1548 դիտում

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են