«Գեւորգ Սաֆարյանին սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից». դիմում՝ ՄԻԵԴ

21/07/2017 schedule18:34

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Գյուրջյանը հայտարարություն են տարածել, որտեղ բարձրացնում են Գեւորգ Սաֆարյանին առանձնացված մասնաշենքի խցից հիմնական մասնաշենքի խուց տեղափոխելու հարցը:

Հայտարարությունում ասվում է.

«Գեւորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբ իր պաշպանների միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից եւ խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարման երաշխիքներ:

Դիմումի ներկայացումը կապված է Գեւորգ Սաֆարյանին առանձնացված մասնաշենքի խցից հիմնական մասնաշենքի խուց տեղափոխելու հետ, հաշվի առնելով այն, որ այնտեղ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից:

Հենց այսօր լրանում է Գեւորգ Սաֆարյանին պատժախցում պահելու ժամանակը եւ այսօր է որոշվելու նրան առանձնացված մասնաշենքի խուց տեղափոխելու հարցը:

Սաֆարյանին առանձնացված խուց (առանձնացված մասնաշենքում) տեղափոխելով Կառավարությունը դեռ հնարավորություն ունի առարկայազուրկ դարձնել ՄԻԵԴ ներկայացված դիմումի պահանջն ու սեփական նախաձեռնությամբ ապահովել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածներով սահմանված պարտականությունը՝ Գ.Սաֆարյանին անմարդկային վերաբերմունից եւ խոշտանգումներից զերծ մնալու մասով»:

Գ.Սաֆարյանի պաշտպաններ՝

Տիգրան Եգորյան

Վահե Գրիգորյան

Դավիթ Գյուրջյան

Տպել
12328 դիտում

«Փյունիկը» դուրս եկավ Եվրոպա լիգայի 2-րդ փուլ

12 զոհ, 571 վիրավոր, 300-ից ավել ձերբակալված կա. Իրաքում բողոքի զանգվածային ցույցեր են

ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյին

Վարչապետը դուստրերի հետ այցելել է «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ

Էրեբունիում անչափահասին մահակով ծեծի ենթարկելու գործով անդրանիկ նիստի օրը հայտնի է

ՌԱԿ-ը դժգոհ է. Միրզոյանի կողմից անբարեկրթություն է, Իոաննիսյանի կողմից՝ անպարկեշտություն

ԲԴԽ-ն չհաստատեց Վերաքննիչ քրեականում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը

Ես իմ ծառայակցին չեմ սպանել, ծեծելով ցուցմունք են կորզել, շինծու գործ սարքել. բաց նամակ

«Գանձասարը» դուրս մնաց Եվրոպա լիգայից. ցավալի պարտություն վերջին րոպեին

Կոռուպցիոն սխեմա դատական համակարգում. ովքեր են կիսում «պտուղները»

Վերաքննիչից պահանջում են ազատ արձակել Սերժ Սարգսյանի եղբորորդուն

Լոռիում տարիներ շարունակ բուժաշխատողներին պարտադրել են հատկացումներ անել հիմնադրամին

Վալերի Օսիպյանի հրամաններով ՃՈ մի խումբ բարձրաստիճան սպաներ ազատվել են աշխատանքից

Մեկնաբանելու կարիք էլ չկա, եթե ճիշտ լիներ, այսօր կլսեիք այդ մասին. Օրբելյանը չի հեռանում

ՃՈ-ն հրավիրում է աշխատանքի. տարիքը՝ մինչև 30, հասակը՝ 170 սմ-ից ոչ պակաս, դիպլոմով, առողջ

Սկանդալների մեջ հայտնված Աճեմյանի հեռանալն Աղաջանյանը չի մեկնաբանում, սպասում է վարչապետին

ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության հետ. Պաոլա Սևերինո

Արա Սաղաթելյանի հերթական մարդն ԱԺ-ում. ով է լրատվության վարչության նոր պետը

Ձերբակալվել են սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության աշխատակիցները

Շտապ օգնության վարորդները աշխատանքի չեն հաճախել ու վճարվել են, մեքենայի բենզինը յուրացրել