Վայոց Ձորում հրդեհի հետեւանքով պտղատու այգիներ չեն վնասվել. գործում կասկածյալ չկա

14/08/2017 schedule14:08

Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները այսօր՝ ժամը 7:15-ի դրությամբ, վերսկսվել են. հրդեհը չորրորդ օրն է՝ չի հաջողվում հանգցնել:

Օգոստոսի 10-ի երեկոյան ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետեւանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:

Վտանգավոր օջախները հաջողվել էր մարել երկու օր առաջ՝ օգոստոսի 12-ին, այսօր սակայն հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Խաչիկյանից հետաքրքրվեցինք, թե հրդեհի առաջացման պատճառները որոնք են եւ ի՞նչն է նպաստել տարածմանը:

-Առաջացմանը նախ նպաստում են վերջին շաբաթների ընթացքում հանրապետությունում բարձր ջերմաստիճանը, ինչի պայմաններում անտառապատ տարածքներում խոտը ամբողջությամբ չորացել, ծառերը ջրազրկվել են... վերածվում են մեծամասշտաբ հրդեհի:

Պարոն Խաչիկյան, հիմա ի՞նչ փուլում են մարման աշխատանքները:

- Վայոց ձորը կարելի է ասել մեկուսացված է եւ հիմնական վտանգավոր օջախները կանխվել են, հիմա մանր օջախների մարման աշխատանքներն են ընթանում:

Ռեսուրսները բավականացնո՞ւմ են:

- Ողջ ռեսուրսները Վայոց Ձորում բավարարում են: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են Զինված ուժերի ստորաբաժանումները, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ոստիկանության ծառայողները, Փրկարար ծառայությունը:

Պարոն փոխգնդապետ, խրամուղիները չե՞ն օգնել հրդեհաշիջմանը:

- «Լիդիան Արմենիայի» կողմից փորված խրամուղիները մեծ օգուտ են տվել, սակայն թեթեւ քամու դեպքում անգամ հրդեհը տարածվում է:

Բուսածածկ ծառե՞ր են այրվել, թե՞ խոտածածկ:

- Այսօրվա ոչ վերջնական տվյալներով վնասվել է 500 հա տարածք, որից 80 հա անտառածածկ, սա վերջանական արդյունքը չէ, ընթանում են հաշվարկներ՝ իրական պատկերը ստանալու համար: Մի խոսքով, նախնական այրվել է 500 հա տարածք:

Վնասների չափի մասին նախնական տվյալներ կա՞ն:

- Վնասները գնահատվելու է բնապահպանական տեսանկյունից, բնակչության համար որպես այդպիսին վնասներ չկան՝ պտղատու այգիներ չեն վնասվել: Այս պահին մանր օջախների մարման աշխատանքները շարունակվում են:

Վայոց Ձորի հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով (Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) եւ 297-ի 1-ին մասով Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։ 

Սույն քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանը։ Ըստ լրատվամիջոցների տարածված տեղեկությունների՝ Հակոբյանը կասկածվում է անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ: Մեր զրույցում, սակայն ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, սակայն ասաց, որ Հակոբյանը գործում ոչ թե կասկածյալ է, այլ՝ վկա: Քրեական գործում կասկածյալներ չկան:

Տեղեկացանք, որի գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են շատերը:

Մեր տեղեկություններով՝ 43-ամյա Կարեն Հակոբյանը ցուցմունք է տվել եւ պատմել, որ ըստ իր ենթադրությունների, հրդեհն առաջացել է իր ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետեւանքով։ Վերջինս ցուցմունք է տվել, որ փորձել է մարել հրդեհը, սակայն չի կարողացել՝ այն գնալով տարածվել է:

Վնասի չափը դեռ պարզ չէ, քանի որ հրդեհը ամբողջապես չի մարվել: «Կան նախնական տվյալներ հրդեհի առաջացման պատճառների վերաբերյալ, որոնք ստուգվում են»,- ի պատասխան մեր հարցին ասաց Սոնա Տռուզյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2182 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին