Բարձրորակ պանրի արտադրության պարագայում Ռուսաստանը կարող է լավ շուկա հանդիսանալ. քննարկում

22/07/2017 schedule20:29

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության  քննարկման նպատակով, որը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև գյուղատնտեսության փոխնախարարներ Աշոտ Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Թոնի Բերգոն, ով Հայաստան է ժամանել անասնաբուծության ոլորտում ներդրումներ իրականացնելու մտադրությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ողջունելով ներկաներին և ներկայացնելով հյուրին, նշել է, որ «Սոդիալ» ընկերությունը Ֆրանսիայում անասնապահության և կաթի վերամշակման ոլորտում մասնագիտացված  խոշոր կոոպերատիվ է,   որը  նպատակադրված է Հայաստանում տեղայնացնել իր փորձը` հույս հայտնելով, որ ներկայացվելիք ծրագիրը հիմք կդառնա հետագա համագործակցության համար:

«Մենք առաջարկում ենք անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական քայերից բաղկացած համալիր ծրագիր, որով ոլորտը կդառնա եկամտաբեր փոքր և միջին տնտեսությունների և գրավիչ` ներդրողների համար»,- նշել է նախարարը:

ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փորձագետ Աշոտ Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքային խմբի մշակած ծրագիրը, նշել է, որ  ոլորտում ունենք զարգացման միտումներ` նախորդ տարվա համեմատ 2016 թվականին արձանագրվել է մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալների աճ, բացի ներքին սպառումից Հայաստանը լուրջ հավակնություններ ունի դեպի արաբական երկրներ և Իրան ոչխարի մսի արտահանման հարցում, իսկ բարձրորակ պանրի արտադրության պարագայում Ռուսաստանը կարող է լավ շուկա հանդիսանալ: Փորձագետը հավելել է, որ ոլորտում, սակայն, կան մի շարք մարտահրավերներ, մասնավորապես ցածր է արդյունավետությունն ու արտադրողականությունը, ինչն այսօր անասնաբուծությունն ոչ գրավիչ ոլորտ  է դարձնում ներդրողների և գյուղացիական տնտեսությունների համար:

Ռազմավարությամբ առաջարկվող առաջին ուղղությունը տոհմային տնտեսությունների զարգացումն է, դրանց չափորոշիչների հստակեցումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային տնտեսություններում բուծվող  մաքրացեղ կենդանիների սերունդներ մատակարարել փոքր և միջին տնտեսություններին: Հաջորդ քայլով առաջարկվում է ստեղծել արհեստական սերմնավորման կայան, որը հնարավորություն կտա արհեստական սերմնավորման միջոցով բարելավել խոշոր եղջերավոր կենդանիների գենոֆոնդը:

Նախատեսվում է տավարաբուծությունը և ոչխարաբուծությունը  զարգացնել ինչպես ներկրված, այնպես էլ՝  տեղական ցեղատեսակներով:  Արդյունքում` էականորեն կբարձրանա կենդանիների մթերատվությունը, կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները, կաճի արտահանումը, կզարգանան  հարակից ենթակառուցվածքները:

Մասնագետների կատարած հաշվարկների համաձայն` տավարաբուծությունը կարող է ապահովել բարձր եկամտաբերություն  փոքր և միջին տնտեսությունների համար:

Ամփոփելով քննարկումը՝ Իգնատի Առաքելյանը դրական է գնահատել ծրագիրը և ընդգծել է, որ ոչխարաբուծության զարգացմանն ուղղված նախագիծը պետք է սկսել պիլոտային ծրագրից՝ արդյունավետության դեպքում խոշորացնելու ակնկալիքով մասնավոր ներդրողների հետ համատեղ: Արհեստական սերմնավորման կայանի ստեղծման մանրամասներին նախարարն առաջարկել է անդրադառնալ եվրոպացի փորձագետների հետ համատեղ քննարկումներից հետո, իսկ փոքր և միջին տնտեսությունների համար նախատեսված փորձնական ծրագիրը` վերջնական տեսքի բերել և զեկուցել արդյունքների մասին:

 

 

Տպել
1889 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել