Իրավապաշտպանները բարձրացնում են Արա Զոհրաբյանին պատասխանատվության ենթարկելու հարցը

21/07/2017 schedule16:00

Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում մտահոգություն են հայտնում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 13-07-2017 ամսաթվին «Նոյյան տապան» լրատվամիջոցների ընկերակցության կայքին տված հարցազրույցի եւ դրանում «իրավաբանի գործունեությանը հակասող եւ խտրական արտահայտությունների հետ կապված»։

Մասնավորապես, հարցազրույցում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է Ոսկե Ծիրան 14-րդ միջազգային կինոփառատոնի «Հայաստան. հայացք ներսից եւ դրսից» ծրագրի գրաքննությանը, որը պայմանավորված էր ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսեգնդեր) մարդկանց խնդիրներին առնչվող՝ «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» եւ «Ծիրանի այգիներ» երկու ֆիլմերի առկայությամբ։

«Մենք հայտնում ենք մեր խիստ մտահոգությունն այսպիսի հրապարակային դիրքորոշման վերաբերյալ, առավել եւս, երբ այն դրսեւորվել է անձի կողմից, որը ղեկավարում է ողջ հանրապետության մասշտաբով գործունեություն ծավալող փաստաբաններին արտոնագրող եւ նրանց գործունեության ընթացքում փաստաբանի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, որն իրավամբ, պետք է առաջնորդի իրավունքի գերակայության համար մղվող պայքարը։

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունները հիմնված են նախապաշարումների վրա եւ խտրական վերաբերմունք են սերմանում ԼԳԲՏ անձանց եւ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ, ստորադասում եւ մերժում են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շահը հայաստանյան հասարակությունում:

ԼԳԲՏ անձանց կողմից բարձաձայնված խնդիրները լռեցնելուն եւ հակաօրինական քարոզ որակելուն ուղղված փորձերը ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին եւ առհասարակ իրավունքների եւ ազատությունների հիմնարար սկզբունքներին եւ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքին:

Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության, ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների առկայության պայմաններում այսպիսի ձեւակերպումները ամենավտանգավոր ազդեցությունը կարող են ունենալ ոչ միայն իրավապահ եւ այլ պետական մարմինների գործելաոճի, այլ նաեւ փաստաբանական համայնքի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներից տուժած անձանց պաշտպանության պատշաճության եւ արդյունավետության վրա:

Հորդորում ենք ՀՀ Փաստաբանների պալատին՝ ի դեմս Խորհրդի, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ քննելու փաստաբանի վարքագծի կանոնների խախտման դեպքը եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը», - ասված է հայտարարության մեջ։

Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Տպել
10061 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում