Ռուսաստանն ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է. ամերիկացի գեներալ

23/07/2017 schedule11:20

Ռուսաստանը ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է, բայց ոչ ամենաառաջնայինը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ։

«Բայց ԱՄՆ-ը հիմա չի կարող իրեն թույլ տալ սպառնալիքները բաժանել առաջնայինի եւ երկրորդականի։ Ակնհայտ է, որ առաջնայնության տեսանկյունից գլխավոր խնդիրը մնում է Հյուսիսային Կորեան»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ սպառնալիք են նաեւ Իրանն ու Չինաստանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է ջանքեր գործադրել, որ բնը չհասնի միջուկային պատերազմի»,-նշել է Դանֆորդը։ Նա ընդգծել է պաշտպանական ծախսերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում իրենց դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը։

«Այդուհանդերձ, չի կարելի թուլացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ոչ ռազմական հարցերում»,-ասել է Դանֆորդը, դրանց շարքում նշելով կիբերսպառնալիքները։

Նրա խոսքով, ինքը պատճառ չունի չվստահելու ԱՄՆ հետախուզական ծառայությունների եզրակացություններին, ըստ որոնց Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընթացքին։

Տպել
8166 դիտում

«Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքները 2018-ի նախագահի հարցում հաջողության չեն հասնի. Վարդանյան

Եթե պատմեմ, թե ինձ հետ ովքեր են կապվում եւ ինչեր են ասում, ԱԱԾ-ն կշշմի. Թորոս Սեֆիլյան

Հայաստանում ընթացիկ տարում գնացքի տակ է ընկել 5 քաղաքացի, 3-ը` Լոռիում. լուսանկարներ

Իսրայելի Քնեսեթում ընդդիմադիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ են ներկայացնելու

Հաց բերողի արձանի տեղադրման հարցը ձգձգվում է. հանրային քննարկում կանցկացվի

Կարծում եմ՝ տեսահոլովակի իմ կերպարը սիրվել է. Գոշ

Սխալ է հասկացվել, ռուս սահմանապահները խոսքի իրավուք չունեն. Արսեն Հարությունյան

Ով է ԱԱԾ-ի կողմից ՀՀ տարածքում ահաբեկչության համար հետախուզվող ԱՄՆ քաղաքացին

Ելք-ը նախագահի թեկնածու կառաջադրի Արտակ Զեյնալյանին. Նիկոլ Փաշինյան

Կարեն Կարապետյանը չունի այնպիսի քաղաքական հենարան, ինչպիսին Սերժ Սարգսյանինն է. Գրիգորիչ

Նոր տարին գիտակցաբար կանցկացնենք. գործադիրը հաստատեց՝ 2019 թ-ի հունվարի 3-ից աշխատանքի

Վրաստանում 8 հայ պաշտոնյայի մեղադրում են ՀՀ քաղաքացի լինելու մեջ

Նախարարը շփոթել է. մինչև 15 տարեկանը սեռական փորձ ունեն ոչ թե աղջիկների, այլ տղաների 25%-ը

Չորս տարվա վաղեմությամբ սպանությունը բացահայտվեց. ամուսնու սպանությունը պատվիրել էր կինը

Լճացման իրավիճակ է. գործադիրը «նոր հավակնոտ» հակակոռուպցիոն ռազմավարություն է մշակում

Հայաստանում արձանագրությունները չեղյալ հայտարարելը զենք կդառնա Թուրքիայի ձեռքում. Դոլգով

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առեւտրի կետերում

Անվտանգությունից մինչեւ զբոսաշրջություն. Վարչապետը 2018 թ-ի համար հանձնարականներ տվեց

Հարկավոր է վառել սրանց տներն ու բիզնեսները. ի՞նչ կոչեր է արել ԱԱԾ-ի կողմից հետախուզվողը

Մենք «բոլոր» ե՞նք. ինչու են գեներալ Սարոյանն ու մյուսները ավտոմեքենայով մտնում ԱԺ տարածք