Մարդկանց էվակուացրել են. ԻԼ 76-ը երկու թռիչքով փորձում է կրակի օջախները մարել. մանրամասներ

15/08/2017 schedule10:51

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր հայտարարեց, որ օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը: Ռուսական «ԻԼ-76»-ն այս պահին (08:50-ին) իրականացնում է առաջին թռիչքը:

ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանն armtimes.com-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց հրդեհաշիջման աշխատանքների ընթացքից:

- Ի՞նչ աշխատանքներն են այժմ կատարվում Խոսրովի անտառ արգելոցի տարածքում հրդեհը մեկուսացնելու ուղղությամբ: Ըստ նախարարության հայտարարության, ՌԴ-ից բերված ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է: Դա հետախուզակա՞ն թռիչք է եղել, թե՞ հրդեհաշիջման:

- Առավոտյան ժամը 7-ի սահմաններում նախարարը ռուսական կողմի հետ ուղղաթիռով օջախների հետազոտություն անցկացրեցին: Ժամն արդեն 8:50-ի սահմաններում, երբ հետախուզական թռիչքից վերադարձան եւ որոշեցին, որ օջախների վրա պետք է ջրալցում անեն, ԻԼ-76 ինքնաթիռը թռավ: Այս պահին ԻԼ-76-ը ջրալցումներ է իրականացնում:

- Մի լիցքավորմամբ ԻԼ-76 ինքնաթիռը որքա՞ն ջուր է վերցնում:

- 40 տոննայից մի փոքր ավել:

- Ո՞ր ջրամբարից են ջուրը վերցնում:

- Ջրամբարից չեն վերցնում: Մենք ջրատարներով տարել ենք Էրեբունի օդանավակայան, որտեղ վայրէջք էր կատարել ռուսական ինքնաթիռը: «ԻԼ-76»-ը այն ինքնաթիռներից չի, որը կարողանա լճերից կամ ջրամբարներից միանգամից ջուր վերցնի: Երեկվանից ջրատարները տարել էինք Էրեբունի, որպեսզի վայրէջքից հետո միանգամից լիցքավորվի եւ թռնի:

- Այժմ ի՞նչ իրավիճակ է արգելոցում:

- Այժմ ջրալցման աշխատանքներ են տարվում: Մարդկանց էվակուացրել ենք իրենց անվտանգության համար, որպեսզի ջրի հոսքի տակ չմնան, վնասվեն: Խոսքը մեր, ՊՆ-ի աշխատակիցների, ոստիկանության ծառայողների, կամավորների, բնապահպանների, անտառտնտեսության աշխատակիցների եւ բոլոր նրանց մասին է, որոնք ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում:

- Ինչպիսի՞ միտում կա:

- Ջրալցումն ավարտելուց հետո միայն կկարողանանք պատկերը գնահատել:

- Քանի՞ թռիչք է նախատեսված:

- Երկու թռիչք է, բայց ջրալցվում է այդ 40 տոննան տարբեր օջախների վրա կիրառելու համար: Ես չեմ կարող ասել, թե առավոտյան կրակի օջախների սխեման ինչպես է գծվել:

- Ենթադրվում է, որ երկու թռիչքով հնարավոր է օջախները մեկուսացնե՞լ:

- Դա ցույց կտա արդյունքը, այս պարագայում կանխատեսում անելը մի փոքր դժվար է: Երկու թռիչքը կանեն, արդյունքներից կհասկանանք էլի թռիչք կլինի, թե՝ լոկալ, տեղային աշխատանքներով պետք է մարել կրակը: Ջրալցումից հետո, ամենայն հավանականությամբ, մի հատ էլ հետախուզական թռիչք կանեն, որպեսզի հասկանան, թե օջախներն ինչ վիճակում են:

- Ինքնաթիռը վայրէջք է կատարելու կրկին Էրեբունիում:

- Այո, լիցքավորված ջրատարներն այժմ այնտեղ են, որ անհրաժեշտության դեպքում լիցքավորվի:

- Այրված տարածքը որքա՞ն է կազմել:

- Մենք շատ նախնական տվյալ ենք տվել՝ 250 հեկտար: Մինչեւ չհաշվենք ամբողջ վնասները, հստակ թիվ չենք կարող ասել: Բայց նշված թիվը փոփոխման ենթակա է ու շատ հնարավոր է մեծ փոփոխության ենթարկվի:

Տպել
8016 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում