Դատի են տվել Ծառուկյանի ընկերությանը. վերջինս հակընդդեմ հայց է ներկայացրել

Նախորդ տարվա մայիսի 17-ին Արարատի մարզի Ավշար գյուղի գյուղապետարանը դատի է տվել Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ սթոուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, որտեղ նշված է, որ գյուղապետարանը գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից պահանջելու մասին է հայցադիմում ներկայացրել: Դատական գործը քննում է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Հայցադիմումի մեջ նաեւ պահանջ է եղել, որպեսզի դատաքննության ընթացքում «Մուլտի գրուպ սթոուն» ընկերության որոշակի գործողություններ սահմանափակվի: Առաջին նիստը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 26-ին, որից հետո մինչ օրս 3 դատական նիստ է տեղի ունեցել:

Պաշտոնական հայտարարությունների «azdarar.am» կայքից էլ տեղեկանում ենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 16:00-ին: Այս հայտարարությամբ «Մուլտի գրուպ սթոուն» ընկերությունն արդեն դարձել է դատական գործով երրորդ անձ: Ավելին, Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հակընդդեմ հայց է ներկայացրել ինչպես գյուղապետարանի, մարզպետարանի, անշարժ գույքի կադաստրի աշխատակազմի «Արարատ» սպասարկման գրասենյակի, այնպես էլ մի շարք ընկերությունների դեմ:

«Հայտնվում է, որ քաղաքացիական գործով ըստ հայցի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի, հայցվոր կողմում հանդես եկող ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` «Մուլտի Գրուպ սթոուն» ՍՊԸ-ի ընդդեմ պատասխանողներ` ՀՀ Արարատի մարզպետարանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ աշխատակազմի «Արարատ» սպասարկման գրասենյակի, երրորդ անձանց` «Օրիենթ Սթոուն» ՍՊԸ-ի, «Ժենլիլ» ՍՊԸ-ի, Ղարիբ Ներսիսյանի, Վարդան Տեր-Դավթյանի, Նորիկ Մալխասյանի, «Քարավառ» ՍՊԸ-ի, «Մոնարխ Կապիտալ Սենթր» ՍՊԸ-ի, «Բիգ Սթոուն» ՍՊԸ-ի, ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղական համայնքի` հողամասի վարձակալության պայմանագրերը նրանց հիմքով կատարված իրավունքների պետական գրանցումները եւ տրված վկայականները համադրումների մասով անվավեր ճանաչելու, եւ խախտված իրավունքը վերականգնելու պահանջի մասին: Ըստ հակընդդեմ հայցի Արարատի մարզպետարանի ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արարատի տարածքային ստորաբաժանման` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու, եւ որպես հետեւանք պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին դատական նիստը նշանակված է 2017 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 16:00-ին»,- ասված է ծանուցագրում:

Ավշար գյուղի գյուղապետարանից տեղեկություն ստանալ մեզ չհաջողվեց, քանի որ գործող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի եւ գյուղապետարանի հեռախոսահամարներին պատասխանող չկար:

Նշենք, որ Սուրիկ Գրիգորյանը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մերձավորներից է:

Տպել
8135 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին