ՊԵԿ նախագահի որդիների բիզնեսը հարկային արտոնություններ ստացավ

 

ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հարկային արտոնություններ տվեց անցած տարեվերջին գրանցված «Գրին ֆարմեր» անունով մի ընկերության:

Այս որոշման հմայքն այն է, որ ընկերության բաժնետերերի կազմում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները՝ Հենրիկ եւ Ռուբեն Հարությունյանները: Վերջիններս, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ տիրապետում են նշված ընկերության բաժնետոմսերի 17-ական տոկոսների: Այսինքն, երկուսով միասին այդ ընկերության 34 տոկոսի սեփականատերերն են: Մնացած 66 տոկոսի սեփականատերը Արման Աբրահամյան անուն ազգանունով քաղաքացի է, որի ով լինելը երեկ պարզել չկարողացանք:

Կառավարության որոշմամբ՝ «Գրին Ֆարմեր» ընկերությունը, որը Երասխում հիմնում է ինտենսիվ այգիներ եւ պատրաստվում է ավելի քան 2 միլիոն դոլարի ներդրում իրականացնել, ազատվելու է ներկրող ապրանքների մաքսատուրքից, ինչպես նաեւ երեք տարով հետաձգվելու է սահմանի վրա գանձվելիք ավելացված արժեքի հարկի վճարումը:

Այլ կերպ ասած, կառավարությունը հերթական անգամ արտոնություն է սահմանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատներին պատկանող ընկերության համար: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեից հաստատեցին, որ նշված ընկերության բաժնետերերը ՊԵԿ նախագահի որդիներն են: Սակայն, ըստ մեզ տրամադրած պարզաբանման, նշված բիզնեսով զբաղվելու նախապատրաստական աշխատանքները սկսված են եղել ավելի քան մեկ տարի առաջ, երբ Վարդան Հարությունյանը պետական պաշտոն դեռ չէր զբաղեցնում: Դատելով ծրագրի մասշտաբներից եւ բիզնեսի յուրահատկություններից, այս պնդումը համոզիչ է թվում:

Ինչ վերաբերում է մաքսատուրքից ազատելու հանգամանքին, ապա ՊԵԿ-ից մատնացույց են անում մինչ օրս նույն արտոնությունից օգտված բազմաթիվ այլ ընկերությունների օրինակները: «Կառավարության գրեթե բոլոր նիստերին ներկայացվում եւ հավանության են արժանանում բազմաթիվ ներդրումային ծրագրերով մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագծեր»,- հայտնեցին Պետեկամուտների կոմիտեից: Կոնկրետ ներդրումային այս ծրագրով ներկրվող սարքավորումները չեն արտադրվում ԵՏՄ տարածքում, ներկրվելու են Իտալիայից, ուստի ենթակա են մաքսազերծման, սակայն ԵՏՄ-ում սահմանված նորմատիվ ակտերով անդամ երկրները կարող են որոշակի դեպքերում կիրառել զրոյական մաքսատուրք եւ վերջին շրջանում այդ հնարավորությունը լայնորեն կիրառվում է Հայաստանում:

Ավելացված արժեքի հարկի հետաձգումը առանձին խոսակցության թեմա է: Խնդիրն այն է, որ արդեն մշակվել է օրենքի նախագիծ, որի համաձայն՝ Հայաստան ներկրվող ցանկացած սարքավորում եւ հումք սահմանը հատելիս այլեւս չի հարկվելու ԱԱՀ-ով, եւ այդ հարկատեսակի գանձումը իրականացվելու է հետագայում, երբ տնտեսվարողը կիրացնի այդ սարքավորումներով եւ հումքով արտադրված ապրանքը:

Ու ամենաուշագրավն այն է, որ այդ նախագիծը մշակել է հենց պետեկամուտների կոմիտեն, որը տեսականորեն պետք է լիներ նման օրենքին ընդդիմացող միակ կառույցը: Խնդիրն այն է, որ սահմանին սարքավորումների ու հումքատեսակների չհարկելը ռիսկեր է ստեղծում հենց ՊԵԿ-ի համար, քանի որ այդ դեպքում հարկային մուտքերը պետբյուջե նվազում են:  Սա, իհարկե, կարճաժամկետ ռիսկ է, քանի որ հետագայում այդ հարկը, միեւնույն է, գանձվում է, բայց արդեն պատրաստի արտադրանքի իրացումից: Ներկայումս օրենքի նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, եւ ՊԵԿ-ում հույս ունեն, որ այն կընդունվի մինչեւ այս տարվա վերջ:

Նշենք, որ Վարդան Հարությունյանի որդիների մասնակցությամբ այս ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է մեծ ջերմոց, որտեղ ներդրումների ծավալը կազմում է շուրջ 12 միլիոն դոլար: Դրա շինարարությունը մոտենում է ավարտին: Այս կառույցի համար սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ փաստաթղթեր կառավարության պահոցներում չհայտնաբերեցինք:

Տպել
18641 դիտում

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը